ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է մասնակցել Հայաստանում և բանկի անդամ այլ երկրներում էներգիայի վերականգնվող աղբյուրների հետ կապված նախագծերին։ Նուր-Սուլթանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ամանգելդի Իսենովը։
Նրա խոսքով` էներգիայի վերականգնվող աղբյուրների թեման այժմ այնքան արդիական է, որ կարելի է ասել` մեր ապագան դրանց հետ է կապված լինելու։
«ԵԱԶԲ–ն դրան շատ դրական է վերաբերվում։ Ավելին` բանկում էներգիայի վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման ծրագիր է ընդունվել, որը կուղարկվի բաժնետերերի հաստատմանը»,– նշեց Իսենովը։
Բանկի չափանիշներին համապատասխանող արտադրանք ներկայացնող ընկերությունները կարող են ֆինանսավորման հայտեր ուղարկել բանկին, և դրանք կդիտարկվեն. սա բանկի համար առաջնահերթ ոլորտներից է։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, բանկում Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» է մշակվել։ Այնտեղ նշված են ՀՀ կառավարության ու առանձին պետական կառույցների հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները։
«Դա թույլ կտա ավելի արագ իրականացնել նախագծերը», – ասաց Իսենովը։
Բանկի վարկային ռիսկերի կառավարման պետի տեղակալ Դանիար Աբեուովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը։
«Բանկի անդամ երկրներում վերականգնող էներգիայի աղբյուրների զարգացման ծրագրեր անցկացնելով` մենք դիտարկեցինք, թե ինչ է այնտեղ արվել վերջին 5–7 տարիներին։ Արևային ինսոլյացիայի (արևային լույսով մակերեսների ճառագայթում – խմբ.) տեսակետից Հայաստանը 7–րդ լուսային գոտում է, ինչը շատ լավ է արևային էներգետիկայի զարգացման համար», – նշեց Աբեուովը։
Ապրիլին հայտնի դարձավ, որ գերմանական Das Enteria Solarkraftwerk ընկերությունն արևային էլեկտրակայան է կառուցելու Սևանի ափին։
Հայաստանում արդեն հինգ նման կայան կա` 1 մեգավատտ հզորությամբ։
2018 թվականի ամռանը սկսվել է 55 մեգավատտ հզորություն ունեցող «Մասրիկ–1» խոշոր կայանի շինարարությունը։
Արևից ու քամուց ստացվող էներգիան առայժմ Հայաստանում շատ քիչ է օգտագործվում, բայց կառավարությունը (և՛ նախորդ, և՛ այսօրվա) հույս ունի մինչև 2020 թվականը ներդրողներ գրավել 100 ՄՎտ հզորություն ունեցող կայաններ կառուցելու համար։
Արևային էներգետիկա. ինչպե՞ս խուսափել վերելակի վարձից և այլ հնարավորություններ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։
Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։
«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրող «Ancient World» ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրային: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը ՀՀ դեսպանը խրախուսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկայացումը և այդ ուղղությամբ Տամուրայի կողմից տարվող աշխատանքը՝ առաջարկելով դեսպանության աջակցությունը նշված ոլորտում հայկական արտադրանքի առաջխաղացման հարցում: Այդ համատեքստում դեսպանը հեռանկարային է համարել նաև հայկական գյուղատնտեսական վերամշակման արտադրանքի առավել ներկայացվածությունը Ճապոնիայի շուկայում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի արտադրողների և Ճապոնիայի ներկրողների միջև կհաստատվեն արդյունավետ գործարար կապեր:
Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ
«Ancient World» ընկերության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը նշել է, որ այցը երկար ժամանակ ծրագրված էր, բայց կորոնավիրուսով վարակվածությունը ստիպել էր հետաձգել այն։
«Այսօր եկել եմ նախևառաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,-ասել է նախագահը։
Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահություն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ -տնտեսական իրավիճակը։
Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։
Հանդիպմանը քննարկվել են նաև նախագահական ինստիտուտի կողմից խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները։
Պատասխանելով հնչած հարցերին և անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահի ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը:
Սարգսյանն ու Թաթոյանը Սյունիք են մեկնել երեկ` ապրիլի 19-ին։
«Վստահ եղեք` բոլորս մտածում ենք ձեր մասին». Սարգսյանն այցելել է Խնածախի սահմանային բնագիծ