Վարդան Սիրմաքեշ

Sasstex-ում խնդիրներ չկան, եթե կարծում են կան` թող դիմեն դատարան. Վարդան Սիրմաքեշ

796
(Թարմացված է 21:24 12.08.2019)
Վարդան Սիրմաքեշը նշում է, որ գործարանը ղեկավարվում է Քրիստիան Գելեջիի կողմից, ու ինքը չի ուզում խառնվել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Sasstex» գործարանի  համասեփականատեր շվեյցարահայ գործարար  Վարդան Սիրմաքեշը իր աշխատակիցների բողոքի ակցիաներին հանգիստ է վերաբերվում  ու նորմալ է համարում նման գործընթացները։

«Աշխարհի բոլոր երկրներում էլ գործատու-աշխատակից հարաբերություններում կոնֆլիկտներ կան, ու Հայաստանը բացառություն չէ: Ես ապրում են Շվեյցարիայում և կարող եմ ասել, որ Շվեյցարիայում, Ֆրանսիայում ամեն օր նման կոնֆլիկտներ են լինում: Լինում են, հետո հարթվում են: Գործարանի համասեփականատեր Քրիստիան Գելեջիից ես իմացել եմ, որ այդ կանայք կարի հատուկ տեխնոլոգիային չեն տիրապետել: Նա նրանց սովորեցրել է, գումար է վճարել: Հետո այցելել եմ գործարան, տեսա, որ այնտեղ 60 հոգի աշխատում են, որևէ խնդիր չկա։ Նրանք բողոքներ չունեն»,- Մարալիկում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Սիրմաքեշը՝  հավելելով, որ կանայք լրագրողների պես «իրեն վրա չտվեցին»:

Ըստ ներդրողի  «Sasstex»-ում ամեն ինչ նորմալ է, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դիմել դատարան: «Այստեղ օրենքներ կան, ու եթե իսկապես կարծում են, որ խախտումներ են եղել, թող դատի տան: Ես անելիք  չունեմ: Գործարանը ղեկավարվում է  Քրիստիան Գելեջիի կողմից, ու ես չեմ ուզում խառնվել»,-նշեց Վարդան Սիրմաքեշը:

Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ  ամիս գործարանի  ընկերության աշխատակազմը գործադուլ էր անում՝ բողոքելով աշխատավարձի չափերից ու ստեղծված պայմաններից: Տնօրինությունն էլ իր հերթին բողոքում էր աշխատանքի որակից: Այս պահին 150 աշխատակցից 60  է աշխատում, մյուսներն, ըստ գործարանի պատասխանատուների, արձակուրդում են:

Sputnik Արմենիայի ունեցած տեղեկություններով` 150  աշխատակցից 70-ը, հատկապես նրանք, ովքեր առավել ակտիվ էին և մշտապես իրենց բողոքն էին ներկայացնում լրատվամիջոցներին կամ մարզային կառույցներին, աշխատանքից ազատվել են: 

796
թեգերը:
Sasstex, Դատարան, բողոք, Բողոքի ակցիա, Գյումրի, Վարդան Սիրմաքեշ
Ըստ թեմայի
Նոր զարգացումներ Գյումրու Sasstex-ում. բանվորուհիներին չեն թողել մտնել գործարան
Շաքարավազ

«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել

129
(Թարմացված է 13:34 10.08.2020)
Նախկին ԱԺ պատգամավորի անվան հետ կապվող ընկերությունը շաքարավազի գինը չհիմնավորված կերպով իջեցրել է` մրցակցությունից դուրս թողնելով մյուսներին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ տուգանք են կիրառել «Ալեքս Հոլդինգի» նկատմամբ` շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար։

«ՏՄՊՊՀ–ի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018–ի հունվարից մինչև 2020–ի մարտը, «Ալեքս Հոլդինգը» չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը»,–նշված է ՏՄՊՊՀ–ի Facebook սոցցանցի էջում։

Ընկերության չարաշահումը դրսևորվել է երեք խախտման հատկանիշներով՝  գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում, ինչպես նաև` այնպիսի պայմանների կամ վարքագծի սահմանում կամ կիրառում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։

Մասնավորապես, ընկերության գործողություններն ուղղված են եղել շուկայում իր մասնաբաժինը պահպանելուն։ Շուկայում առավել էժան շաքարավազի առկայության պարագայում ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինն իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ: Արդյունքում, այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգի» կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ավելի ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի եղել զբաղվել այդ գործունեությամբ:

Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում

ՏՄՊՊՀ–ի որոշմամբ` «Ալեքս Հոլդինգին» հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը։

Հիշեցնենք, որ հայտնի է` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Սիթի» ընկերությունները փաստացի պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։ Ալեքսանյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։

129
թեգերը:
Սամվել Ալեքսանյան, Տուգանք, Հայաստան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), շաքարավազ
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»

Մաքուր էներգիայի աղբյուր. Հայաստանում հին անվադողերից վառելիք են ստանում. լուսանկարներ

198
(Թարմացված է 22:57 07.08.2020)
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործում է հին անվադողերի և պոլիէթիլենի վերամշակման ձեռնարկություն։

Այն, որ հին անվադողերը դեն նետելը վնասակար է՝ գիտեն բոլորը։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ դրանց վերամշակման արդյունքում կարելի է դիզելին մոտ վառելիք ստանալ։ Արդեն մի քանի տարի Աբովյան քաղաքում գործող վերամշակման գործարանը հենց դրանով է զբաղվում։

Անվադողերը պետք է այրել ոչ թե բաց տարածքում, այլ տաքացնել վակուումում։ Այդ ժամանակ տաք ռետինը թթվածնի հետ չի միանում և թունավոր դիօքսիններ չի առաջացնում։ Արդյունքում՝ հեղուկ վառելիք (1 տոննայից մոտ 400 լիտր) և ածխածնի փոշի է ստացվում, պարզ ասած՝մուր, որը կարելի է օգտագործել ռետինի արդյունաբերության մեջ։

Նույն ձևով կարելի է վերամշակել նաև պոլիէթիլենը, և նույնիսկ հին հագուստը։

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Վերամշակման ժամանակ ձեռնարկությունից գրեթե ծուխ դուրս չի գալիս։ Արտանետումներն առաջանում են միայն գազի այրումից, երբ տաքանում է վակուումային սարքը։

198
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

թեգերը:
արտադրություն, վառելիք, Կոտայք, Հայաստան, գործարան, աղբի վերամշակում, անվադող, Աբովյան
Ըստ թեմայի
Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ
Ինչ վնասներ է հասցրել պայթյունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին. լուսանկարներ
«Տարօրինակ կիրք»․ դերասանուհի Աննա Խիլկևիչի հայ ամուսինը դեմ է լողազգեստով լուսանկարներին
«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

64
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

64
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել