Դոլար

Հայաստանը խոշոր վարկ է վերցնո՞ւմ. ֆինանսների նախարարության մեկնաբանությունը

97
(Թարմացված է 15:58 02.10.2019)
Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունն արձագանքել է թերթերից մեկի հրապարակմանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը չի ծրագրում 250 միլիոն դոլար վարկ վերցնել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով «Փաստ» թերթի տեղեկությունը։

Ավելի վաղ «Փաստ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում նախատեսում է վարկային նոր համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար: Թերթի տվյալներով` այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասացին ֆինանսների նախարարությունից։

Հայաստանն ավելի քիչ տոկոսներ կվճարի. ֆինանսների փոխնախարարը բացահայտել է «մեխանիկան»

Թերթի պնդմամբ` խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, բավականին արտոնյալ պայմաններով տրամադրելու է ՎԶԵԲ-ը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 30–ի փակ նիստում հաստատել է 2020թ–ի պետբյուջեի նախագիծը։ Փաստաթղթի համաձայն` հաջորդ տարի բյուջեի եկամուտները կկազմեն ավելի քան 1,697 տրիլիոն դրամ։ Ծախսերը կկազմեն մոտ 1,88 տրիլիոն դրամ։

«30 հազար դոլար տվեք, ավտոբուս կսարքենք». Տիգրան Հովհաննիսյան

97
Ըստ թեմայի
«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման
Ռուսական կողմը չի ընդունում երկաթուղում կատարված ստուգումների արդյունքները