Փող

Պետությանը պատճառված 110,5 մլրդ դրամի վնասից 30 մլն–ը վերադարձվել է բյուջե. նոր տվյալներ

111
(Թարմացված է 13:59 06.08.2019)
Դատախազությունն ամփոփել է, թե որքան չարաշահումներ են բացահայտվել 1 տարվա ընթացքում ու դրանից որքանն է արդեն վերադարձվել պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում քննված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը։

Ինչպես հայտնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, այդ ընթացքում հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն ՀՀ դրամ, որից 30 մլրդ 182 մլն–ը վերականգնվել է պետական բյուջե:

Եվս 15 մլրդ 768 մլն դրամի վերադարձը երաշխավորվել է դրամական միջոցների, մնացածը՝ անշարժ և շարժական գույքի, ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:

Բացահայտված վնասից 1մլրդ 413մլն ՀՀ դրամն արտահայտված է եղել պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններով ու դրա դիմաց հաշվարկված 1մլրդ 952 մլն դրամի չափով տույժ-տուգանքով: Դրանցից առաջինը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է, իսկ տույժ-տուգանքից պետական բյուջե է վճարվել 1 մլրդ 943 մլն ՀՀ դրամը։

Գործերն աղմուկով հարուցվում են, անաղմուկ մոռացվում. Սևանի նկատմամբ հանցանքները անպատիժ են

111
թեգերը:
գողություն, փող, բյուջե, չարաշահում, ՀՀ դատախազություն, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի աշխատակազմն ավելի քան մեկ միլիարդ դրամ է վերադարձրել բյուջե
Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե
Մոտ 2 միլիարդ դրամ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե. դատախազության տվյալները