Դավիթ Անանյան

Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

96
(Թարմացված է 14:06 16.10.2019)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի համոզմամբ` խոշոր տնտեսվարողների համար ստվեր ունենալն ավելի դժվար է։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տնտեսության ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է։ Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Խոշոր ձեռնարկություններում շատ ավելի բարդ է ստվեր ունենալ և պահել տարիներ շարունակ, որովհետև խոշորների հետ մեր հարկային վարչարարությունը, կարելի է ասել, on-line, ամենօրյա ռեժիմով մենք ունենք»,– ասաց Անանյանը։

Որպես ամենաստվերային ոլորտ` ՊԵԿ նախագահը նշեց առևտրի ոլորտը։

«Բայց հաշվի առեք, որ ես հարկունակության իմաստով եմ ասում։ Այսինքն` գյուղատնտեսությունն էլ է բավականին ստվերային կամ չհաշվառվող։ Բայց գյուղատնտեսությունը մենք չենք համարում հարկունակ, որովհետև գյուղատնտեսությունը հարկեր չի գեներացնում»,– ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը պատրաստ է հեռանալ, եթե վարչապետը որոշի

Հայաստանյան տնտեսության ստվերային հատվածի մասին հարցին ՊԵԿ նախագահը պատասխանեց`մեջբերելով Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնց համաձայն` ստվերը չի գերազանցում տնտեսության 22 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, ՊԵԿ–ը 2019թ.–ին տնտեսվարողների մոտ 701 ստուգում է իրականացրել, որոնց արդյունքում բացահայտվել է շուրջ 58.5 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն։ Եվս  303 ստուգում դեռ ավարտված չէ։

96
թեգերը:
հարկային օրենսգիրք, խոշոր հարկատու, եկամտահարկ, հարկեր, Հայաստան, տնտեսություն, Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի
Հարկերը չվճարելու համար շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրգործ է հարուցվել. ՊԵԿ
ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում
Երկարատև քննարկումները զայրացրին Նիկոլ Փաշինյանին. ՊԵԿ–ը չի ուզում զրկվել իր քննչականից