00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրին տապալվե՞ց, Գյումրին կհաջողի՞. ազատ տնտեսական գոտիների հին ու նոր պատմությունները

© Sputnik / Aram NersesyanСвободная экономическая зона г. Мегри
Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը, տնտեսագետների գնահատմամբ, կարող է դրական արդյունքի հասնել։ Իսկ Մեղրին հաջողության չհասավ, որովհետև PR-ն ավելի շատ էր, քան հաշվարկը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Մեղրիում ազատ տնտեսական գոտի ունենալու՝ նախորդ իշխանության հավակնոտ ծրագիրը թղթի վրա թողնելով, Հայաստանի նոր իշխանությունը նոր հավակնոտ ծրագրի մեկնարկ ազդարարեց. Գյումրիի օդանավակայանի հարևանությամբ կստեղծվի նոր ազատ տնտեսական գոտի։

Аэропорт в Гюмри  - Sputnik Արմենիա
Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. կարևորը՝ Մեղրիի ճակատագիրը չունենա

Տնտեսական գոտու նախագիծը հաստատվեց կառավարության վերջին նիստում` միաձայն։ Բայց քննարկման մասնակիցները հիշեցին նաև նախորդ անհաջող փորձը` հույս հայտնելով, որ նոր ծրագիրը նախորդի ճակատագրին չի արժանանա։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս հույս հայտնեց, որ հարկային արտոնություններ տրամադրելուց առաջ կառավարությունը շախմատային զոհողության օրինակով՝ պետք է որ նախապես հաշվարկած լինի, թե որն է լինելու արդյունքը։

«Ես ենթադրում եմ, որ նման հաշվարկներ պետք է արված լինեն։ Շատ կափսոսամ, եթե առանց հաշվարկի, ուղղակի կամայական տրված լինի։ Պետք է ակնկալել կառավարությունից գոնե ընդհանուր պատկեր, թե դա ինչ պետք է տա»,– ասաց տնտեսագետը։

Նախագծի ընդհանուր պատկերը ներկայացված է կառավարության որոշման մեջ։ Դրա համաձայն, առաջիկա 10-12 տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել 320 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Տնտեսական գոտու ամբողջական գործարկման արդյունքում աշխատանքով կապահովվի 13 000 մարդ:

Համեմատության համար նշենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու համար  նախատեսված էր 70 հա տարածք, մինչև 2027թ.–ը` 1 500 աշխատատեղ և 300 մլն դոլարի ներդրում։

Ընդ որում, ծրագրի առաջին փուլը նախատեսված էր մեկնարկել 2018թ.–ից ու ավարտել 2020–ին։

Гюмри - Sputnik Արմենիա
10 000 աշխատատեղ` Գյումրիում. ազատ տնտեսական գոտի՝ լոգիստիկ գործառույթ իրականացնողներին

2017 թվականի օգոստոսին կառավարության որոշմամբ ստեղծված, նույն տարվա դեկտեմբերին պաշտոնապես բացված Մեղրու ազատ տնտեսական գոտուն հատկացված տարածում այսօր միայն որոշ ենթակառուցվածքներ կան։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տնտեսական գոտու տարածքում որևէ ընկերություն չի գործում։ Իսկ գոտու կառավարիչ` «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ընկերության հեռախոսահամարներն անջատված են, նախկինում` Էկոնոմիկայի նախարարության շենքում տեղակայված գրասենյակը` փակ։

Հայաստանը մի շարք առավելություններ ունի ԵԱՏՄ–ում. տնտեսագետը՝ Նուր-Սուլթանի նիստի մասին
Խոսելով տնտեսական ծրագրի անհաջող վերջաբանի մասին, Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ ցանկության դեպքում այն հնարավոր էր կյանքի կոչել։

«Ես, այնուամենայնիվ, այն կարծիքին եմ, որ կառավարությունը բավական ջանք ու նախաձեռնողականություն չցուցաբերեց, որովհետև ինձ հայտնի են առնվազն մինչև 5 տասնյակի հասնող ընկերություններ, որոնք շահագրգռվածություն ունեին այդտեղ ձեռնարկություններ բացելու»,-ասաց նա։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տնտեսական գործոններից բացի, Մեղրիի նախագիծը նաև արտաքին քաղաքական բաղադրիչներ ունի, որոնք ժամանակին արժեր ավելի խորն ուսումնասիրել` մինչ ծրագրի պաշտոնական մեկնարկը հայտարարելը։

«Այս պասիվությունը ես կկապեի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման հետ, որ տեղի ունեցավ ամերիկյան ադմինիստրացիայի ճնշումների հետևանքով։ Այն ակնկալիքները, որ կային, որ Իրանը կարող է որպես հարթակ օգտագործել տնտեսական գոտին համատեղ արտադրություններ, նախագծեր, ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, որոշակիորեն սառեցին»,– ասաց Մարգարյանը։

Նախագծի վրա, տնտեսագետի համոզմամբ, բացասաբար է ազդել նաև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու Իրանում լարված քաղաքական իրավիճակը։

Ավելորդ չէ հիշել նաև, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքում տեղի ունեցած չարաշահումների փաստով քրեական գործը հարուցվեց հատկապես իշխանափոխությունից հետո` 2018թ.-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, նախապես տեղյակ լինելով նախագծի մասին, տնտեսական գոտու տարածքի հողերը նախ «ծիծաղելի գներով» պետությունից գնել են, հետագայում շատ ավելի թանկ գներով պետությանը վաճառելու համար։

«Երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, ազատ հողատարածք չկա»,– հայտարարել էր Փաշինյանը:

«Շատ գործարարների կգրավի». Իսրայելի դեսպանը` Գյումրիում նախատեսված խոշոր նախագծի մասին
Քրեական կոմիտեն այս փաստերին իրավական գնահատական տվեց` քրեական գործ հարուցելով պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի  առերևույթ դեպքերի առթիվ։ Քրեական գործով ձեռք բերված տեղեկություններով, օրինակ, Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարևանությամբ գտնվող համայնքի ղեկավարը 32 հեկտար հողատարածքը 2014 թվականին օտարել է 2.5 միլիոն դրամով, իսկ 2016 թվականին գյուղապետն այն կեղծ աճուրդով վաճառել է իր աներորդուն` արդեն 1,4 հա` 2 միլիոն դրամով։

Քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Նախաքննական մարմինն առայժմ այլ մանրամասներ չի հրապարակում։

Վերադառնալով Գյումրիի ազատ տնտեսական գոտու նախագծին, նշենք, որ մեր զրուցակից տնտեսագետները դրա վերաբերյալ անհամեմատ ավելի լավատես են, քան Մեղրիի։

«Ես  մի քիչ հակված եմ ավելի լավատեսորեն նայելու նոր ծրագրին, որովհետև Գյումրին այդ առումով արդեն հաջողել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ազատ տնտեսական հարթակի ստեղծմամբ։ Երկրորդ քաղաքը, չնայած առկա խնդիրներին, կարծես թե կարողանում է հաջողություններ գրանցել»,– ասաց Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ևս կարծում է, որ Գյումրիի շանսերն անհամեմատ ավելի մեծ են։

«Գյումրին այս առումով ունիկալ է, եթե նկատի ունենանք Գյումրիի պոտենցիալը` հաշվի առնելով օդանավակայանի առկայությունը, լոգիստիկան, դեպի հյուսիս` Վրաստանի տարածքով ավտո և երկաթուղային ճանապարհները»,– ասաց Մարգարյանը։

Город Раздан - Sputnik Արմենիա
Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. միլիոնների ներդրում և աշխատատեղեր են խոստանում

Դե, իսկ եթե հետագայում նաև հայ–թուրքական սահմանը բացվի, Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ կարող է նաև Արևմուտքից ներդրումների հնարավորություն ստեղծել, ու դա  Գյումրիի տնտեսական գոտին իսկապես  հեռանկարային, հետաքրքիր նախագիծ կդարձնի։ 

Հիշեցնենք՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 29–ի նիստում։ Բիզնես նախագծի հեղինակը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որը շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է խոստանում նախագծի իրականացման ընթացքում:

Լրահոս
0