Ամուլսար

Ամուլսարի հարցում կա՞ արդյոք հակասություն Ղազարյանի հին և նոր տեսակետների միջև. պարզաբանում

150
(Թարմացված է 21:15 02.09.2019)
Վայոց ձորի նախկին մարզպետ, տնտեսագետ Էդգար Ղազարյանը կարծում է, որ Ջերմուկի հարևանությամբ բաց եղանակով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անթույլատրելի է: Իսկ փակ եղանակով էլ հանքի շահագործումը գործնականում անհնար է:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik, Արմեն Հակոբյան. Վայոց Ձորի նախկին մարզպետ (2012-14թթ.), ջերմուկցի Էդգար Ղազարյանի վրա հանրային ուշադրություն սևեռվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ աշխատանքային այցի ժամանակ: Էդգար Ղազարյանը մոտեցավ վարչապետին և նրա ուշադրությունը հրավիրեց Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական մի շարք անընդունելի հետևանքների վրա: Հետագայում փորձ արվեց վարկաբեկել նախկին մարզպետին, հրապարակ բերվեցին նախկինում նրա հարցազրույցներից հատվածներ, որոնք հանքավայրի, մասնավորապես, «Լիդիան Արմենիայի» նկատմամբ դրական մոտեցում էին արտացոլում:

Հենց այդ հակասության վերաբերյալ էլ Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագիտության թեկնածու, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի հետ:

Հրապարակումներում ընդգծվող հակասականությունն այն կետում էր, որ Էդգար Ղազարյանը նախկինում մի առիթով նշել է, որ «Լիդիան Արմենիայի» գործունեությունը տնտեսական առումով շահավետ է մերձակա համայնքների տեղական բյուջեների համալրման և ենթակառուցվածքների զարգացման համար: Իսկ հիմա բնապահպանական վտանգների, բացասական հետևանքների մասին է խոսում:

«Իրականում ոչ մի հակասություն գոյություն չունի,-նշում է Էդգար Ղազարյանը,- այս ծրագրի վերաբերյալ ամենասկզբից ձևավորել եմ շատ հիմնավոր և սկզբունքային մոտեցումներ, և իմ մոտեցումները մնացել են անփոփոխ` անկախ իմ կարգավիճակից կամ զբաղեցրած դիրքից»:

Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

Մեր զրուցակիցը նշում է, որ «Լիդիան Արմենիայի» ծրագիրն էլ հաստատուն վիճակում չի եղել, ժամանակի ընթացքում պարբերաբար տարբեր փոփոխություններ են կատարվել: Էդգար Ղազարյանը նաև ուշադրություն է հրավիրում ավելի վաղ հրապարակված իր մտահոգությունների վրա, որ արտացոլված են, մասնավորապես, «Էկոլուր» կայքին դեռևս 2011-ին տված հարցազրույցում, որը կա «Յութուբ»-ում:

«Մարզպետի պաշտոնում շարունակել եմ մնալ իմ տեսակետին: Եվ դրա լավագույն ապացույցը վերջերս «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից արած հայտարարությունն էր, որտեղ իրենք են հավաստում, որ հենց 2013-14 թվականներին իրենց ներկայացվել են պահանջներ, օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի հետևանքով իրենք ստիպված են եղել ՇՄԱԳ-ը, իրենց նախագծերը վերանայելու: Դրանք պատահական ու տարերային չեն եղել: Դրանք եղել են մեր մոտեցումները, մեր անհանգստությունները, արդեն ոչ թե հանրային մակարդակում, այլ պաշտոնական լիազորությունների շրջանակում: Դա լավագույն ապացույցն է, որ մեր մոտեցումները չեն փոխվել»,-նշում է նախկին մարզպետը:

Ինչ վերաբերում է որպես հակասական նշվող մեջբերմանը, ապա Էդգար Ղազարյանը նախ` չի հրաժարվում իր ասածից, ապա ընդգծում է, որ այդտեղ հակասություն չկա, առավել ևս, որ հանքարդյունահանող ընկերության գործունեության դրական հետևանքների մասին արտահայտությունը, ըստ զրուցակցի, հատվածական և ընդհանուր կոնտեքստից կտրված մեջբերում է:

Հիմնական ասելիքն այնն էր, որ հետախուզական աշխատանքների, ուսումնասիրման փուլում մերձակա համայնքները որոշակիորեն շահել են, այդ գյուղական համայնքներում ենթակառուցվածքների բարելավում է եղել և այլն: Սակայն միևնույն ժամանակ, նա հիշեցնում է, որ նույն այդ հարցազրույցում, որից կտրված հատված է մեջբերվել, ինքը նշել է՝ եթե հանքավայրի շահագործումը վնասի Ջերմուկի՝ որպես զբոսաշրջության կենտրոնի զարգացմանը, ապա այն շարունակվել չի կարող:

«Մեր մոտեցումները եղել են ոչ թե փոփոխական կամ հակասական այլ՝ օբյեկտիվ»,-ասում է Էդգար Ղազարյանը:

Ջերմուկցիների կարծիքը չեն հարցրել. նախկին մարզպետն Ամուլսարի մասին գաղտնիքներ է բացում

Լավ, իսկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը այնուամենայնիվ, ավելի շատ բնապահպանակա՞ն, թե՞ քաղաքական հարց է:

«Ես կարծում եմ, որ սա առաջին հերթին բնապահպանական և տնտեսական խնդիր է՝ տնտեսական կայուն զարգացման իմաստով: Որովհետև, երբ մենք խոսում ենք տնտեսական զարգացման մասին, չպետք է հետաքրքրեն միայն կարճաժամկետ օգուտները և կարճաժամկետ էֆեկտները, այլ պետք է մեզ հուզի հեռանկարային ուղղվածությունը՝ տնտեսության կայուն զարգացման իմաստով»,–ասում է Ղազարյանը:

Իսկ քաղաքական իմաստով, նախկին մարզպետը կարծում է, որ քաղաքական գործիչները, ինչպես ցանկացած այլ հանրային հնչեղություն ունեցող երևույթի դեպքում է, կարող են և իրավունք ունեն փորձել դրան տալ քաղաքական նշանակություն, ենթատեքստ, դա իրենց գործն է և իրավունքը:

«Ինձ, մասնավորապես, այդ բաղադրիչը ամենաքիչն է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է մեր երկրի, մասնավորապես, մեր տարածաշրջանի, մեր քաղաքի զարգացման հեռանկարը»,–նշում է նա:

Այնուհանդերձ, ո՞րն է տնտեսագետ, ջերմուկցի Էդգար Ղազարյանի դիրքորոշումը: Այն, մեր զրուցակցի խոսքով, հնչում է բավականին հստակ. «Ինձ համար անհամատեղելի է հանքավայրը Ջերմուկի հարևանությամբ: Բաց եղանակով նման հանքավայրի շահագործումը անթույլատրելի է, իսկ փակ եղանակով` գործնականում անհնար է»:

Ամուլսարի տակ կամ մեջը, իհարկե, ոսկու որոշակի պաշար կա, բայց արժե՞ այդ մի քանի հազար կիլոգրամ ոսկու համար կորցնել այնպիսի ադամանդ, ինչպիսին Ջերմուկ է, որպես առողջարանային քաղաք և զբոսաշրջության կենտրոն:

150
թեգերը:
Ամուլսար, Լիդիան, Էդգար Ղազարյան, Հայաստան, հանք, հանքարդյունաբերություն, Մարզպետ, Ջերմուկ
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (88)
Ըստ թեմայի
Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար
Իշխանությունն արդյոք պե՞տք է մտածի և որոշի միայն վարկանիշից ելնելով. Միրզոյանը` Ամուլսարի մասին
«Մտածելու շատ բան կա». Փաշինյանը Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել «Էլարդի» հետ
Վահան Քերոբյան

«Մենք 7.5 անգամ ցածր արտադրողականություն ունենք, քան Եվրոպայի երկրների միջինն է». Քերոբյան

93
(Թարմացված է 17:51 01.08.2021)
Վահան Քերոբյանի խոսքով` նախատեսում են ֆինանսավորման արտոնյալ հնարավորություններ տրամադրել ընկերությունների արդիականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը խիստ ցածր արդյունավետություն և արտադրողականություն ունի։ «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Facebook–ում։

«Մենք 7.5 անգամ ցածր արտադրողականություն ունենք, քան ԵԱՀԿ երկրների միջինն է։ Մենք պատրաստվում ենք ընկերություններին խորհրդատվություն տրամադրել, այսինքն` մասնագետները խորհուրդ կտան, թե ինչ է պետք անել, որպեսզի սարքավորումները, հոսքագծերը բարձրացնելով` արտադրողականությունը բարձրացվի»,–ասել է Քերոբյանը` հավելելով, որ եթե ստացվի 500 ընկերության նման խորհրդատվություն տրամադրել, ապա արտադրողականությունն էապես կբարձրացվի։

Բացի այդ, ըստ պաշտոնյայի, նախատեսում են ֆինանսավորման արտոնյալ հնարավորություններ տրամադրել ընկերությունների արդիականացման համար: Նրա խոսքով` այս հարցում կարևոր է թվային մոդեռնիզացիան։

Տնտեսական գործընթացները մեզ մոտ իներցիոն բնույթ են կրում. խոշոր հարկատուները չեն փոխվում

«Այստեղ ես ուզում եմ մի բացահայտում անել. շատերին կարող է թվալ, որ թվային մոդեռնիզացիայի արդյունքում աշխատատեղերի կորուստ կունենաք, սակայն հակառակն է լինելու` շատ կվճարենք ու շատ աշխատատեղեր կունենանք»,–ասել է Քերոբյանը` ավելացնելով, որ հայաստանյան ընկերությունների 91 տոկոսը թվային առումով հասու չէ մեզ։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը հայտարարել էր` եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտա։

Վահան Քերոբյանը Վրաստանում հանդիպել է Լաշա Խուցիշվիլիի հետ, ապա հայտնել` ինչ են քննարկել

 

93
թեգերը:
Հայաստան, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին
Երևան–Թբիլիսի ճանապարհը զգալի կրճատվելու է. Քերոբյանը Տուրնավայի հետ է հարցը քննարկել
Վահան Քերոբյանը գինեգործների ու կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հարցերը
Սարգսյանն ու Վուչիչը

Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից

345
(Թարմացված է 16:24 29.07.2021)
Երկու երկրներն էլ իհարկե կարող են ալկոհոլային խմիչքներ վաճառել` ռակիա և կոնյակ, սակայն հեռանկարներ կան նաև էլեկտրատեխնիկական արդյունաբերության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հետ Սերբիայի առևտուրն, իհարկե, ավելի քիչ է, քան Ռուսաստանի կամ Բելառուսի։ Սակայն այն թող որ փոքր, բայց աճ է արձանագրում ԵԱՏՄ–Սերբիա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց 2021 թվականի ապրիլին (համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականին), բայց հնարավոր է` բիզնեսը նախապես արդեն սկսել է յուրացնել շուկաները։

Հայաստանը թող որ փոքր ծավալներով (տարեկան տասնյակ հազարավոր դոլարների մակարդակով) Սերբիա կոնյակ, էլեկտրական փոխարկիչներ, կահույք և դրա համար նախատեսված դետալներ է արտահանում (հետաքրքիր զուգադիպությամբ, Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը` Չեդոմիր Արթինովիչը (Արթինյան) մանրատախտակի արտադրության փոքր ձեռնարկության սեփականատերն է)։ Դեպի Հայաստան Սերբիայի արտահանումը տարեկան 2 մլն դոլարից մի փոքր ավել է կազմում, Հայաստանի արտահանումը դեպի Սերբիա` տարեկան շուրջ 120 հազար։

Բացի այդ, տարիներ են եղել` Հայաստանը Սերբիա պղնձի խտանյութ է արտահանել։ Այժմ, ՊԵԿ–ի տվյալներով, նման արտահանում այլևս չի իրականացվում։ Սակայն Սերբիայի վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանը մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ Սերբիա խտանյութի խոշորագույն մատակարարներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, խտանյութը Սերբիա է հասնում հարևան Բուլղարիայից (ուր Հայաստանը մեծ ծավալներով է արտահանում)։

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

Պատկերավոր համեմատություն. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, որը մաքուր պղինձ էր արտադրում։ Իր հերթին դրա հիմքով էր աշխատում Երևանի կաբելի գործարանը։ 90-ականների կեսերին գործարանը վերագործարկվեց, բայց մաքուր պղինձ այլևս չի արտադրում։

Սերբիայի Բոր քաղաքում պղնձաձուլական գործարանը արտադրությունը պահպանում էր նաև 90-ականների պատերազմի ժամանակ, երբ Սերբիան խիստ պատժամիջոցների և միջազգային շրջափակման մեջ էր։ Այսօր այդ գործարանը ոչ միայն տեղական, այլև մի շարք երկրներից ներկրած հանքաքար է մշակում, որի հիման վրա մաքուր պղինձ են ձուլում ու կաբելի արտադրություն կազմակերպում տարեկան տասնյակ հազարավոր տոննաներով։

Համագործակցության համար մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ էլեկտրատեխնիկան։ Այստեղ ևս մեկ շեղում է հասունանում։ Նիշ քաղաքում (որը սոցիալիստական Հարավսլավիայում էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի կենտրոններից մեկն էր) Johnson Electric ընկերությունը մի քանի տարի առաջ նոր գործարան բացեց, որը էլեկտրական շղթաների համար սարքավորումներ է թողարկում` այրման լարեր և նման այլ իրեր։ Այնտեղ ավելի քան 2000 մարդ է աշխատում, իսկ Սերբիայի իշխանություններն իրենց կողմից գործարանում մի քանի մլն եվրոյի ներդրում են իրականացրել։

«Հայթեքի ֆաբրիկան» Հայաստանում նախագծերի հերթական ընտրությունը կանցկացնի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ նշել է, որ այդ գումարները քամուն չեն տրվել, այլ գործին են ծառայել։ Իսկ Հայաստանում նման արդյունաբերական կենտրոնները լքվել են (դրանցից միայն փոքր արտադրություններ են մնացել), իսկ այդ գործարանները վերականգնել իշխանությունները կտրականապես հրաժարվում են` այն պատրվակով, թե իբր «չի կարելի ծախսել հարկատուների գումարները»։

Բարեբախտաբար, մեր կողմից էլ ուրախանալու առիթ կա. Հայաստանը, ինչպես նշեցինք, Սերբիա էլեկտրատեխնիկական ապրանքներ է արտահանում, թեև փոքր ծավալներով։ Այստեղ երկու երկրների ինժեներները կարող են ուսումնասիրել միմյանց պահանջմունքները` կապված սարքերի և դետալների հետ, և փոխշահավետ համագործակցություն հաստատել։

Իհարկե, երկու երկրները կարող են ընդլայնել ալկոհոլի առևտուրը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ներառված չեն ազատ առևտրի ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ տուրքեր են սահմանված։ Սակայն կոնյակն ու ռակիան, միևնույնն է, գտնում են իրենց գնորդին (համենայն դեպս, կոնյակը Բելգրադ է արտահանվում դեռ սոցիալիստական ժամանակաշրջանից)։

Իհարկե, շահութաբերությունը կախված է բեռնափոխադրման արժեքից. երկու երկրները միմյանցից բավական հեռու են գտնվում, բայց լոգիստիկան, հավանաբար, այդքան էլ թանկ չէ, որքան կարող է թվալ։ Որքան արժե Բելգրադից Երևան բեռնված կոնտեյների առաքումը, տեղական լոգիստիկ օպերատորները միանգամից պատասխանել չկարողացան. մեր երկրների առևտրի ծավալները շարունակում են փոքր մնալ։ Սակայն հարևան Բուլղարիայից Հայաստան կոնտեյներ տեղափոխելու (մասնավորապես Բուրգասի նավահանգստից) արժեքը գրեթե այնքան է, որքան Ստամբուլից (կամ մի փոքր ավել)։

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

Բացի այդ, պետք չէ մոռանալ այն, ինչից սկսեցինք. ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակում բազմաթիվ ապրանքատեսակներ ազատվում են տուրքերից, ինչը կարող է կոմպենսացնել մի փոքր ավելի բարձր տրանսպորտային ծախսերը։

Այս ամենը, թող որ ոչ հարյուրտոկոսանոց, սակայն որոշակի նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ երկու երկրների բիզնեսները միմյանց նորովի դիտարկեն։ Իսկապես, ինչո՞ւ ռակիայով և կոնյակով միայն Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վուչիչը պետք է բաժակ խփեն։

Ինչո՞վ ենք մենք պակաս։

345
թեգերը:
Հայաստան, Սերբիա, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Ըստ թեմայի
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Ընդհանուր սնունդ և օդանավեր. ՌԴ փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ ինտեգրման առաջնահերթությունները
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում
Արխիվային լուսանկար

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

0
(Թարմացված է 00:02 03.08.2021)
Խաղի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և զվարճացրել օգտատերերին։ Թե որքանով է օձն ազդել խաղի արդյունքների վրա, դժվար է ասել։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։

««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

0
թեգերը:
օձ, մարզադաշտ, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ