00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանից Գյումրի գնացքը հասնում է վնասով. կառավարությունը ՀԿԵ–ին 351 մլն դրամ կտրամադրի

© Sputnik / Asatur YesayantsПервый рейс поезда "Армения" из Еревана в Батуми в 2019-ом году.
Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրի գնացող գնացքը Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչների համար բեռնատարի դեր է կատարում։ Պապիկյանն առաջարկում է ավելացնել գնացքները, կրճատել ծախսերը. նա ՌԴ է մեկնում առաջարկությունների փաթեթով։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն 2020թ.–ի բյուջեով նախատեսում է 351 մլն դրամ տրամադրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի զարգացման համար։

Այսօր ԱԺ–ում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, մեկնաբանելով բյուջեի նախագծի համապատասխան հոդվածը, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան

«Մենք կաշկանդված ենք օրենքով ու պարտավորված ենք գործել օրենքի շրջանակներում։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք կոնցեսիոն համաձայնագրի հետ։ Այստեղ նախատեսված գումարը մեր կոնցեսիոն պարտավորությունն է»,– պատգամավորներին հայտնեց նախարարը։

Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ ՀԿԵ–ի խնդիրը ՀՀ կառավարության համար ամենակարևորներից է, որ պետք է հնարավորինս արագ լուծվի։

Պապիկյանը նաև շեշտեց, որ առանց ՀՀ կառավարության սուբսիդավորման ՀԿԵ–ի աշխատանքն ուղղակի անհնար է։ «Երբ գնացքը Երևանից գնում է Գյումրի, աշխատում է վնասով։ Մենք դա իմացել ենք։ Բայց եթե ՀՀ-ն չի սուբսիդավորում, այդ գնացքի գործունեությունը կասեցվում է։ Հիմա մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ծախսերն ավելի արդյունավետ դարձնելու, քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այն շարժակազմը, որ սպասարկում է մեր քաղաքացիներին լինի նորագույն, քայլեր ենք ձեռնարկում անարդյունավետ ծախսերը նվազեցնելու համար»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև նշեց, որ այսօր Գյումրի գնացող գնացքից օգտվում են նաև Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչները, ովքեր գնացքով իրենց բերքն են տեղափոխում շուկա։

Премьер-министр Никол Пашинян рассматривает новый электропоезд ЮКЖД (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

«Այսինքն` ծախսերն, ըստ էության երկու անգամ ավելի են։ Ես հիմա քննարկում եմ մեր գործընկերների հետ, որ այն գնացքը, որն, ըստ էության, միայն բեռնատարի դեր է կատարում, սահմանափակվի միայն Արմավիրի մարզով, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել էժան տրանսպորտից` իրենց բերքը տեղափոխելու համար։ Իսկ Գյումրի գնացող քաղաքացին օգտվի ավելի լավ ու ժամանակակից և ավելի էժան տրանսպորտից», – ասաց Պապիկյանը։

Նա հայտնեց, որ սա իր առաջարկն է, որը դեռ ռուսական կողմի հետ քննարկման փուլում է։

Նախարարը հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին նախատեսված է իր այցը ՌԴ, որտեղ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ քննարկելու է առաջիկա տարիներին Հայաստանում ներդրումների ծավալը, բաշխվածությունը և այլն։

«Ենթադրում ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք կարողանալու ենք 30-35 մլրդ դրամի ներդրումներ ապահովել ՀԿԵ–ում։

Գործադուլը դադարեցրել են. գնացքների երթևեկությունը վերականգնված է. ՀԿԵ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0