Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с председателем КНР Си Цзиньпином в большом Народном зале (14 мая 2019). Пекин

Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից

203
(Թարմացված է 23:17 03.10.2019)
Եվրասիական տնտեսական միությունը բանակցություններ է վարում պոտենցիալ գործընկերների հետ` փոխշահավետ առևտրային համաձայնագրեր կնքելու համար, որոնք թույլ կտան նոր սպառողական շուկաներ մուտք գործել։

 

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Չինաստանը և Հնդկաստանը Եվրասիական տնտեսական միության հեռանկարային գործընկերներն են։ ԵԱՏՄ երկրների ապրանքների համար շատ էական են Չինաստանի և Հնդկաստանի շուկաների աճի ներուժը և տարողունակությունը, բայց այդ շուկաներ մուտք գործելը բարդ խնդիր է. երկու երկրները պահպանում են իրենց ներքին շուկան և այդքան հաճույքով չեն ընդունում օտարերկյա ապրանքները։ Բայց կարելի է և պետք է  հեշտացնել նրանց հետ ապրանքային գործընթացները։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։

ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև մաքսային գործերում տեղեկատվական փոխգործակցության համաձայնագիրը կողմերն արդեն ստորագրել են անցած տարվա մայիսին և ընթացիկ տարվա հունիսին։

Ինչպես նշեց Նիկիշինան, Չինաստանի հետ երկու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում և Չինաստանում վավերացումից հետո։ Առայժմ դրանց ազդեցության գնահատականներ չկան, բայց ոչ ոք չի կասկածում, որ բեռներն ավելի արագ են տեղափոխվելու։

Նշենք, որ Չինաստանի հետ ԵԱՏՄ գծով պայմանավորվածությունները կօգնեն հայկական ապրանքներին, որոնք Ռուսաստանի և Միջին Ասիայի տարածքով  տեղափոխվելու են Չինաստան։

Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները

Բացի դրանից, սպասվում է, որ Հայաստանի և Ղրղըզստանի համար նոր հնարավորություններ կբացվեն Սերբիայի հետ առևտրում։ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն արդեն ազատ առևտրի ռեժիմ են հաստատել այս երկրի հետ։ Նոր եվրասիական համաձայնագիրը կմիավորի երկկողմ ռեժիմները, ինչպես նաև նույնանման հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Ղրղզըստանի համար։

Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

Այժմ Երևանի և Բելգրադի միջև ապրանքաշրջանառությունը փոքր է, իսկ պայմանագիրը թույլ կտա նոր շուկա արտահանել հայկական կոնյակը, սիգարետները և այլ ապրանքները։ Իսկ սերբական խնձորը, խոզի միսը և բանջարեղենը կարող են դուրս մղել թուրքական ապրանքները, այդ թվում` ռուսական շուկայում։

ԵԱՏՄ–ում առանց տուրքերի կարող են հայտնվել սերբական պանիրների որոշ տեսակներ, ինչպես նաև ավանդական ալկոհոլը (օրինակ, հայտնի սերբական ռաքիան)։

Օգոստոսին Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ի համաձայնագրերը կարող են վնասել Եվրամիությանը Սերբիայի անդամակցության գործընթացին։

Նիկիշինայի խոսքով` նման հայտարարությունները կարող են միայն ափսոսանք հարուցել։ Դժվար է հասկանալ նրանց տրամաբանությունը, որովհետև համաձայնագրում ոչ մի քաղաքական սահմանափակում չկա։

«Պայմանագրում ոչ մի սահմանափակում չկա Եվրամիությանը Սերբիայի միանալու վերաբերյալ։ Մինչ այդ պահը մենք Սերբիայի հետ կունենանք այն բարելավված առևտրային ռեժիմը, որի մասին մենք պայմանավորվել ենք, և մենք չենք սահմանափակում ԵՄ անդամ դառնալու Սերբիայի իրավունքը։ Հավանաբար, դա շահարկումներ անելու ոչ այդքան պատասխանատու փորձ է», – նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև բանակցություններին, ապա առայժմ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին. դրանք սկզբնական փուլում են։ Հնդկաստանը բավական ուժեղ է պահպանում իր ներքին շուկան։ Այնտեղ մաքսատուրքերն ավելի բարձր են, քան ԵԱՏՄ–ում. շուկայի վրա զգալիորեն ազդում են նաև ոչ սակագնային արգելքները (ներառյալ ապրանքների ներմուծման արտոնագրումը և հավաստագրումը)։

ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

«Այդ արգելքները պետք է դառնան մեր բանակցությունների առարկան, ուստի Հնդկաստանի հետ դրանք բարդ ու երկար կլինեն։ Մենք կպայմանավորվենք, որպեսզի այդ խոչընդոտները չկիրառվեն անհիմն կերպով», – նշեց Նիկիշինան։

ԵԱՏՄ–ն նաև բանակցություններ է վարում Իսրայելի և Եգիպտոսի հետ առևտրային համաձայնությունների մասին։

203
թեգերը:
տնտեսություն, Հնդկաստան, Չինաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ամենամեծ բյուջեն. որտեղի՞ց կառավարությանը 200 մլրդ դրամ ավել գումարը
Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում
Հայաստանը խոշոր վարկ է վերցնո՞ւմ. ֆինանսների նախարարության մեկնաբանությունը
ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել
Դրամ

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

64
(Թարմացված է 14:41 01.08.2020)
Տարիներ շարունակ բիզնեսի հիմնական դժգոհության թեման դարձած` պետության կողմից պարտքը իրական գերավճարի մասով, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է՝ 70 մլրդ դրամի շեմից կազմելով 69,4 մլրդ դրամ:

«Այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարներին։ Դրանք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին հայտնել էր` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ` ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները։ Նրա խոսքով` մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք:

«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո` 2020-ի հունվարի 1-ից հարկ վճարողները դիմումներ են ներկայացրել և պետությունը հետ է վերադարձնում նրանց ԱԱՀ–ն։ Մինչև օրենքն ուժի մեջ կմտներ, ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000–ն էր, որից շուրջ 3000-ը հին դեբետներ ունեցողներն էին։

64
թեգերը:
տնտեսություն, պարտք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ
Հանդիպում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ

Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

75
(Թարմացված է 16:47 31.07.2020)
Կառավարությունում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մարզերում էլ բիզնես հիմնել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է ռեստորանային բիզնեսին աջակցության հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը»,–ասել է Խաչատրյանը։

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Փաշինյանը հորդորել է բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով:

Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Հիշեցնենք՝ ռեստորանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ մի քանի անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք վարչապետի հետ հանդիպում էին պահանջում՝ իրենց հետագա քայլերը հասկանալու համար։

75
թեգերը:
կորոնավիրուս, Զբոսաշրջիկ, Ռեստորան, Հյուրանոց, զբոսաշրջություն, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է
Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան
Արայիկ Հարությունյանը զբոսաշրջային ընկերությունների համար լավ լուր է հայտնել

Կիևում տղամարդը բանկի մասնաճյուղ է ներխուժել ու սպառնում է ռումբ պայթեցնել․ տեսանյութ

0
(Թարմացված է 16:12 03.08.2020)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչ է կատարվում Կիևի բիզնես կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղի տարածքում։

Ուզբեկստանի քաղաքացին սպառնում է ռումբ պայթեցնել Կիևի կենտրոնում գտնվող «Լեոնարդո» բիզնես կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ «Ունիվերսալ բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել, որ մի տղամարդ խնդրում է ոստիկանություն զանգել ու սպառնում է ռումբ պայթեցնել։

Ավելի ուշ աշխատակիցները լքել են բանկի տարածքը, սակայն ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է։

Չարագործն ասել է, որ պայթուցիկը կգործի, եթե նույնիսկ սպանեն իրեն։

Ոստիկաններն արդեն սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ։ Հանցագործն ուզում է ուղիղ եթեր դուրս գալ։

Հրապարակված կադրերում երևում է, որ տարածքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։

Հիշեցնենք՝ հուլիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ավտոբուս էր առևանգել ու պատանդ վերցրել ուղևորներին։ Նա ասել էր, որ պայթուցիկ նյութեր և այլ զենք ունի։ Ոչ մի հստակ պահանջ չէր ներկայացրել։ Ուժային հատուկ բաժանմունքները բռնել էին հանցագործին։

 

0
թեգերը:
Բանկ, ռումբ, Ուկրաինա
Ըստ թեմայի
«Բոլորդ դիտեք «Երկրաբնակները» ֆիլմը». Զելենսկին կատարել է Լուցկի հանցագործի պահանջը
Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ