Ինքնաթիռ

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան

121
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվում նոր ավիափոխադրողներին։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. 2020թ.–ի սկզբից հայկական ավիաշուկա մտնող իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից որևէ գումար չի հատկացվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով լուրերին, թե ընկերությանը մի շարք առավելություններ ու պետբյուջեից գումար է տրվել։

«Պետբյուջեից ընկերությանը տրամադրվող գումարի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվում նոր ավիափոխադրողներին»,–ասաց նա։

Նրա խոսքով` Ryanair ավիաընկերությանը մեկ արտոնություն է տրվել` ազատել են օդի տուրքից։ Այս արտոնությունը կկիրառվի բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով չվերթներ կկազմակերպեն դեպի «Զվարթնոց» և հակառակ ուղղությամբ։

Ավինյանը վստահեցրեց, որ բացի այդ արտոնությունից, որևէ այլ արտոնություն չի տրվել Ryanair ավիաընկերությանը։

Անդրադառնալով վարչապետի ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի կարծիքին, թե այս փուլում բյուջետային ավիաընկերության մուտքը շուկա խանգարող հանգամանք կլինի տեղական ավիաընկերության կայացմանը` Ավինյանն արձագանքեց, որ վարչապետի խորհրդականը պետք է զբաղվի իր գործառույթներով` խորհուրդ տալով։

Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

Հիշեցնենեք, որ իռլանդական Ryanair ավիաընկերությունը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ավիաընկերության որոշ չվերթեր ազատել «օդի տուրքից»` հիշեցնելով, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»։

121
թեգերը:
բյուջե, Տիգրան Ավինյան, Ryanair ավիաընկերություն, Քաղավիացիա, Հայաստան, չվերթ, ինքնաթիռ, Օդաչու
Ըստ թեմայի
Ryanair-ը դարձավ առաջին ծիծեռնակը. Փաշինյանը մեծ հույսեր է կապում նոր փոխադրողի հետ
Մարգարյան․ «Ryanair-ին տրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրորեն»
Ryanair. ինչ է իրենից ներկայացնում Հայաստան մտնող ավիաընկերությունը
Վահան Քերոբյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխատանքի շուկան մայիսին ռեկորդ է խփել. Քերոբյան

68
(Թարմացված է 15:33 22.06.2021)
Վահան Քերոբյանը նշում է՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել՝ 634 951 հարկման բազա ունեցող անձ կա։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` տվյալներ հայտնելով։

«Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։ Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր»,–գրել է նա։

Ի դեպ, ՊԵԿ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ  2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 212 000 դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 000 դրամ, 2019 թվականին` 187 000 դրամ, իսկ 2018 թվականին` 176 000 դրամ:

Նշենք, որ հիմա ոչ միայն աշխատատեղերն են գրանցում, այլ նաև իրական աշխատավարձերի չափն են ցույց տալիս ցուցակներում (գաղտնիք չէ, որ գործատուն աշխատավարձի մի մասն առձեռն, իսկ մյուսը փոխանցմամբ է վճարում աշխատակցին)։

Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:

68
թեգերը:
աշխատատեղ, աշխատանք, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում ֆինանսական-տնտեսական ցնցումներ կլինեն. Մարգարյանը` դրամի կայունության մասին
Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը
Դատապարտյալները հափշտակել են տնտեսվարող սուբյեկտներին պատկանող գույքը
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը. արխիվային լուսանկար

Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ

543
(Թարմացված է 21:15 20.06.2021)
Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վրա ամենաշատ գումար ծախսել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ու «Հայաստան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ հերթական մամուլի ասուլիսից։

Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ընտրարշավի վրա քաղաքական ուժերի կատարած ծախսերի հաշվետվությունը:

Հունիսի 16-ի դրությամբ քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ են փոխանցվել և ծախսվել հետևյալ գումարները.

  1. «Արդար Հայաստան»՝ 1, 611 միլիոն դրամ (ծախսվել է 1,46 միլիոն դրամ)
  2. «Հայ ազգային կոնգրես»` 47 միլիոն դրամ (ծախսվել է 39,4 միլիոն դրամ)
  3. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 458,5 միլիոն դրամ (ծախսվել է 373 միլիոն դրամ)
  4. «Զարթոնք» կուսակցություն` 2,7 միլիոն դրամ (ծախսվել է 2,06 միլիոն)
  5. «Ազատություն» կուսակցություն` 2,76 միլիոն դրամ (ծախսվել է 2,74 միլիոն)
  6. «Պատիվ ունեմ» դաշինք` 246 միլիոն դրամ (ծախսվել է 226 միլիոն)
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն` 2,9 միլիոն դրամ (ծախսվել է 2,83 միլիոն)
  8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն` 1,5 միլիոն դրամ (1,5 միլիոն)
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 73 միլիոն դրամ (ծախսվել է 59 միլիոն)
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն է 53,8 միլիոն (ծախսվել է 53,2 միլիոն)
  11. «Հանրապետություն» կուսակցություն` 18,65 միլիոն (ծախսվել է 18,58 միլիոն)
  12. «Հայկական Հայրենիք» կուսակցություն` 4 միլիոն դրամ (ծախսվել է 2,6 միլիոն)
  13. «Ազատ Հայրենիք» դաշինք` 3,9 միլիոն դրամ (ծախսվել է 3,9 միլիոն դոլար)
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 87,3 միլիոն (ծախսվել է 81,7 միլիոն)
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 15 միլիոն դրամ (ծախսվել է 14,76 միլիոն)
  16. «5165» կուսակցություն՝ 13, 4 միլիոն դրամ (ծախսվել է 13,3 միլիոն)
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 1 միլիոն դրամ (ծախսվել է 0,95 միլիոն)
  18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք` 19,5 միլիոն (ծախսվել է 19,5 միլիոն)
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն` 4 միլիոն (ծախսվել է 3,8 միլիոն)
  20. «Վերելք» կուսակցություն` 65 հազար դրամ (65 հազար)
  21. Ազատական կուսակցություն` 0 (0)
  22. «Հայոց Արծիվներ» կուսակցություն` 370 հազար դրամ (366 հազար)
  23. Հայաստանի Եվրոպական կուսակցություն` 200 հազար դրամ (180 հազար դրամ)
  24. «Հայաստան» դաշինք` 309,3 միլիոն (ծախսվել է 245,6 միլիոն)
  25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն` 4,1 մլն (ծախսվել է 2,26 մլն դոլար)
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն` 250 հազար (75 հազար)

Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի համար հավաքվել է ավելի քան 1,37 մլրդ դրամ, որից ծախսվել է ավելի քան 1,169 մլրդ դրամ։

Ուշագրավ է, որ Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

543
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին
Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց
Ծափահարություններ` ընտրատեղամասը փակելիս․ 9/26–ում սկսվել է ձայների հաշվարկը․ տեսանյութ
ԱԳՆ

Օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ կժամանեն Հայաստան

0
(Թարմացված է 21:42 22.06.2021)
Այցի նպատակն է վերահաստատել տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու Եվրամիության պատրաստակամությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից լիազորված այցի շրջանակներում Հայաստան կժամանեն օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տարածաշրջանային այցը նախատեսված է հունիսի 25-ին։

«Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանեն Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց այցի նպատակն է վերահաստատել տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:

Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցունակ. ԵՄ խոսնակ

 

0
թեգերը:
Եվրամիություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան