Գյուղ

Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին

315
(Թարմացված է 00:15 21.08.2019)
Հայաստանում երիտասարդ մասնագետների նախագիծը թույլ կտա գյուղացիներին կրճատել ծախսերը և ավելացնել շահույթը։

Արամ Գարեգինյան, Sputnik  Արմենիա

Երեք այս հայ տղաները երկար են սովորել` հայրենիքում, Եվրոպայում և Ամերիկայում։ Իսկ այժմ իրենց տաղանդը նրանք «հողի մեջ են ներդնում», Նոյեմբերյանի հասարակ այգում։

Հայկ Բադալյանը վերադարձել է Հայաստան` ավարտելով Carnegie Mellon համալսարանի ռուս–ամերիկյան ծրագիրը, Արմեն Չոբանյանը` Չեխիայում մագիստրատուրան ավարտելուց հետո։ Իսկ Հրանտ Ալավերդյանը Երևան է եկել Նոյեմբերյանից քիչ հեռու գտնվող Ոսկեպար սահմանամերձ գյուղից։ Միասին նրանք կանեն այնպես, որպեսզի Հրանտի հոր համար ավելի հեշտ լինի խնամել այգին, իսկ խուրման և խաղողն ավելի լավ բերք տան (բայց ոչ ավելի համեղ, քանի որ Նոյեմբերյանի մրգերից ավելի համով ոչինչ լինել չի կարող, ինչպես ժպտալով պնդում է Հրանտը)։

Разработчики системы для умного земледелия: (слева направо) Армен Чобанян, Грант Алавердян, Айк Бадалян
© Sputnik / Gareginyan Aram
Հայկ Բադալյանը, Հրանտ Ալավերդյանն ու Արմեն Չոբանյանը

Տղաներն ուզում են դաշտի և այգու խնամքի համար «խելացի» համակարգ ստեղծել։ Նման տեխնոլոգիաներ աշխարհում կան։ Սակայն տեղականը, նախ, ավելի մատչելի կլինի, երկրորդը` ավելի հեշտ` սպասարկման առումով։

«Եթե ստեղծողը հայ է, նրա հետ ավելի հեշտ կլինի կապ պահպանել, առավել ևս հասարակ գյուղացուն։ Այլապես պատկերացրեք, գյուղատնտեսական սեզոնի թեժ շրջանում որևէ մաս է փչացել, իսկ ձեր բերքը ուր որ է պետք է հասնի։ Օտարերկրյա մատակարարից այդ դետալը ձեռք բերելը շաբաթներ կտևի, իսկ տեղացիները ձեզ այն կհասցնեն 1-2 օրում։ Եվ ոչ միայն տեղ կհասցնեն, այլև կտեղադրեն», – պարզաբանում է Հայկը։

Թիմում նա է ղեկավարում գործընթացը (Carnegie Mellon ծրագրով նա ՏՏ–նախագծերի մենեջմենթ է ուսումնասիրել)։ Արմենը Երևանում և Չեխիայում ուսումնասիրել է ֆինանսներ և գյուղատնտեսության վարկավորում։ Իսկ Հրանտը ծրագրավորող է, հայկական ՏՏ ընկերություններից մեկում նա նախագիծ էր իրականացնում արևմտյան խոշոր հեռահաղորդակցման օպերատորի համար։

Գիտելիքների նման պաշարով տղաները նախագծել ու հավաքել են իրենց առաջին կոնտրոլերը։ Այն տվիչներից տվյալներ է հավաքում և վերլուծում դրանք։

Տվիչները կարող են լինել տարբեր` հողի և օդի խոնավության, հողի թթվայնության և այլն։ Սարքը տվյալներ է հավաքում ցանկացած նման տվիչից, այնուհետև ազդանշաններ ուղարկում, թե ինչ է պետք անել։

Օրինակ` գյուղատնտեսական մշակաբույսերը տարբեր ժամանակ տարբեր ոռոգման կարիք ունեն։

«Վեգետացիայի ժամանակ ավելի շատ ջուր է պետք, ծաղկման ժամանակ` ավելի քիչ։ Համակարգը հուշում է, թե որ բույսը որքան ջուր է պահանջում, և օգնում է առանց անհրաժեշտության չվատնել ոռոգման ջուրը։ Դա վնասակար է ոչ միայն բույսերի համար, այլև հողի. դրանից դուրս են գալիս բոլոր սննդարար նյութերը», – նշում է Արմենը։

Կոնտրոլերի օգնությամբ կարելի է կառավարել ոռոգումը։ Գյուղացիների կյանքը դա էապես կթեթևացնի։ Չէ՞ որ ոռոգման ջուրը բաշխում են ըստ ժամերի, և երբեմն այդ ժամերը գիշերն են ընկնում կամ վաղ առավոտյան, այդ իսկ պատճառով ստիպված են լինում արթնանալ այդ ժամերին։

«Իսկ եթե համակարգին ջրի պոմպ միացնել, ապա այն ինքնուրույն անհրաժեշտ պահին ջուր կքաշի, այնուհետև կանջատվի։ Ավելին, նման մեկ համակարգ կարող են տեղադրել միանգամից մի քանի հարևաններ», – ավելացնում է Արմենը։

Իսկ եթե ոռոգումն իրականացվում է ոչ թե հողային առուների, այլ խողովակների միջոցով, ապա կարելի է մագնիսային փականներ տեղադրել, որոնք կբացվեն և կփակվեն էլեկտրամագնիսական ազդակներից։ Այդ ազդակները նոր սարքը ևս կարողանում է ուղարկել։

Համակարգերն արդեն փորձարկում են և՛ Ալավերդյանների այգում Ոսկեպարում, և՛ Երևանից քիչ հեռու գտնվող Ղուկասավան գյուղի ջերմոցներում։ Տղաների նպատակն այն է, որ գյուղացիներն իրենց համակարգի վրա հնարավորինս քիչ ծախսեն։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպիսի օր է ունեցել Ձեր ամուսինը. արհեստական բանականությունը կպատմի

«Այդ պատճառով մենք չենք ուզում այն վաճառել։ Մենք փոքր ամսական վճար կառաջարկենք։ Իսկ սարքը կարող են օգտագործել ոչ թե կլոր տարին, այլ միայն սեզոնին։ Օրինակ` լոլիկները ինտենսիվ խնամքի կարիք ունեն տարվա մեջ միայն մի քանի ամիս։ Մնացած ժամանակահատվածում սարքը կարելի է նաև չօգտագործել։ Ինչի՞ համար գյուղացիներն այդ ժամանակ ավելորդ գումար վատնեն», – ասում է Չոբանյանը։

Այժմ սարքն ուզում են տեղադրել տարբեր գյուղացիների մոտ հանրապետության տարբեր մարզերում։ Այդ դեպքում մի քանի տարվա ընթացքում կհավաքվի տվյալների բազա, թե որ բույսն է այս պայմաններում լավ բերք տալիս։ Այդ ժամանակ համակարգի կարգավորումները (ոռոգման կամ պարարտացման նորմատիվները) հնարավոր կլինի փոքր–ինչ շտկել` հաշվի առնելով կոնկրետ հողատարածքի միկրոկլիման։

Սարքի ստեղծողները հույս ունեն, որ այդ ամենը կօգնի ռազմավարական նպատակի հասնել։

«Մենք հույս ունենք, որ մեր համակարգը կնվազեցնի ջրի և պարարտանյութի ծախսերը գյուղացիների համար։ Դա կօգնի ավելացնել նրանց եկամուտը, և նրանց ավելի հեշտ կլինի ապրել սեփական հողի վրա», – ասում է Հայկը։

Վերցնե՞լ, թե՞ չվերցնել։ Գյուղացին նման հարցերը միանգամից չի որոշում։ Սկզբում պետք է նայել, թե ինչպես է աշխատում հարևանի մոտ, այնուհետև փորձարկել սեփական հողի վրա և միայն հետո որոշել։

«Տես, հա՜». հայ–չինական տեխնոլոգիան գտնում է կեղծ ալկոհոլն ու դեղորայքը

Տղաները պատրաստ են օգնել նաև այս հարցում. յուրաքանչյուր կոնկրետ հողակտորի համար նրանք կարող են հուշել` ինչ տվիչներ է ավելի լավ տեղադրել, որպեսզի առավելագույն օգուտով տեղավորվել անհրաժեշտ գումարի մեջ։

Նախագիծը ներկայացվել է Սևանա լճում անցկացված Sevan Startup Summit 2019–ի շրջանակում։

315
թեգերը:
«Սևան ստարտափ սամմիթ», Ստարտափ, Գյուղ, Հայաստան
«Գազպրոմ Արմենիա»

Իշխանությունը «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է կրճատել սակագինը՝ ծախսերի և եկամտի հաշվին

46
(Թարմացված է 16:30 04.06.2020)
Առաջարկվում է պահպանել սակագները բնակչության, այդ թվում նաև՝ անապահով խմբերի համար, համապատասխանաբար 139 ու 100 դրամի մակարդակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է 15 դոլարով կրճատել միջին սակագինը։ Այս տեղեկությունը հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է ՀԾԿՀ ներկայացուցիչ Աշոտ Ուլիխանյանը։  

Մասնավորապես «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է միջին սակագին (սպառողների խմբերի միջին սակագին՝ հաշվի առնելով նրանց սպառման չափը) սահմանել 283,14 դոլար հազալ խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հանձնաժողովն իր հերթին 266,71 դոլար է առաջարկում։

Մասնավորապես՝ «սպասարկման, ամորտիզացիայի ծախսեր ու եկամուտ» բաժնում «Գազպրոմն» առաջարկում է 61,23 դոլար հազար խորանարդի դիմաց, իսկ հանձնաժողովը՝ - 47,89։

Ինչ վերաբերում է ծախսի այլ կետերին, սահմանին գինը կազմում է 165 դոլար, ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, գազի տեղափոխության ու բաշխման ծախսերը՝ 9,37 դոլար։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է միասնական սակագին սահմանել փորք ծավալով սպառողների համար, այսինքն՝ չեղարկել անապահով ընտանիքների սակագինը։ ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել դրանք։ Այսպիսով՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ օգտագործող անապահով ընտանիքների համար առաջարկվում է պահպանել 100 դրամ մեկ խորանարդի դիմաց սակագինը, մյուս տնային տնտեսությունների համար՝ 139 դրամ։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Ջերմոցային տնտեսությունների համար (ոռոգման շրջանում) ու գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկությունների համար առաջարկվում է հազար խորանարդի դիմաց 224 դոլար գին սահմանել։

Ինչ վերաբերում է բիզնեսին՝ ապա ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառելու դեպքում գինը կկազմի 139 հազար դրամ հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ դրանից ավելի դեպքում՝ 255,5 դոլար։

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

«Գազպրոմ Արմենիային» առաջարկվում է 10 տարվա ընթացքում կրճատել ծախսերն ու կորուստները, նաև մինչև 95 միլիարդ դրամ հիմնարար ներդրում անել՝ չհաշված Աբովյանի ստորգետնյա գազամբարի զարգացման ներդրումները։

46
թեգերը:
Իշխանություն, Հայաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ
Ըստ թեմայի
Կինը, գազն ու հոսանքը. ՌՈ–ն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտել
Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա
Հայաստանին բնական գազի մատակարարումը 4 օրով կդադարեցվի
Գազ

ՀՀ իշխանությունները պետք է գազի սակագների լծակներն իրենց ձեռքը վերցնեն. փորձագետ

47
(Թարմացված է 18:17 03.06.2020)
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը խոսել է գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում տնտեսվարողների սպասվող ռիսկերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում գազի սակագները պետք է սուբսիդավորեն իշխանությունները, այլ ոչ թե «Գազպրոմ Արմենիան»։ Այս կարծիքը Sputnik Արմենիա մուլտիմեդիա-կենտրոնում տեղի ունեցած առցանց կոնֆերանսի ընթացքում հայտնեց «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Քառյանը։

Նա նշեց, որ այժմ անապահով ընտանիքները գազի համար վճարում են ավելի ցածր սակագնով։ Առաջին հայացքից թվում է, թե դա լավ է, բայց իրականում ստացվում է, որ «Գազպրոմը» օգնում է նրանց՝ մյուս սպառողների հաշվին։ Մինչդեռ գազը պետք է բոլորի համար նույն արժեքն ունենա, իսկ սուբսիդավորումը պետք է ապահովեն իշխանությունները։

Թվում է, թե տարբերություն չկա, եթե միևնույն արդյունքն է ստացվում։ Բայց Քառայանը կարծում է, որ այս դեպքում պետությունը ռեզերվ է ձեռք բերում, որի հաշվին կարող է և սուբսիդավորել։

«Կարելի է գազի ակցիզ սահմանել, ինչպես անում են մի շարք եվրոպական երկրներում, իսկ անապահով խավի համար՝ փոխհատուցել այն»,-նշեց նա։

Այդ դեպքում բնակչության որոշակի հատվածի համար սակագները կաճեն, բայց բիզնեսի համար դրանք անփոփոխ կմնան։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

Վերջերս հարցազրույցներից մեկում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստացի չբացառեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հայաստանցի սպառողի համար գազի սակագինը կարող է նույնը մնալ, բայց բիզնեսի համար կարող է բարձրանալ։

Քառյանն այդպիսի սցենարն անցանկալի է համարում։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել, որ գազի և նավթի համաշխարհային գները կորոնավիրուսի պայմաններում գրեթե երկու անգամ նվազել են, իսկ Հայաստանում գազը ոչ միայն չի էժանանում, այլ նաև կարող է թանկանալ։ Դա լրջորեն կազդի հայկական ապրանքների մրցունակության վրա։

Հիմնական լուծումը փորձագետը տեսնում է օգտագործվող յուրաքանչյուր խորանարդ մետր գազի սակագնի համար 10 դրամ ակցիզային հարկ սահմանելու մեջ։ Իսկ, որ 10 դրամանոց ռեզերվ գոյություն ունի, խոսում էին դեռ 2016թ․-ի նոյեմբերից, երբ դեռ վարչապետը Կարեն Կարապետյանն էր։

Հենց այդ միջոցներն էլ նա առաջարկում է ակցիզի տեսքով բյուջե բերել։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինը սահմանին աճել է հազար խորանարդ մետրի համար 150-ից հասնելով 165 ԱՄՆ դոլարի, իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Հիմա «Գազպրոմ Արմենիան» քննարկում է աշխատակիցների կրճատման և ծախսերի օպտիմալացման հարցը։

«Գազպրոմ Արմենիան», որը 100%-ով պատկանում է «Գազպրոմին», հայկական ներքին շուկայի գազի մատակարարն է։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ կորոնավիրուսի համավարակը գազի գնի բարձրացումը քննարկելու համար լավագույն ժամանակը չէ։

Հայաստան–Իրան 3-րդ ԷՀԳ շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին. Պապիկյան

47
թեգերը:
Հայաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

501
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

501
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները