Նիկոլ Փաշինյանը՝ Զանգեզուրում. արխիվային լուսանկար

«Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա». Փաշինյան

112
(Թարմացված է 12:30 09.09.2019)
Վարչապետի խոսքով ՝ եթե իշխանությունը սկսի առանց որևէ պատճառի խնդիրներ ստեղծել ընկերության համար, դա էական վնաս կհասցնի երկրի միջազգային իմիջին:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Առնվազն այս պահի դրությամբ չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ խոսել է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ: Հայտնելով այդ զրույցի մանրամասները՝ Փաշինյանը շեշտեց, որ ընկերությունը պարտավորվել է հանքը 100%-ով անվտանգ շահագործել:

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

«Սա նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի մտնի գետեր, օդը չի աղտոտվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, բուսականության կամ կենդանիների հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ շրջակա միջավայրի վրա բացասական փոփոխություններ չեն լինի »,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ հնարավոր չէ հաշվի չառնել հանրության անհանգստությունը: «Վստահեցնում եմ՝ եթե անվտանգության նորմերից շեղումներ լինեն, ապա 90 օր ժամկետ է տրվում խնդիրը վերացնելու համար: Եթե խնդիրը չի վերանում, հանքը չի շահագործվում»,-ասաց նա:

Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար

Վարչապետի խոսքով ՝ ինքը չի կարող հաշվի չառնել նաև «տնտեսական համայնքի» մտահոգությունը: Փաշինյանը հիշեցրեց, որ Moody's- ը վերջերս թարմացրեց Հայաստանի վարկային վարկանիշը, ինչը նշանակում է, որ հայկական բանկերը հնարավորություն են ունենալու ներգրավել ավելի մատչելի վարկային միջոցներ: Այս առումով, եթե իշխանությունը սկսի առանց որևէ պատճառի խնդիրներ ստեղծել ընկերության համար, դա էական վնաս կհասցնի երկրի միջազգային իմիջին:

112
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լիդիան, Ամուլսար
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (76)
Ըստ թեմայի
«Փաշինյան, ե՞րբ կսկսենք աշխատել». «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները պատասխան են պահանջում
Փակուղում. «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները միայն մի պայմանով խոստացան չբորբոքել կրքերը
«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները բնապահպաններին ցույց տվեցին իրենց «ատամները»
«Լիդիան Արմենիան» դիմում է Նիկոլ Փաշինյանին. ընկերությունը մեղադրում է Արթուր Գրիգորյանին
Փաշինյանը խոսել է «Լիդիան Ինթերնեյշնլի» ղեկավարների հետ