Նորակառույց Երևանում

Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում

1243
(Թարմացված է 12:53 21.07.2019)
Վարչապետի արձագանքից հետո անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողները սպասում են հերթական թանկացմանը։ Մասնագետները թանկացումն անհիմն են համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. 2019-ի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.1 տոկոսով: Այս վիճակագրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին գրել է facebook-ի իր էջում` հալվելով. «Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել, ինչը վկայում է մեծ պահանջարկի մասին»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը շուկայի հիմնական խաղացողներին` անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալներին, ուրախացնելու փոխարեն անհանգստացրել է։

Գործակալություններից մեկի ղեկավար Վահե Խանգելդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում տների գներն այսօր արդեն ուռճացված են։ Նրա համոզմամբ` շուկան ամեն անգամ գները բարձրացնելով այդ կերպ է արձագանքում է ոչ թե տնտեսական իրողություններին, այլ վարչապետի հայտարարություններին։ «Վարչապետը հայտարարեց, որ 20-30 տոկոսով շարժը շատացել է, մարդիկ 20-30 տոկոսով դրեցին գները բարձրացրեցին։ Հիմա ասաց 11 տոկոսով է շարժն ավելացել, հիմա էլ 11 տոկոսով կավելացնեն»,– ասաց մեր զրուցակիցը։

Մեկ այլ գործակալության ղեկավար Ռուդիկ Հովհաննիսյանը նշեց, որ բնակարանների առք ու վաճառք հիմնականում տեղի է ունենում առաջնային շուկայում` նորակառույց շենքերում, մինչդեռ երկրորդային շուկայում գրեթե շարժ չկա։ Բայց նույնիսկ այդտեղ, չնայած ցածր պահանջարկին, գները, հակառակ շուկայական օրենքներին, ոչ միայն չեն նվազում, այլև նույնիսկ ավելանում են։

Ռուդիկ Հովհաննիսյանի հաշվարկով` վերջին 1 տարում բնակարանների գները Երևանում բարձրացել են 30-40 տոկոսով։

«Իրականում արհեստական գնաճ է տեղի ունեցել, որը ոչ մի բանով պայմանավորված չէ։ Միակը հեղափոխությունն է, որից անմիջապես հետո բնակարանների գները Երևանում բարձրացել են։ Բանկերում հիփոթեկային վարկավորման տոկոսները իջեցրել են 0.6 տոկոսով, բայց տների գները 30-40 տոկոսով աճել են։ Ավելի լավ էր բանկի տոկոսը չնվազեր, բնակարանների գներն էլ չաճեին»,– ասաց Հովհաննիսյանը։

Այս փաստը, նրա խոսքով, շուկայում մի իրավիճակ է ձևավորել, երբ պոտենցիալ գնորդները չեն կարողանում իրենց հարմար գնով բնակարան գտնել, վաճառողներն էլ, հերթական գնաճին սպասելով, հրաժարվում են գործարքից։ Արդյունքում` շուկան ոչ թե աշխուժանում, այլ լճանում է։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ևս անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժացումը պայմանավորում է հոգեբանական գործոնով` որպես հետևանք 2018թ.–ին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների ու արտասահմանում բնակվող հայերի` հայրենիքում բնակարան ձեռք բերելու ձգտման։

«Երբ որ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ մասին ասում են ու դրական տրամադրություններ են ստեղծում, շուկայում սպասումներ են առաջացնում, դա կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտով ավելացնել գները։ Քանի որ սպասում կա, որ բնակարանների գները կարող են էլի ավելանալ, պոտենցիալ գնորդները շտապում են հնարավորինս արագ իրենց ձեռքբերումներն անել` հետագայում հնարավոր թանկացումներից խուսափելու համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Բայց միայն այս գործոնը, նրա դիտարկմամբ, ոլորտի շարունակական աճն ապահովող չի կարող լինել։ Ավելին` եթե շուկայում պահանջարկի աճն իրական հիմքեր չունի, այն շատ արագ կարող է հանգեցնել հակառակ էֆեկտի։

«Շատ հաճախ, երբ նման զարգացումներ են լինում, գործող իշխանություններն առաջին հայացքից 1 դրական ցուցանիշ վերցնում են և շտապում բարձրաձայնել։ Եվ առանց հարցը բազմակողմանի ուսումնասիրելու` փորձում են հաճելի տպավորություններ առաջացնել»,– նկատում է տնտեսագետը։

Հայկ Մարությանը 83 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել. լուսանկարներ

Ինչ վերաբերում է վարչապետի ներկայացրած թվերին, դրանք 2019թ.–ի առաջին կիսամյակի մասին են, իսկ միայն հունիս ամսվա ընթացքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, անշարժ գույքի շուկայում ոչ թե աճ, այլ անկում է գրանցվել։

Այսպես` Անշարժ գույքի կադաստրի պաշտոնական կայքում հրապարկված վերլուծության համաձայն` այս տարվա հունիսին Հայաստանում եղել է անշարժ գույքի գրանցման 14 572 գործարք, ինչը 2019թ.–ի մայիսին գրանցված գործարքների թվից 8.7%–ով քիչ է, բայց 6 տոկոսով ավելի է 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում, 14 572–ից միայն 5 711–ը եղել են օտարման գործարքներ, որոնցից 4073–ն են առք ու վաճառքի մասին, 1 324–ը` նվիրատվության, 8-ը` փոխանակման, 306–ը` այլ։

Իսկ առք ու վաճառքի գործարքներից 1359–ը վերաբերում են բնակարաններին, 1 681–ը` հողերին։

Գործարքներից 155–ի դեպքում գնորդներն օտարերկրյա քաղաքացիներ են, 334–ի դեպքում` այլ երկրի քաղաքացիներ են վաճառողները, 25–ի դեպքում` և՛ գնորդները, և վաճառողները։

Օտարերկրացիները հիմնականում` գործարքների 42.8 տոկոսի դեպքում, գնել են բնակարաններ, 25.1 տոկոսի դեպքում` հող, 18.9 տոկոսում` բնակելի տներ, 21.1 տոկոսում` ավտոտնակներ, 6.3 հասարակական նշանակության շինություններ, իսկ արտադրական նշանակության շինությունների գործարքներ արտասահմանցիները հունիսին Հայաստանում չեն կատարել։

1243
թեգերը:
Հիփոթեքային վարկ, բնակարանաշինություն, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Դեղձեր էլիտար բնակարանների փոխարեն․ Հայաստանում նոր տեսակի այգիներ կտնկեն
Սամվել Կարապետյանը հայտնվել է ռուսական անշարժ գույքի արքաների եռյակում
Ավետիսյան. «Անշարժ գույքի գների աճին նպաստել են ներգաղթի մասին պաշտոնյաների խոսքերը»
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը պատմել է Հովհաննիսյանի հետ զրույցի ու իր հաճելի զարմանքի մասին

466
(Թարմացված է 19:58 28.10.2020)
Պետեկամուտների նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել է Հայաստանի վարչապետին։ Փաշինյանը հպարտացել է գործարարներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց»,- Facebook–ի իր էջում գրել է նա և ավելացրել, որ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է կանխատեսվում, ինչն այնքան անհրաժեշտ է այս պահին Հայաստանի տնտեսությանը:

Փաշինյանի խոսքով` սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ։

«Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- նշել է վարչապետը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար` նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն:

Կոռուպցիոն արտոնություններ. ահա թե ինչու է Թուրքիայից ներկրվել միլիոնավոր դոլարների ապրանք

Միայն հարկային մարմինների հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակահատվածին հավաքագրվել էր 901.6 մլրդ դրամ:

Մաքսային մարմինների հավաքագրած եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ.–ի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

466
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), գործարար, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա
Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է
Հումանիտար օգնություն

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

87
(Թարմացված է 17:35 28.10.2020)
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ կարգով և որ դեպքում են Հայաստանին ու Արցախին աջակցություն տրամադրող գործարարներն ազատվում հարկային պարտավորությունից:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմի օրերին հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: ՀՀ պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:

Ըստ օրենքի`նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը, և վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Իսկ երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:

Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը:

Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա

Ֆիզիկական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:

Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:

Պետությանն անհատույց տրամադրելու դեպքում հարկերից ազատվող ապրանքների ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ:

87
թեգերը:
հարկեր, գործարար, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով
Պատերազմ գնացողները գումարը հանում ու թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են
Մարտակերտ

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

0
(Թարմացված է 12:31 29.10.2020)
Մարտակերտում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար տուժածներ չկան։ Կան ավերածություններ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Նշվում է, որ կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար տուժածներ չկան։

Նշենք, որ այս պահին էլ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում օդային տագնապ է։

Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Այս պահին էլ պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

ԱՀ ՊԲ–ն էլ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
ռազմական ավիացիա, օդային տագնապ, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Մարտակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար
Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի ժնևյան հանդիպումը մեկ օրով հետաձգվել է