00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի

© Sputnik / Asatur YesayantsМедеплавильный завод ACP, город Алаверди
Медеплавильный завод ACP, город Алаверди - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն իններորդ ամիսն է՝ չի գործում։ Քաղաքում մարել է նաև առևտուրն ու սրճարանների աշխատանքը։ Գործարանի նախկին աշխատակիցները փորձում են նոր աշխատանք գտնել։

Sputnik Արմենիա, Արամ Գարեգինյան 

Ալավերդին բաժանված է 2 մասի: Պատճառն աշխարհագրական դիրքն է: Քաղաքի վերևի ու ներքևի հատվածներն իրարից բաժանում է մոտավորապես 10 րոպեանոց քարուքանդ ճանապարհը:

«Պասիլոկ»։ Հենց այսպես են Ալավերդու բնակիչներն անվանում իրենց «երկարկանի» քաղաքի վերևի հատվածը (Սանահին-սարահարթ թաղամասը), որտեղ բնակչությունը համեամատաբար ավելի շատ է, քան Դեբեդի ափով ձգվող ներքևի հատվածում: Աշխատանքը քաղաքում լավ պակասել է. պղնձաձուլական գործարանն արդեն ինը ամիս է՝ չի գործում։ Հիմա «Պասիլոկի» հրապարակում բազմաթիվ տաքսիներ են կանգնած։ Տաքսիստներն ավելի շատ են, քան անցորդները, բայց ոչ մեկը կռիվ չի անում ու ուղևոր «չի փախցնում»։

«Չէ հա, բա մեր լոռեցիք տենց մարդիկ ե՞ն։ Ես էլ էի գործարանում աշխատում` ձուլարանում, հիմա էլ տաքսի եմ քշում։ Մի բան պետք է անեմ, չէ՞»,-ասում է  տաքսիստներից մեկը։

«Իսկ երբ մարդիկ փողոց էին դուրս գալիս, ռելսերն էին փակում, դուք էլ էիք գնու՞մ»,–հարցնում ենք մենք։

«Դե... Գնում էի, բա ի՞նչ անեի»,-հոգոց հանելով պատասխանում է տաքսիստը։

Դանդաղ օրեր

Город Алаверди, Лори - Sputnik Արմենիա
Ալավերդիում բունտ է լինելու. պղնձաձուլարանի 200 աշխատակից ազատվել են աշխատանքից. «Փաստ»

Նախկինում պղնձաձուլական գործարանի խողովակից Ալավերդու վրա ծծմբի դիոքսիդ էր տարածվում։ Դրան զուգահեռ՝ գործարանից 120 միլիոն դրամ էր տարածվում աշխատակիցների աշխատավարձի տեսքով։ Այժմ արտանետումներ չկան: Օդը շատ ավելի մաքուր է։

«Որ գործարանի վարպետը «նիսյա» հաց խնդրե՞ր։ Նա չի էլ կարողանում այդպիսի բառեր ասել։ Կանայք կամ երեխաներն են գալիս։ Ինչքան կտևի սա՝ չգիտեմ»,-մեզ հետ զրույցում ասում է հացի փռի վաճառողուհին։

Գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի աշխատում։ Մինչ հուլիսի 1–ը մոտ 600 աշխատակցին հարկադիր պարապուրդի մեջ էին պահում. աշխատավարձի 2/3-ը վճարում էին մասնագետներին չկորցնելու համար։ Այժմ, ստիպված՝ազատում են աշխատանքից: Այս ամիսների ընթացքում գործարանի աշխատակիցները մի քանի անգամ փակել են Հայաստան-Վրաստան երկաթգիծը: Բայց գործարանը շարունակում է չաշխատել:

© Sputnik / Asatur YesayantsԱլավերդու պղնձաձուլական գործարան
«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի - Sputnik Արմենիա
Ալավերդու պղնձաձուլական գործարան

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը դադարեցվել է ՀՀ կառավարությանը կից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով։ Տեսչությունը հայտարարել էր, որ գործարանը պետք է 90%–ով  կրճատի ծծմբի դիոքսիդի արտանետումները։ Գործարանի տնօրինությունն ասել է, որ տեսչությունը ոչ մի հաշվարկով չի հիմնավորել իր պահանջը։ Գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը դատարան էր դիմել՝ պահանջելով հիմնավորել պահանջը։

Դատավարությունը դանդաղ է ընթանում։ Նույնքան դանդաղ է գնում գործարանի նախկին աշխատակիցների ու ներկայիս տաքսիստների օրը։ Երբեմն Երևան, մարզկենտրոն Վանաձոր կամ Թեղուտի հանք գնացող ուղևորներ են լինում։

«Թեղուտ» ընկերության աշխատանքը մոտ մեկուկես տարի առաջ կանգնել էր, բայց վերջերս նորից սկսել է գործել։ Քաղաքից մի քսան մարդ այնտեղ աշխատանքի է գնում, բայց Թեղուտում հիմնականում աշխատում են հանքի մոտակա գյուղերի՝ Թեղուտի ու Շնողի բնակիչները։

Пачки евро - Sputnik Արմենիա
Թեղուտի հանքի պատճառով իրենց այգիներից զրկված 2 գյուղացիները փոխհատուցում կստանան

Մոտավորապես 10 օր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասել էր, որ Թեղուտի հանքում պատրաստ են աշխատանքի ընդունել Ալավերդու գործարանից դուրս մնացած շուրջ 200  մարդուց 50–ին։ Ոչ ոք չգիտի՝ ինչ սկզբունքով են ընտրվելու այդ 50-ը: Բոլոր անգործ մնացածները սպասում են ցուցակին:

«Մեզ մի նկարի էլի, թե չէ մի բան էն չենք ասի, գործի չեն վերցնի»,–ասում են տղամարդիկ, որոնց մոտենում ենք։

Ոմանք միրգ ու բանջարեղեն են գնում ու վերավաճառում քաղաքում։ Ոմանք Երևանում գործ են փնտրում։ Ոմանք արդեն Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի են մեկնել։

«Պղնձե մարդիկ»

Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ պատմում է  եգիպտացի փարավոն Պսամետիհի մասին, որը տառապում էր հիվանդություններից։ Այն ժամանակ պայծառատեսն ասել էր փարավոնին. «Պղնձե մարդիկ օգնության կգան»։ Դրանք հույն մարտիկներն էին պղնձե զենք ու զրահով, որոնք վերադարձրին Պսամետիհի արքայությունը: Այն ժամանակվանից Եգիպտոսում հունական գաղութներ են հայտնվել։

Երկու հարյուր հիսուն տարի առաջ «պղնձե մարդիկ» Հայաստան եկան հունական Պոնստոսից (Սև ծովի ափից)։ Նրանք տոհմիկ մետաղագործներ էին։ Հայաստանում նրանք ընդլայնեցին հանքահանությունն ու պղնձաձուլական արդյունաբերություն ստեղծեցին։

© Sputnik / Asatur YesayantsԱլավերդու պղնձաձուլական գործարան
«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի - Sputnik Արմենիա
Ալավերդու պղնձաձուլական գործարան

«Բարեկամներիցս մեկը էլեկտրոլիզի արտադրամասում կռունկավար էր։ Նա մինչև հիմա էլ զանգելիս հարցնում է՝ «գործարանն ի՞նչ եղավ»։ Երբ հույները մեկնում էին, միայն հագուստի ճամպրուկ էին վերցնում։ Տանը եղած ամեն ինչը թողնում էին։ Մտածում էին՝ շուտով գործարանը կաշխատի՝ կվերադառնան»,-պատմում է Նիկոլայ Ֆեոֆանովը։ Նա այն հատուկենտ հույներից է, որոնք  մնացել են քաղաքում։ Նիկոլայ Պետրովիչը (այդպես են նրան դիմում Ալավերդիում) կես դար գործարանում է աշխատել, այժմ էլ արտադրության ղեկավար է։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլայ Ֆեոֆանով
«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի - Sputnik Արմենիա
Նիկոլայ Ֆեոֆանով

Գործարանի մասին հարցնում են նաև հայերը, որոնք 90–ականներին են գնացել ու նրանք, ովքեր նոր են սկսել հեռանալ։ Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում նրանք ցանկացած աշխատանքի համաձայնվում են։ Բայց բոլորին տունն է ձգում։

Երբ Սոչիում պատրաստվում էին օլիմպիադային, գործարանի մոնտաժային բրիգադների վարպետներից մեկնեցին այնտեղ աշխատելու։ Նրանց միջինը ամսական հազար դոլար էին վճարում՝ երկու–երեք անգամ ավելի շատ, քան Ալավերդիում։ Բայց որոշ ժամանակ անց նրանք ցանկացան հետ վերադառնալ։

Медеплавильный комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Երկու տարբերակ կա. Ավինյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբերյալ սցենարների մասին

«Այնտեղ բնակարան էինք վարձում, աշխատանքային արտոնագրի համար էինք վճարում, սնվում էինք դրսում։ Դրանք բոլորը ծախսեր էին։ Բնականաբար, տուն էլ էինք գումար ուղարկում։ Դրանից հետո երբեմն նույնիսկ ծխախոտի գումար չէինք ունենում։ Եվ հետո, հարցը միայն փողը չէ։ Այստեղ աշխատավարձն ավելի քիչ է, փոխարենը՝ տանն ես, ընտրանքդ կողքիդ է։ Եթե հիվանդանաս՝ Աստված գիտի որ անկյունում չես պառկի։ Հոգ տանող կա։ Այնպես որ, մի կարծեք, թե մարդիկ երազում են տնից գնալու մասին»,–ասում է գործարանի նախկին աշխատակիցը։

Ֆեոֆանովն ու գործարանի մնացած աշխատակիցներն ասես երեք հարյուր սպարտացիները լինեն, ովքեր ինչպես կարող են՝ պահում են գործարանը։

© Sputnik / Asatur YesayantsԱլավերդու պղնձաձուլական գործարան
«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի - Sputnik Արմենիա
Ալավերդու պղնձաձուլական գործարան

Աշխատակիցների մի մասի հետ ևս երկու ամսով՝ մինչև օգոստոսի 31–ը պայմանագիր են կնքել։ Թե հետո ինչ կլինի՝ ոչ ոք չի կարող ասել. մարդիկ անհանգստանալու առիթ շատ ունեն։ Նույնիսկ «պղնձե» մետաղագործը չի կարող երկաթե համբերություն ունենալ, եթե ընտանիքը նրանից կախվածության մեջ է։

Դեռ ամեն ինչ կորած չէ. գործարանը վերագործարկման ծրագիր ունի։ Չինացի ներդրողների հետ այստեղ ուզում են վերականգնել մաքուր պղնձի արտադրությունը, որը խորհրդային տարիներին է եղել, սակայն դրա համար պետք է վերականգնել աշխատանքը։ Իսկ դատը նոր է սկսվել։

Լրահոս
0