Նաիրիտ գործարան

Սնանկացրին և մոռացան. «կոմայի» մեջ գտնվող քիմիական հսկան ոչ ոքի պետք չէ

155
(Թարմացված է 20:36 18.07.2019)
«Նաիրիտ» ձեռնարկության արտադրական համալիրը արդեն մեկ ամիս է՝ աճուրդի է հանված, սակայն այն գնելու ցանկություն հայտնողներ այդպես էլ չկան։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. «Նաիրիտ» գործարանի համար դարձյալ գնորդ չի գտնվել։ Երևանի Սնանկության դատարանում հերթական աճուրդն ավարտվեց անարդյունք։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը՝ այդ աճուրդի ժամանակ վաճառվել է երկրորդական համարվող գույքի հերթական մասը։ Հիմնական արտադրական համալիրի համար գնորդ այդպես էլ չի գտնվել ո՛չ առաջին աճուրդի ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 25-ին, ո՛չ էլ այս անգամ։

Խորհրդային միությունում սինթետիկ կաուչուկի մի քանի արտադրող է եղել, որոնցից մեկն էլ «Նաիրիտ» քիմիական գործարանն էր։ Խորհրդային տարիներին գործարանում աշխատելիս է եղել մոտ 10 հազար մարդ։ Նույնիսկ 2000-ականների վերջին այստեղ մոտ 3 հազար աշխատող է եղել։

Գործարանն արդեն չորս տարուց ավելի՝ գտնվում է Հայաստանի կառավարության տնօրինության տակ, բայց այդպես էլ չի հաջողվել ներդրողներ գտնել դրա համար։ Գործարանը սկսել է վաճառել գույքը` պարտքերը վճարելու համար, այդ թվում` հարկերի և օգտագործված գազի հետ կապված։ Բացի դրանից, ձեռնարկության հաստիքակազմի մեջ մտնում են մի քանի տասնյակ պահակներ և մասնագետներ։ Վերջինները հետևում են «քնած» սարքավորումների վիճակին և որոշում դրանց մաշվածության աստիճանը։

«Ինչ-որ մեկն ինձ փող կտա՞, որպեսզի վճարեմ նրանց բոլորին։ Չեն տա։ Իսկ վճարողը ես եմ լինելու, ուրիշ ոչ ոք։ Գործարանի պարտքերը փակելը նույնպես ինձ վրա է։ Դրա համար էլ վաճառում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Բայց չէ՞ որ չի կարող անվերջ այդպես շարունակվել։ Ահա այսպիսի իրավիճակ է։ Ես կներկայացնեմ այն կառավարությունում», – ասում է գործարանի սնանկության հարցերով կառավարիչ Կարեն Ասատրյանը։

Նա կդիմի կառավարությանն այն պատճառով, որ գործարանի գրեթե բոլոր վարկատուները պետական կազմակերպություններ կամ ձեռնարկություններ են։ Նրանք են որոշում, թե երբ և ինչպես են մտադիր ստանալ իրենց պարտքերը, իսկ կառավարիչը ներկայացնում է նրանց շահերը և համաձայնեցնում նրանց հետ` ինչը և ինչպես վաճառել։ «Նաիրիտի» հետ կապված գործընթացը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Կառավարիչ Կարեն Ասատրյանն ընդգծում է՝ գործարանը վաճառում է ոչ թե ամեն ինչ, այլ միայն ոչ արտադրական գույքը` ավտոպարակը, կահույքը և այլն։ Կաուչուկի, քլորի կամ թթուների արտադրամասերից ոչինչ չի հանվում աճուրդի։

Տեսնելով, որ ներդրողները գործարանով չեն հետաքրքրվում, կառավարությունում թույլ են տվել կառավարչին՝ աճուրդի հանել բուն արտադրությունը, բայց մի պայմանով. ցանկացած մարդ, որը կցանկանա ձեռք բերել այն, պետք է ապացուցի, որ այդ սարքավորումներով ինչ-որ բան է արտադրելու, այլ ոչ թե հանձնելու է որպես մետաղի ջարդոն և հեռանալու։ Այդ ամենը պետք է հիմնավորել բիզնես առաջարկով։ Առայժմ, սակայն, ոչ մի նման առաջարկ չի ստացվել։

Սնանկության կառավարիչն այդ տխուր արդյունքները ցանկանում է ներկայացնել վարկատուների խորհրդին, որի մեջ մտնում են մի քանի պետական հաստատությունների ներկայացուցիչներ։ Դրանց շարքում են ֆինանսների նախարարությունը և Պետեկամուտների կոմիտեն, քանի որ ձեռնարկությունը չի վճարել հարկերը։ Բացի դրանից, ժամանակին պետությունը վճարել է գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերը, իսկ հիմա գործարանի ղեկավարությունից պահանջում է վերադարձնել այդ փողերը։

Նշված պարտքերը հավաքում է «Նաիրիտ 2» գործարանը, որը մտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմի մեջ։ Վարկատուների խորհրդի մեջ մտնում է նաև Երևանի ՋԷԿ–ը, որին գործարանը չի վճարել ջերմային էներգիայի համար։ Միակ մասնավոր վարկատուն, որին չեն վճարել գազի համար՝ «Գազպրոմ Արմենիան» է։

«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել

«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որն այս տարիների ընթացքում երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։ Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթաց է սկսվել։

155
թեգերը:
Կարեն Ասատրյան, Նաիրիտ
Ըստ թեմայի
«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան
Ճակատագրական շաուրման. չինացիները ցանկանում են վերագործարկե՞լ «Նաիրիտը»
«Նաիրիտի» աշխատակիցները կստանան 3 ամիս չվճարված աշխատավարձերը
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան
Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու
Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան
Արխիվային լուսանկար

Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

74
(Թարմացված է 13:34 06.05.2021)
Փաշինյանի բնորշմամբ, ապրիլին պատմական մինիմում է գրանցվել նաև գրծարարներին պետւթյան ունեցած պարտքի` ԱԱՀ–ի վերադարձի գծով։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ հարկային եկամուտներն ապրիլին ռեկորդ են սահմանել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ հավելելով, որ դրանում կա մի փոքր խորամանկություն։

«Հիշում եք, որ անցյալ տարի մենք՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հնարավորություն տվեցինք հետաձգել շահութահարկի վճարումները։ Եվ այս որոշումը ևս որոշակի ազդեցություն ունեցել է կարգավորւմների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորությւն ենք տվել, որպեսզի այն գումարները, որ պետք է բիզնեսը վճարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,– ասաց Փաշինյանը։

Այսպիսով, ապրիլին հարկային վճարումները` ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։
Փաշինյանի բնորշմամբ, ապրիլին պատմական մինիմում է գրանցվել նաև գործարարներին պետության ունեցած պարտքի` ԱԱՀ–ի վերադարձի գծով։ Այն անցած ամսվա տվյալներով կազմում է 67.4 մլրդ դրամ։ Նախկինում ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2020թ–ի օգոստոսին` կազմելով 69 մլրդ դրամ։ Իսկ 2018թ–ին կառավարության պարտքը բիզնեսին կազմում էր 276 մլրդ դրամ։
Փաշինյանը շեշտեց, որ 2 տարվա ընթացքում կառավարությւնը բիզնեսին է վերադարձրել 200 մլրդ դրամ։

Վարչապետի պաշտոնակատարի ներկայացրած հաջորդ ցուցանիշը ապրիլի դրամաշրջանառության ծավալներն են, որոնց համաձայն, վերջին 1 ամսում Հայաստանում 8.8 մլն գործարքով, կամ 26.6 տոկոսով, կամ 130 մլն դրամով գերազանցել են 2019թ–ի ապրիլի ցուցանիշը։

Ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ. Քերոբյանը տվյալներ է հայտնել

Փաշինյանը չբացառեց, որ այս աճի մեջ որոշակի դերակատարություն է ունեցել նաև Հայաստանում գրանցված գնաճը։ Բայց և փաստեց, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի են եղել։

«Կարծում եմ` այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական մեր դինամիկան վերականգնման փուլում է»,– ասաց նա` հավելելով, որ այս տեմպը հարկավոր է պահպանել նաև առաջիկայում։

74
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, հարկեր
Ըստ թեմայի
ՊԵԿ VS ռեստորանատերեր. ինչի՞ համար են «կռվում» հարկայինն ու գործարարները
ՊՆ–ն Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է. ՀՀ հարկային մուտքերն աճել են 15 միլիարդով
Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը. Փաշինյանն ասաց` ինչպես
Սուպերմարկետում

Էկոնոմիկայի նախարարությունում շատ անհանգստացած են գների աճով

50
(Թարմացված է 17:48 05.05.2021)
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ իր խոստացած տնտեսական աճը իրականություն կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունում շատ անհանգստացած են գների աճով։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Այսօր հրապարակված գների ինդեքսը վկայում է, որ գնաճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 6.2 տոկոս, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է, և մենք, իհարկե, շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք կանխատեսվող միջակայք»,– ասաց Քերբյանը` հիշեցնելով, որ այս տարվա գնաճի կանխատեսված միջակայքը 4+-1 տոկոսի սահմաններում է։

Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին, նոր բերքի հետ, սննդամթերքի ու գյուղմթերքի ապրանքների գները կսկսեն նվազել։

Քերոբյանը նաև հիշեցրեց, որ երեկ ԿԲ–ն գնաճը զսպելու նպատակով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահը նաև հայտարարել էր, որ կանխատեսումները շատ ավելի հոռետեսական են եղել, մինչդեռ տնտեսությունը, նրա խոսքով, իրեն շատ ավելի լավ է պահում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ իր խոստացած տնտեսական աճը իրականություն կդառնա։

Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ

50
թեգերը:
Վահան Քերոբյան, Էկոնոմիկայի նախարարություն, գնաճ
Ըստ թեմայի
ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը կարճաժամկետ էֆեկտ ունեցավ. Պարսյան
Եթե մի անգամ աչքի ես ընկնում, էլ ելք չկա. ԿԲ փոխնախագահը հիասթափեցրեց պատգամավորին
Տարեվերջին գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. ԿԲ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

0
(Թարմացված է 23:31 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

0
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ