«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռ

«Արմավիան» օդի փողը չի տվել. լուծարվող խոշոր ընկերությունները Հայաստանին 47 մլրդ են պարտք

61
(Թարմացված է 12:55 20.09.2019)
ՊԵԿ նախագահը հրապարակել է Հայաստանում լուծարվող ընկերությունների ցանկը և նշել, թե որքան են դրանք պարտք պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սնանկության վարույթում գտնվող «Նաիրիտն» ու «Արմավիան» պետությանը պատք են 47 մլրդ դրամ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«10 մլրդ պարտք է «Նաիրիտ» գործարանը, 37 մլրդ`  «Արմավիան»։ 37 մլրդ–ից շուրջ 9 տոկոսը հավաքագրված «օդի» տուրքերն են, որոնք չեն վերադարձվել պետությանը»,– ասաց Անանյանը։

Ընդհանուր առմամբ Հայաստանում ներկա պահին սնանկ ճանաչվելու գործընթացում է գտնվում 181 ընկերություն։

Հիշեցնենք, այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՊԵԿ–ը մինչև տարեվերջ տնտեսվարողներին պետք է վերադարձնի շուրջ 56 մլրդ դրամ ԱԱՀ գերավճարներ։

Պետական եկամուտների կոմիտեն գործարարներին կվերադարձնի շուրջ 50 մլրդ դրամ

Անանյանը նաև հայտնեց, որ այդ 56 միլարդից 5,3-ը սնանկության վարույթում գտնվող  կազմակերպություններին ունեցած պետության պարտքն է։

«Այսինքն՝ 50 միլիարդ վերադարձնում ենք տնտեսվարողներին, որից 1․4 միլիարդը հարկերի տեսքով  հետ է գալու պետությանը»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին կայացած որոշմամբ, ՀՀ կառավարությունը դիմել էր ԱԺ ղեկավարությանը, սեպտեմբերի 20-ին,  ժամը 11:00-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։

Նենք, որ Հայաստանն իր միակ ազգային ավիափոխադրողից զրկվել էր 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Սնանկության վարույթն առ այսօր ավարտված չէ։

Ինչ վերաբերում է «Նաիրիտին», այն Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որն այս տարիների ընթացքում երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։ Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթացը նույնպես դեռ չի ավարտվել։

61
թեգերը:
հարկեր, Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Նաիրիտ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի հարկային ծառայությունը մտադիր է բիզնեսին վերադարձնել հին պարտքերը
Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցված աշխատատեղերի քանակն աճել է
Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ
Ժամկետների մեջ տեղավորվում են. Գյումրու ավտոմաքսատունը հոկտեմբերից կաշխատի