ԵԱՏՄ նիստը Երևանում

ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին

152
(Թարմացված է 18:53 01.10.2019)
ԵԱՏՄ տարածքում կստեղծվի միասնական արժութային ու գազի շուկա։ Երևանյան քննարկումները ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում քննարկվել է ԵԱՏՄ տարածքում միասնական արժութային շուկայի ստեղծման փաստաթուղթը։ Այս մասին այսօր Երևանում կայացած ԵԱՏՄ նիստի ավարտին, լրագրողների հետ հանդիպմանը, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միացյալ ֆինանսական շուկայի ստեղծումը կնպաստի ֆինանսական ծառայությունների մակարդակի, որակի, հասանելիության բարձրացմանը, ֆինանսական ոլորտի արդյունավետության աճին»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ քննարկվել են նաև միության անդամ երկրներում բնական գազի տեղափոխման ու մատակարարման ոլորտում օրենսդրությունների համապատասխանեցման հետ կապված հարցեր։

«Մենք մեծ կարևորություն են տալիս ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկայի ստեղծմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի ու մրցակցության բարձրացմանը համաշխարհային շուկայում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հիշեցրեց, որ ԵԱՏՄ շրջանակներում անցկացվող քննարկումներին այս տարի մասնակցում էր նաև ԻԻՀ նախահագ Հասան Ռոհանին։

«Օրեր անց` հոկտեմբերին, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը։ Հայաստանը մեծապես հետաքրքրված է այս համաձայնագրի վավերացմամբ, ինչպես նաև մեր հարևան Իրանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմամբ» ,– ասաց վարչապետը։

Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը

Փաշինյանը հայտնեց, որ ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստում քննարկվել է նա ԵԱՏՄ 2019թ. բյուջեի կատարողականը, 2020թ. բյուջեի հիմնադրույթները։ Որոշվել է նաև, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2019թ–ի դեկտեմբերին, Սանկտ– Պետերբուրգում։

152
թեգերը:
Հասան Ռոհանի, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, գազի սակագին, գազ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
Ըստ թեմայի
Պետք է աշխատենք տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին
Վրացի լրագրողը, արարողակարգը խախտելով, փորձել է Պուտինից պատասխան ստանալ. տեսանյութ
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները դիմավորեցին բարձրաստիճան հյուրերին. տեսանյութ
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին