Sevan Startup Summit 2019

«Տես, հա՜». հայ–չինական տեխնոլոգիան գտնում է կեղծ ալկոհոլն ու դեղորայքը

226
(Թարմացված է 14:58 06.08.2019)
Շշի կափարիչի կամ դեղի տուփի վրա անհատական միկրոչիպ է տեղադրվելու, որը կարելի է «բացել» բջջային հավելվածի միջոցով։

Sputnik Արմենիա, Արամ Գարեգինյան 

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) գնահատականով` աշխարհում ալկոհոլի մոտ մեկ չառորդը ապօրինի է արտադրվում ու վաճառվում։

«Արտադրության» տարբերակներից մեկն այն է, երբ օրիգինալ, բայց արդեն օգտագործված տարայի մեջ կեղծ խմիչք են լցնում։ Իհարկե, դրա դեմ ակցիզային դրոշմանիշներ են օգատործվում, բայց սպառողին կեղծիքից պաշտպանելու ևս մեկ տարբերակ կա։ Սրանում վստահ է հոնկոնգցի գործարար, Gebecert ընկերության տնօրեն Սեմուել Չոուն։

Նրա ընկերության նախագիծը Sevan Startup Summit ամառային ճամբարի ընթացքում ստացել է մրցանակներից մեկը։ Նախագծին մասնակցում են չինական ինժեներները, հայ ծրագրավորողներն ու բրիտանացի մենեջեր Նիկլոաս Ուիլյամը, որի միջոցով էլ ծանոթացել են բոլոր երիտասարդ էնտուզիաստները։

Ընկերությունում մշակել են մի միկրոչիպ, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքը։ Միկրոչիպն արձանագրում է ըմպելիքի շշավորման (կամ դեղի փաթեթավորման) օրը։

Սարքավորումը լինելու է ոչ միայն «խելացի», այլև «ճշգրիտ». հենց շիշը բացեն՝ այն կֆիքսի օրն ու ժամը։ Դա թույլ կտա պահպանել եթե ոչ կյանքը, ապա գոնե առողջությունը։

«Երբ հեռախոսը մոտեցնեք շշին, մեր հավելվածը կկարդա չիպի տվյալները: Եթե շիշը մի անգամ արդեն բացել են, ծրագիրն ազդանշան կտա, «Ուշադրությո՛ւն, հնարավոր է` սա կեղծիք է»։ Եթե ամեն ինչ կարգին է՝ «հաստատված է» ազդանշան կլինի։ Այսպիսով շիշը կարելի է ստուգել խանութում, գնելուց առաջ», – ավելացրեց Սեմյուել Չոուն։

Նա ընդգծեց, որ միայն Չինաստանում կեղծ ալկհոլից տարեկան մի քանի հազար մարդ է մահանում, իսկ եթե հաշվի առնենք կեղծ դեղերը՝ վիճակագրությունն էլ ավելի մտահոգիչ է։

Այսօր ապրանքի իսկության գլխավոր երաշխիքը հոլոգրաման է. սակայն  նոր տեխնոլոգիայի հեղինակների կարծիքով՝ միկրոչիպն ավելի վստահելի կլինի։

Приложение, защищающее потребителя от контрафактной продукции.
© Sputnik / Aram Gareginyan
Սպառողին կեղծ ապրանքներից պաշտպանող հավելվածը

Հոլոգրաման ստեղծվում է ապրանքի ամեն մի տեսակի համար, իսկ չիպերն ամեն մի շշի կամ փաթեթի համար առանձին կլինեն։ Ստեղծողները մտածել են նաև չիպը կեղծելու մասին։ Եթե կեղծողները որոշեն կեղծ չիպեր արտադրել կամ պատվիրել՝ հավելվածը պարզապես չի ճանաչի դա, ինչը ևս կահազանգի կեղծիքի մասին։

Ծավալուն արտադրության դեպքում մեկ չիպի արժեքը կարող է հասնել 20 ցենտի, այսինքն` միջին ու թանկ գների ալկոհոլի արժեքի վրա այն էապես չի ազդի։

Նոր տեխնոլոգիայի համար նախատեսված միկրոչիպերը Չինաստանում են արտադրում, իսկ դրանց կոդավորման համար ծրագիրն ու բջջային հավելվածը մշակել են հայաստանցի ծրագրավորողները։ Հետագայում նրանք ուզում են հետխորհրդային երկրների համար նաև չիպեր արտադրել։

Այդ տեխնոլոգիան հետաքրքրել է կոնյակի ու դեղորայքի մի քանի արտադրողների, որոնք իրենց ապրանքը Ռուսաստան են արտահանում, ասաց ToolBox Software հայկական ընկերության (նախագծի գործընկերը Հայաստանում) ներկայացուցիչ Ռոման Զաքիյանը։

«Հիմա հույս ունենք, որ Ռուսաստանում կգնահատեն այս փորձը։ Այդ դեպքում կկարողանանք առաջարկել նման չիպեր տեղադրել եվրասիական ստանդարտի ալկոհոլի ու դեղորայքի համար։ Այդ դեպքում արդեն կկարողանանք արտադրություն բացել Հայաստանում` եվրասիական ամբողջ շուկայի համար», – նշեց նա։

Կիրականանա՞ն արդյոք այդ նախագծերը։ Սեմ Չուոն այս հարցին նայում է  արևելյան փիլիսոփայությամբ։

Участники проекта, получившего одну из премий летнего лагеря Sevan Startup Summit в Армении
© Sputnik / Aram Gareginyan
Sevan Startup Summit-ում հաղթած նախագծերից մեկի մասնակիցները

«Ես չէի սպասւոմ, որ երբևիցե կծանոթանամ հայ գործըկերների հետ, կգամ այստեղ` Սևանա լիճ, որն իմ տնից շատ հեռու է։ Հետևաբար, ինչ պետք է լինի՝ կլինի, նույնիսկ եթե չենք սպասում դրան։ Բայց մեզ համար ամենակարևորը վաճառքն ու եկամուտը չէ։ Ամենակարևորը, որ  մեր մտերիմներն ու ընկերները, ու պարզապես անծանոթ մարդիկ չթունավորվեն կեղծ ապրանքներով։ Ես տեսել եմ` ինչպես է դա լինում ու չեմ ուզում, որ դա կրկնվի»,-ավելացրեց նա։

-ը ստարտափների ամենամյա ճամբար է, որն անցկացվում է Սևանի ափին։ Այստեղ նոր տեխնոլոգիան նախագծերին օգնում է բիզնես մոդել կազմել, իսկ հետո միջազգային ժյուրին մի քանի նախագիծ է առանձնացնում, որոնց փոքր մրցանակներ են շնորհում։ Ներդրողները ճամբար են գալիս` նոր նախագծեր գտնելու։

Ի՞նչ է Սևանում հասկացել փոքրիկ Արփին. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

226
թեգերը:
հավելված, Չինաստան, հայ, «Սևան ստարտափ սամմիթ»
Ըստ թեմայի
19 տոննա ավտոմեքենայի յուղ ներմուծվում էր առանց ակցիզային դրոշմավորման
Ծխախոտային ճգնաժամ. ո՞ւմ է շահավետ գնային խառնաշփոթը ակցիզային հարկի բարձրացման պատճառով
Հայաստանցի աստղային հյուրերի համար. Յարոսլավլի բնակիչը տանը հինգ տոննա ալկոհոլ էր թաքցրել
Կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան Վանաձորում. կատարվում է քննություն

Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում

68
Նախորդ տարվա համեմատ ալկոհոլի ու սիգարետի գներն աճել են, էժանացել են կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` գնային ինչ փոփոխություններ են եղել այս տարվա հունիսին։
Սննդամթերքի գների դինամիկան Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 3.5%։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ նվազել է 19.2%-ով, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 5.1%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում: 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.9% գնանկում:

2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ`4.1% գնաճ:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0% և 8.8%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3% և 0.4% գնաճ:

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

68
թեգերը:
թանկանալ, խմիչք, գին, Սննդամթերք, Հայաստան
Ըստ թեմայի
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները
Անցյալ տարվա ցորենն այս տարի պետք չէ. կառավարությունը գյուղացուն նոր պայման է առաջարկում

Արտադրված է Հայաստանում. «Կալաշնիկով» ինքնաձիգների գործարանի բացումը` լուսանկարներով

104
(Թարմացված է 19:17 08.07.2020)
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցում են «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմանը
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
Նոր ինքնաձիգների ՝ ԱԿ-103 – ի մարտավարական-տեխնիկական բնութագրերը չեն տարբերվում հներից, սակայն զգալիորեն տարբեր է այն մասերի որակը, որոնցից դրանք հավաքվում են։

Երևանում հուլիսի 7-ին պաշտոնապես բացված Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգների հավաքման գործարանում Sputnik Արմենիան ֆիքսել է տասնյակ պատրաստի հրաձգային զենքեր, որոնք արդեն այս ամսվա վերջին կհայտնվեն հայ զինվորի ձեռքին։

Նոր, ավելի որակյալ արտադրանքը կփոխարինի իրենց դարն ապրած ինքնաձիգներին։ Սկզբում մասերը կմատակարարվեն Ռուսաստանից։ Բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։

Ձեռնարկության հզորության լավագույն ժամանակներում կհավաքեն տարեկան մինչև 50 հազար միավոր ինքնաձիգ: Սա հսկայական թիվ է, որը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի կարիքները։ Տրամաբանությունը հուշում է, որ արտադրանքի զգալի մասը կարտահանվի։

Ավտոմատների հավաքման կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2018 թ-ի օգոստոսին Մոսկվայում, Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի հանդիպման ընթացքում: Իսկ այս տարվա մայիսին ձեռնարկության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով։

104
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցում են «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմանը
    © Photo / official site of the Prime minister of RA.

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցում են «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմանը

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

թեգերը:
Լուսանկար, Ռուսաստան, Հայաստան, «Կալաշնիկով» ինքնաձիգ
Տանկեր

Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից

0
(Թարմացված է 22:17 09.07.2020)
Անգամ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը խոստովանում է, որ ամերիկյան բնական հեղուկ գազն անիմաստ է գնել։ Հաճախորդները հրաժարվել են մատակարարումներից։ Ինչո՞ւ է անդրօվկիանոսյան գազն անպիտան դարձել՝ պարզաբանում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Նատալյա Դեմբինսկայան։

Գները նվազել են

Անցած տարի ԱՄՆ–ում բնական գազի զուտ արտահանումը հասել էր 54,7 միլիարդ խորանարդ մետրի՝ 20,7 միլիարդով շատ, քանի 2018-ին։ Բնական հեղուկ գազի (ԲՀԳ) խոշորագույն արտադրող Cheniere Energy-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում միջազգային շուկայում վաճառքի ծավալը հասել է 100 միլիոն տոննայի՝ 10 միլիոնով շատ, քանի 2019-ին։ Աճն ապահովել են հիմնականում ամերիկացիները։

Հավակնոտ ծրագրեր կային․ 2020թ․-ին՝ 67,2 միլիարդ խորանարդ մետր, 2021-ին՝ 79,5։ Հունվարին այս ցուցանիշները ներկայացրեց ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչությունը։ Բայց արդեն իսկ պարզ է, որ նշվածից ոչինչ էլ տեղի չի ունենա։

Տաք ձմռան և կորոնավիրուսի համավարակի հետևանքով պահանջարկը կրճատվեց, և առաջարկի ավելցուկը հանգեցրեց Եվրոպայի և Ասիայի գազային շուկաների անկմանը։ Այսպես, միջին գինը հոլանդական TTF բաշխիչ կայանում տարվա առաջին չորս ամիսների ընթացքում 2019թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ նվազել է, Ճապոնիայի ուղղությամբ գործարքային (spot) մատակարարումները կրճատվել են 44%-ով։

Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը

Արդեն ապրիլին ամերիկյան ԲՀԳ-ի արտահանումը Եվրոպա դարձել էր ոչ նպատակահարմար։ Եվրոպական և Ասիական խոշոր ընկերությունները չեղարկեցին հունիս-հուլիս ամիսների պայմանագրերը։

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ առաքումները ԱՄՆ-ի բնական հեղուկ գազի գործարաններից նվազել են գրեթե 30%-ով։ Մայիսին արտահանումը նվազել է ավելի քան մեկ երրորդով, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով։

Տնտեսապես ոչ կենսունակ է

ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության հուլիսյան կանխատեսումը բավական հոռետեսական է։ Եվրոպական և ասիական գնորդները հրաժարվել են ԲՀԳ-ի 110 խմբաքանակից․ 70-ը՝ հունիս-հուլիս ամիսների, և 40-ը՝ օգոստոսի համար։ Մարտի վերջից գազի մատակարարումները դեպի ամերիկյան ծովային տերմինալներ ռեկորդային օրական 277 միլիոն խորանարդ մետրից գրեթե կրկնակի կրճատվել են։

«Բնական գազի և բնական հեղուկ գազի ցածր գործարքային գները Եվրոպայում և Ասիայում թուլացրել են ԱՄՆ արտահանման տնտեսական կենսունակությունը, որը շատ զգայուն է գների նկատմամբ»,-փաստում են EIA-ի վերլուծաբանները։

Նրանց գնահատմամբ՝ հունիսին ԱՄՆ-ից Եվրոպա և Ասիա են ուղարկել օրական մոտ 101 միլիոն խորանարդ մետր, իսկ հուլիսին և օգոստոսին կլինի 62 միլիոն։ Դա արտահանման ներուժի մոտավորապես 25%-ն է։

Կշարունակի նվազել

Հաստատվեցին փորձագետների այն պնդումները, որ հաճախորդները առնվազն մինչև ամառվա վերջ կշարունակեն հրաժարվել անդրօվկիանոսյան գազից․ ԱՄՆ-ում ֆյուչերսային գները եվրոպականից բարձր են ընդհուպ մինչև սեպտեմբեր։

Ամերիկյան վեց ԲՀԳ գործարաններ, որոնք հունվար-ապրիլ ամիսներին աշխատում էին առավելագույն հնարավորություններով, մայիսին ծանրաբեռնվածությունը նվազեցրել, հասցրել են հզորության 65%-ի։ Հուլիսի սկզբին կլինի արդեն 50% և ավելի քիչ, ասվում է Platts Analytics-ի հունիսյան վերլուծության մեջ։

«Քանի որ գնային առավելությունները գործնականում անհետացել են, ամերիկյան մատակարարումներից հրաժարվելը ընդամենը ժամանակի հարց էր»,-փաստել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի փորձագետ Նիկոս Ցաֆոսը։

Ինչպես պարզաբանում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը, այս պահին գնորդները պատրաստ են ամերիկյան ԲՀԳ-ի համար վճարել այնքան, որ դա չի ծածկի անգամ հեղուկացման և տեղափոխման ծախսերը։

2020 թվականին աշխարհում բնական գազի պահանջարկի ռեկորդային նվազում է սպասվում

Գլխավոր տուժողը Sabine Pass-ն է՝ ամերիկյան առաջին և ամենախոշոր տերմինալը․ հզորությունները գնել էին բարձր գների ֆոնին, իսկ գործարկման պահին՝ 2016-թ․-ից, իրավիճակը սկսեց փոխվել։ Այդ ժամանակներից ի վեր գործարանը միայն կորուստներ է ստեղծում։

Էներգետիկայի նախարարության տեղեկատվության համաձայն ՝ 2020 թ․-ի առաջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ-ից ԲՀԳ-ի արտահանումը միջին հաշվով կազմել է օրական 218 մլն խորանարդ մետր, սակայն ապրիլ-մայիս ամիսներին նվազել է 17%-ով: EIA-ում սպասում են, որ արդեն սեպտեմբերին մատակարարումները կսկսեն աճել, քանի որ բնական գազի համաշխարհային պահանջարկն աստիճանաբար վերականգնվում է:

Գազի մեջ կխեղդվեն

Իսկ ահա խոշորագույն ներդրումային բանկերը նույնքան լավատես չեն։ Վերլուծաբաններն ասում են՝ աշխարհում վառելիքի հսկայական պաշար է կուտակվել։ ԲՀԳ-ի միջազգային առևտուրն անկում է ապրել` փակելով ամերիկյան թերթաքարի սպառման կարևորագույն ուղիները։

Իսկ քանի որ նավթը կրկին թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց 40 դոլարի, նավթամշակողները վերսկսել են արդյունահանումը, և որպես կողմնակի ապրանք` մեծ քանակությամբ էժան գազ է շուկա մտնում։

Ավանդաբար Եվրոպան ամերիկյան ԲՀԳ-ի «թափոնավայրն» է համարվել․ հիմա գների անկման հետևանքով, ինչպես նշում են BofA Securities-ի վերլուծաբանները, այն դադարել է պահանջված լինել, և արտասահմանում վաճառելու փոխարեն այդ վառելիքը լցնում են պահեստարաններ։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Goldman Sachs-ի հաշվարկներով՝ արտահանման չեղարկման պատճառով Ամերիկայի պահուստները կավելանան 21,52 միլիարդ խորանարդ մետրով։ Արդեն մեկ երրորդով գերազանցվել է մեկ տարի առաջ արձանագրված ցուցանիշը, և 18 տոկոսով՝ վերջին հինգ տարիների միջին ցուցանիշը։ Հոկտեմբերին գազը պահեստավորելու հնարավորությունները երկրում կարող են սպառվել, ինչը կհանգեցնի ԲՀԳ-ի արդյունահանության և արտադրության ռեկորդային կրճատման։

0
թեգերը:
գին, գազ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը
ԱՄՆ-ի ու Եվրոպայի հրթիռային դավադրությունը․ ի՞նչ են պարզել գերմանացի լրագրողները
«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ