«Սպայկա» ընկերության բեռնատարներ

Հայկական դեղձի խորդուբորդ ճանապարհը. «Սպայկան» խնդիրներ ունի ռուսական մաքսակետում

236
(Թարմացված է 23:19 24.08.2019)
Մաքսայինի հետ խնդիրների պատճառով «Սպայկա ընկերությունն ահազանգում է ու սպառնում հրաժարվել Ռուսաստան ապրանք մատակարարելուց։ Հայկական դեղձերով բեռնատարները մնացել են «Վերին Լարս» անցակետում։ Մաքսայիններն էլ մտադիր չեն հանձնվել ու խախտել մեծ բեռնատարների ստուգման կարգը։ Sputnik Արմենիան փորձել է պարզել՝ ինչ է կատարվում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք մատակարարող ամենախոշոր՝ «Սպայկա» ընկերությունը հրապարակայնորեն մեղադրել է «Վերին Լարս» անցակետի աշխատակիցներին։ Ընկերությունում կարծում են, որ ռուս մաքսայինները կողմնակալ են  վերաբերվում հայ արտահանողներին։ Ռուսական մաքսակետի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքները, ընդգծելով, որ «Սպայկայի» ղեկավարությունը փորձում է ցանկալին որպես իրականություն ներկայացնել։ Sputnik Արմենիան խոսել է վեճի կողմերի հետ ու նույնիսկ ավելին։

Մատակարարողը բողոքում է

Արդեն 3 օր է, ինչ «Սպայկա» ընկերության՝ 300 տոննա դեղձով բեռնված բեռնատարները կանգնած  են Վերին Լարսի անցակետում, ինչի հետևանքով ընկերությունն արդեն իսկ 100 000 դոլարից ավել վնաս է կրել։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Նշենք, որ երեկ «Սպայկան» հայտարարություն էր տարածել, ըստ որի` բեռնատարներին  նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով` սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:

«Ռուսական մաքսային ծառայությունը հայկական մեքենաների ստուգումներ է նշանակել, սակայն չեն ապահովել, որպեսզի ջերմային ռեժիմի պահպանմամբ այդ ստուգումներն անցկացվեն։ Խնդիրն այն է, որ դեղձը մթերելուց հետո համապատասխան ջերմաստիճանում ենք փոխադրումն իրականացնում, իսկ իրենք բեռն իջեցնում են, արևի տակ դնում, մի քանի ժամ պահում ու նոր միայն բարձում։ Բնականաբար, արևի տակ մնալով` դեղձը փչանում է»,–ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` իրենք ոչ թե դեմ են ստուգումներին, այլ ուզում են, որպեսզի դրանք համապատասխան պայմաններում անցկացվեն։ Մյուս կողմից, Բաղդասարյանը զարմացած է, թե ինչու է ռուսական կողմը որոշել խստացնել ստուգումները` հաշվի չառնելով անգամ Հայաստանի`  ԵԱՏՄ–ի անդամ լինելու հանգամանքը։

«Սպայկայի» նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը նշեց նաև, որ ռուսական մաքսային ծառայության գործողություններում դիտավորություն են տեսնում։

«Մենք շուտ փչացող ապրանքների համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ ապահովելու հնարավորություն ունեցող Վլադիկավկազում գտնվող պահեստի հետ պայմանագիր ենք կնքել։ Նրանք դիմել են ՌԴ հյուսիսային Օսիայի մաքսային մարմնին, որպեսզի թույլ տա զննումը կատարել այնտեղ, սակայն որևէ արձագանք չկա»,–ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` նման խնդիր առաջացել է դեռ ծիրանի մթերման ժամանակ` 2 ամիս առաջ, ինչի համար էլ իրենք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել։ Նախարարությունը խոստացել է զբաղվել խնդրով, սակայն այսօր, փաստացի, մի քանի տասնյակ մեքենա 300 տոննա դեղձով՝ կանգնած է մաքսակետում։ Բաղդասարյանն ասում է, որ ստացվում է` խնդրի առնչությամբ կամ Հայաստանում երկխոսության մեջ չեն ՌԴ համապատասխան ատյանների հետ, կամ էլ՝ այդ երկխոսությունը կա, սակայն դա որևէ արդյունք չի տալիս։ Իսկ «Սպայկան»  մասնավոր ընկերություն է և պետական ատյանների հետ չի կարող հավասարը հավասարի պես խոսել։

Անդրադառնալով ՌԴ մաքսային ծառայության պետի տեղակալ Գեորգի Ցագոևի պնդմանը, թե Վլադիկավկազի պահեստում չկան համապատասխան պայմաններ` Բաղդասարյանը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում նրա ասածը։ Բաղդասարյանի խոսքով` այդ տարածքում ոչ թե պայմաններ չկան, այլ պահեստը մաքսային անցակետի տարածքից դուրս է գտնվում, ինչում էլ հենց ՌԴ մաքսայինի աշխատակիցները խնդիր են տեսնում։

«Իսկ այն, որ հենց մաքսակետում ապահովված են բոլոր պայմանները, նույնպես ճիշտ չէ։ Խնդիրն այն է, որ մեր բեռը մեքենայի միջից միանգամից սառնարան չի տեղափոխվում, այլ մեծ անվասայլակների վրա են դնում ու տեղափոխում դեպի սառնարան։ Սառնարան տանող ճանապարհը մոտ 5 րոպե է տևում, և այդ ընթացքում միրգը + 38+40 աստիճանի տակ է լինում»,–ասաց նա` հավելելով, որ այդպիսով միրգը դիմանում է ընդամենը 2 օր այն դեպքում, երբ իրենց պայմաններում տեղափոխելու դեպքում 10 օր է դիմանում։

Հիշեցնենք, որ «Սպայկայի»՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը մտավախություն էր հայտնում, որ այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են, և կա ռիսկ, որ այդ օրերին ևս որևէ գործընթաց տեղի չի ունենա:

Մաքսայինը վրդովվում է

 «Վերին Լարս» անցակետի մաքսային կետի պետի տեղակալ Գեորգի Ցագոևը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընկերությունում այնքան էլ անկեղծ չեն, քանի որ նրանց ապրանքը ոչ ոք չի հանել բեռնատարներից ու առավել ևս՝ ժամերով արևի տակ չի թողել։

 «Ապրանքը ընկերության բեռնատարների մեջ է, որտեղ համապատասխան ջերմաստիճան է ապահովված։ Ինչպես պիտակների վրա ենք տեսնում, համապատասխան ջերմաստիճանի դեպքում մրգերը բավականին երկար են պահվում», - ասաց Ցագոևը։

Նրա խոսքով՝ այն տարածքը, որում «Սպայկան» ուզում է, որ զննում անցկացվի, բավականին հեռու է «Վերին Լարս» անցակետից։ Այդ պահեստային տարածքները զննելուց հետո հայտնի է դարձել, որ այնտեղ համապատասխան ջերմաստիճան ապահովելու համար սառնարաններ չկան։

Ցագոևը նշեց, որ մեծ ծավալի սառեցնող սարքեր կան «Վերին Լարս» անցակետի տարածքում։ Նրա խոսքով՝ այժմ բոլոր բեռնատարների համար ստուգման հրահանգներ են տրվել՝ ՌԴ գործող օրենսդրության համաձայն։ Բոլոր վարորդներին տեղեկացրել են, որ մաքսային զննում է անցկացվելու։

 «Բոլոր վարորդներին ծանուցել են, որ նրանք պարտավոր են ներկայացնել ապրանքը մաքսային զննման։ Դեռ մաքսային այդ պահանջը չեն կատարել։ Նրանց առաջարկում են հանել ապրանքը անցակետի տարածքում՝ սառնարանային բաժիններում, որտեղ պահպանված են բոլոր նորմերը», - ասաց Ցագոևը։

 «Սպայկայում» ակնկալում են, որ անցակետում առաջացած խնդիրը պետք է լուծի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Սպայկա» ընկերության՝ դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ:

«Մենք կապի մեջ ենք Վերին Լարսի անցակետի մեր գործընկերների հետ ու անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ, և այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,-ասաց նա։

Sputnik Արմենիան դիմել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ մեզ հայտնեցին, որ տեղյակ են «Սպայկա» ընկերության բեռնատարերի՝ «Վերին Լարսում» գտնվելու մասին, սակայն  տրանսպորտային միջոցների երթևեկության դադարեցումը կապված է «Սպայկայի» դիրքորոշման հետ։

 «Ընկերության ղեկավարությունը կտրականապես հրաժարվել է անհրաժեշտ նվազագույն հսկիչ գործողություններ իրականացնելու համար բացել հենց այդ մեքենաների բեռնատարների հատվածը։ Նրանք հրաժարվել ապրանքի 10%-ի քննման իրականացումից, ինչի պատճառով մեքենաների անցնելը անհնար է դարձել, ու դրանք կանգնած են մնացել»,-նշեցին դեսպանատանը։

Նշենք, որ Մոսկվան 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարման վերաբերյալ սահմանափակումներ է նշանակել:  Այնուհետև սահմանափակումները մասամբ հանվեցին, սակայն թուրքական լոլիկի ներմուծման արգելքը դեռևս ուժի մեջ է:

Ռուսական իշխանությունը բազմիցս նշել է, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են անօրինական մուտք գործել Ռուսաստան՝ հարևան երկրներից արտահանելու միջոցով, մասնավորապես,  «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Բելառուսից, Հայաստանից և Ադրբեջանից լոլիկի մատակարարման զգալի աճի վերաբերյալ:

 

236
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ավտոմաքսատուն, Վերին Լարս, «Սպայկա» ՍՊԸ
 Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին

«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են

197
(Թարմացված է 11:18 04.03.2021)
Նախնական պայմանավորվածության համաձայն` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ և հավելյալ բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։

«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:

«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։

Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ

197
թեգերը:
Իտալիա, Պատերազմ, Հայաստան, Ներդրում, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին
Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով
Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

210
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

210
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

0
(Թարմացված է 13:22 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

0
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան