Գազատար խողովակ

Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, այն միջազգային գնից ցածր է. Իրանում ՀՀ դեսպան

148
(Թարմացված է 15:18 03.09.2019)
Արտաշես Թումանյանի խոսքով` Իրանը պատրաստ է ավելի մեծ քանակությամբ գազ առաքել Հայաստան, սակայն կան բազմաթիվ խոչընդոտներ դա իրականություն դարձնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական գազի գինը ձեռնտու է մեզ, իսկ իրանական գազն ավելի լավ պայմաններով մեզ չի առաջարկվել։ Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։

Դեսպանի համոզմամբ՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցի ժամանակ բաց տեքստով  հայտարարվեց, որ Իրանը պատրաստ է ավելի մեծ քանակությամբ գազ առաքել Հայաստան, սակայն կան բազմաթիվ խոչընդոտներ այդ հայտարարությունն իրականություն դարձնելու համար։

«Գազի հետ կապված մի ուրիշ գաղափար էլ կա։ Ըստ այդ իդեայի՝ թուրքմենական գազը կարող է մեր տարածաշրջանով անցնել, և այդ գազը կարող ենք փոխանակել իրանական գազի հետ։ Հայտարարեմ, որ ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, այն միջազգային գնից ցածր է, իսկ իրանական գազը, եթե անգամ մենք կանխիկով ստանանք, ավելի լավ պայմաններով մեզ չի առաջարկվել»,- ասաց  Թումանյանը։

«Գազպրոմ Արմենիայում» արդեն 7 ամիս պարգևավճար չեն ստացել. «Փաստ»

Դեսպանը խոստացավ իրանական գազը Հայաստան բերելու խնդիրներն ավելի մանրամասն ներկայացնել հանձնաժողովի դռնփակ նիստի ժամանակ։

148
թեգերը:
Արտաշես Թումանյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևանն ու Մոսկվան գազի շուրջ համաձայնության կգա՞ն. փորձագետը՝ հիմնական խոչընդոտների մասին
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. թանկացման հարցը մնում է բաց
Ռուսական կողմը պատրաստակամ է քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը. ՀԾԿՀ նախագահ