Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեն գործարարներին կվերադարձնի շուրջ 50 մլրդ դրամ

42
(Թարմացված է 12:56 20.09.2019)
Պետությունը 2835 տնտեսվարողների պարտք է շուրջ 50 մլրդ դրամ, որը ՊԵԿ–ը խոստանում է վճարել մինչև 2019թ–ի ավարտը։ Բայց դրա համար պետք է փոխել Հարկային օրենսգիրքը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն մինչև տարեվերջ մտադիր է տնտեսվարողներին վերադարձնել շուրջ 50 մլրդ դրամ։ Այս մասին այսօր Աժ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նախագիծը, որը կառավարության առաջարկով քննարկվում է արտահերթ կարգով։

«Սրանով էլ պայմանավորված է հրատապությունը։ Այսինքն` օր առաջ այս օրինագիծն ուժի մեջ մտնելու դեպքում, ՊԵԿ–ը կունենա բավարար ժամանակ` հարկ վճարողների հետ աշխատանք տանելու և դեբետային գումարների հիմնավորվածությունը հաստատելու պայմաններում տնտեսությանը կվերադարձնի 50 մլրդ դրամ»,– ասաց Անանյանը։

Խոսքը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վճարված գումարների մասին է, որոնք գործող օրենսգրքով մարվում են տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա յուրաքանչյուր կիսամյակի վերջին ամսվա 21-ի դրությամբ վճարված գերավճարները հարկատուի դիմումի հիման վրա վերադարձվում են նրան։

«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորե՞ն

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել գերավճարների վերադարձման պարզեցված ընթացակարգ` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով 40 մլն: Բացի այդ գերավճարները տնտեսվարողին կվերադարձվեն ոչ թե յուրաքանչյուր կիասմյակ, այլ եռամսյակը մեկ անգամ։

«Կառավարությունն այս նախաձեռնությամբ ֆինանսական ներարկում է անում տնտեսություն` պարտքերը վերադարձնելու միջոցով»,– ասաց Անանյանը։

Պարտքի վերադարձման ցանկում, նրա խոսքով, ներառված է 2835 տնտեսվարող, որոնց անունները կառավարության ներկայացուցիչը չհրապարակեց` նշելով միայն, որ դրանցից մեկը էներգետիկ ընկերություն է, որը ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ է ներմուծել թանկարժեք սարքավորումներ ու դրանց դիմաց սահմանին ԱԱՀ վճարել։

«Այժմ պետությունը միանգամից վերադարձնելու է դա»,– ասաց ՊԵկ նախագահը։

Հայաստանում ուզում են կտրուկ բարձրացնել թանկարժեք անշարժ գույքի հարկը. նախագիծն ԱԺ–ում է

Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին կայացած որոշմամբ, ՀՀ կառավարությունը դիմել էր ԱԺ ղեկավարությանը, սեպտեմբերի 20-ին,  ժամը 11:00-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։

42
թեգերը:
գործարար, հարկեր, Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), հարկային օրենսգիրք