Վահագն Խաչատրյան

Խաչատրյան. «Հարկային քաղաքականությունը հնարավորություն է տալիս բիզնեսին դուրս գալ ստվերից»

43
(Թարմացված է 16:46 31.07.2019)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ իշխանության վարած քաղաքականությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ստվերի կրճատման, հարկերից խուսափողների թվի նվազման և տնտեսական գործունեությունը օրինական դաշտ բերելու համար։

2019 թվականին նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թվի աճը սպասելի էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ գործադիրը տնտեսվարողներին մոտենում է որպես գործընկերոջ։

«Կա նաև մեկ այլ հանգամանք, որ հարկային քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում փոքր բիզնեսին դուրս գալ ստվերից, ձևակերպել իրենց գործունեությունը»,-նշեց Խաչատրյանը։

Ըստ տնտեսագետի` իշխանության վարած քաղաքականությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ստվերի կրճատման, հարկերից խուսափողների թվի նվազման  և տնտեսական գործունեությունը օրինական դաշտ բերելու համար։

«Հայաստանում ակտիվ տնտեսվարողների թվի աճը խոսում է կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունավետության մասին»,-ասաց Խաչատրյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, պետք է պարզել` ինչ տնտեսվարողներ են դրանք` խոշո՞ր ընկերություններ են, որոնք նախկինում ստվերում էին գործում, թե՞ նոր խաղացողներ են հայտնվել շուկայում։

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24500-ով:

43
թեգերը:
ՀՀ կառավարություն, հարկեր, հարկային օրենսգիրք, Վահագն Խաչատրյան, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով
Արմեն Սարգսյանը հրաժարվել է մեկ տարվա աշխատավարձից
«Սանիթեքին» դատի են տալիս. հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Խոշոր ներդրողները չեն հարկվի. Հայաստանի նոր համաձայնագիրը Սինգապուրի հետ

sys_stories