Աշխատավարձ

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա, բայց ոչ կառավարության խոստացած չափով

199
(Թարմացված է 13:38 02.10.2019)
ԱԺ պատգամավորները չեն ընդունել կառավարության առատաձեռնությունը։ Նվազագույն աշխատավարձը կբարձրանա ավելի քիչ, քան առաջարկել էր կառավարությունը։ Նախագծի հեղինակը մեկնաբանել է, թե ինչու։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Նվազագույն աշխատավարձը հունվարից կարող է դառնալ 63 հազար դրամ 55 հազարի փոխարեն։ Նման օրենսդրական առաջարկությամբ են հանդես եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ։

«Ինչո՞ւ հենց 63 000։ Հիմնական նկատառումն այն էր, որ մենք դրանով չազդենք բազային աշխատավարձի վրա, որն այսօր 66 000 –ից մի քիչ ավելի է, և որով հաշվարկվում են պետական համակարգի բոլոր աշխատավարձերը, այդ թվում և պատգամավորների։ Այսինքն` որպեսզի այդ թվի վրա ազդեցություն չլինի, և մենք ունենանք ուղղակի նվազագույն աշխատավարձի աճ»,– նվազագույն աշխատավարձի, ինչպես նաև պետական ծառայողների ու պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքների փոփոխությունների նախագծերը ներկայացնելով` ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

Պատգամավորը նշեց, որ նվազագույն աշխատավարձն ավելի բարձրացնելու դեպքում խորհրդարանը ստիպված կլիներ փոփոխություններ կատարել նաև պետական ամբողջ ապարատի ու պատգամավորների աշխատավարձերում` բարձրացնելով նաև դրանք։ Վարազդատ Կարապետյանի տվյալներով` այս փոփոխությունը կազդեր 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողների աշխատավարձերի վրա, ինչը լրացուցիչ մեծ բեռ կլիներ բյուջեի համար։ Մինչդեռ, միայն նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետբյուջեի համար ընդամենը 2 մլրդ դրամի հավելյալ ծախս է ենթադրում։

Մեռնես էլ՝ պիտի «մուծվես». ինչպես կարելի էր փրկել «Նաիրիտը»

Հիշեցնենք, երբ 2019թ.-ի հունիսի 27-ին այս նախագիծը ներկայացվել էր կառավարության նիստում, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հայտարարեց, որ պատգամավորների առաջարկած 63 000 դրամին, նախարարությունն առաջարկում է ավելացնել ևս 5 000 դրամ` հասցնելով 68 000 դրամի։

Աշխատավարձե՞րը բարձրացնել, թե՞ ջրի խողովակը նորոգել. տնտեսագիտական կարծիքներ`բյուջեի մասին

199
թեգերը:
Վարազդատ Կարապետյան, ՀՀ կառավարություն, ԱԺ, աշխատանք, աշխատավարձ
Ըստ թեմայի
Զարգարյան. «Կրակի մեջ մտնողները 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում»
Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. կառավարությունը գումարը հատկացրեց
«Սանիթեքն» ու քաղաքապետարանը հերքում են. աշխատակիցները մնում են առանց աշխատավարձերի