«Զվարթնոց» օդանավակայան

Ոչ թե 0, այլ 46 000. մասնագետը չի հավատում արտագաղթի դադարի մասին ԿԲ հայտարարությանը

199
(Թարմացված է 09:03 08.11.2019)
Կենտրոնական բանկն օրերս հայտարարեց, որ Հայաստանից արտագաղթը հասել է 0-ական ցուցանիշի ու նույնիսկ դրական միտումներ է դրսևորում։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հաշվարկները ԿԲ–ի հետ չեն համընկնում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի գործազուրկների 20 տոկոսը վերջին մի քանի ամիսների ընթացքում հեռացել է Հայաստանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` հերքելով այս ոլորտի վերաբերյալ պաշտոնական վիճակագրական ցուցանիշները։

«Ընդամենը վերջին 3 ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք, որ մեր աշխատանքային ռեսուրսները նվազել են շուրջ 51 500–ով, այդ թվում` շուրջ 46 400–ը գործազուրկներ են և այդ նվազումը հիմնականում արտագաղթի արդյունք է»,– ասաց Ավետիսյանը`նշելով, որ այս եզրակացության է եկել տարբեր պետական մարմինների վիճակագրական տվյալներ ուսումնասիրելով։

Տնտեսագետի դիտարկմամբ` Հայաստանի գործազուրկ քաղաքացիներն այսօր էլ շարունակում են հեռանալ Հայաստանից։ Նույնիսկ, եթե այս արտագաղթը ժամանակավոր աշխատանքայի միգրացիայի հետևանք է, Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, այդ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, քանի որ կազմում է Հայաստանում գրանցված 250 000 գործազուրկների շուրջ 20 տոկոսը։

Ինչ-որ բան այն չէ. Փաշինյանի, Զբաղվածության ծառայության ու ԱՎԿ-ի թվերն իրար չեն բռնում

«Գործազրկության մակարդակը մեր երկրում կրճատվել է ոչ թե աշխատանքի տեղավորման ու նոր աշխատատեղեր ստեղծվելու արդյունքում, այլ գործազուրկներն ուղղակի այլընտրանք չտեսնելով իրենց երկրում կամ հարմար աշխատանք չգտնելով` դուրս են եկել հանրապետությունից ու հիմա դրսում են աշխատում»,– ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսում Կենտրոնական բանկը հայտարարեց, որ արտագաղթը Հայաստանից գրեթե դադարել է, կամ, տնտեսագիտական լեզվով ասած` սահմանահատումների սալդոն, որը նախորդ տարիներին բացասական էր, 2018թ–ից սկսած մոտ է 0-ին ու նույնիսկ դրական միտումներ է դրսևորում։

Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին Facebook-ում գրել էր, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը Հայաստանում նվազել է 29 200–ով` կազմելով 207 200 մարդ։ 2018թ-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների պաշտոնական թիվը 236 400 էր։

199
թեգերը:
աշխատանք, Գործազրկություն, գործազուրկներ, արտագաղթ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան
Ըստ թեմայի
Գործազրկության կատալիզատոր, թե տոտալիզատորների վախճան. ի՞նչ կտա խստացումը
«Գործազրկության էական նվազում ունենք». վարչապետը թվեր է հրապարակել
Մակարյան. «Գործազրկության 2.5 տոկոս նվազման համար եղել են իրական հնարավորություններ»