Նիկոլ Փաշինյանը` Սիլիկոնյան հովտում

«Սինոփսիսը» մտադիր է ՀՀ–ում ընդլայնել գործունեությունը. վարչապետը Սիլիկոնյան հովտում է

56
(Թարմացված է 13:09 26.09.2019)
Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն և կարևորում է «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիլիկոնյան հովիտում այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիան», որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից:

Չի Ֆուն Չանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը «Սինոփսիս» ընկերություն՝ նշելով, որ իրենք կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։ Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը, նշել, որ «Սինոփսիսն» ունի 120 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում և աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։ Նրա խոսքով՝ «Սինոփսիսը» շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները և այդ շրջանակում մտադիր է նաև Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։

Премьер-министр Никол Пашинян посетил компанию Synopsys (24 сентября 2019). Сан-Хосе
Նիկոլ Փաշինյանը և «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը

«Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիսի» կայուն զարգացող և արդյունավետ մասնաճյուղերից է և նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։

«Չեմ բացառում». վարչապետի խոսնակը` ԱՄՆ–ում Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին

Վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է, որ Հայաստանի համար «Սինոփսիսն» արժեքավոր գործընկեր է։ «Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք կարևորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», - նկատել է Հայաստանի վարչապետը։

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հայազգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին և՛ ակադեմիական, և՛ արդյունաբերական ուղղությունների պատասխանատուներ։

Կարևորելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է փոխգործակցելու հնարավորությունները համատեղ քննարկելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակայություններից է, նպատակը՝ Հայաստանն ինտելեկտուալ երկրի վերածելն է։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումներ, որոնք տարածվում են նաև ՏՏ ոլորտի ձեռնարկությունների վրա, տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի համար բարելավվում է օրենսդրությունը, բացի այդ, Հայաստանի ներկայիս տնտեսական աճի դինամիկան և ընթացիկ տնտեսական ցուցանիշները ևս լավ նախադրյալներ են՝ ՏՏ արդյունաբերության զարգացման համար։

Ինչու է Փաշինյանն ԱՄՆ մեկնել չարտերային չվերթով. պատասխանում է մամուլի քարտուղարը

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայազգի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ և նշել, որ հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ իրականացնելու և գործունեություն ծավալելու հնարավորություններով: Նրանց խոսքով՝ այդ առումով ՀՀ վարչապետի ներկայացրած տեղեկատվությունը կարևոր էր և օգտակար։

56
թեգերը:
Սիլիկոնային հովիտ, Նիկոլ Փաշինյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (852)
Ըստ թեմայի
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը
Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար
Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում