Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори

Ի՞նչ է առաջարկում Ալավերդու պղնձաձուլական գործարանը ազատված աշխատակիցներին. զարգացումներ

151
(Թարմացված է 20:36 05.07.2019)
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով հանրապետության խոշորգույն գործարաններից մեկն արդեն ութերորդ ամիսն է` չի աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներին սկսել են ազատել աշխատանքից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Վալլեքս» ընկերությունների խմբից, որը ղեկավարում է գործարանը (կոնցեռնի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է)։

ACP (Armenian Copper Programme) պղնձաձուլական գործարանը գտնվում է Ալավերդու հյուսիսում։ Քաղաքում մոտ 13 հազար մարդ է ապրում, նրանցից մոտ 600–ն աշխատում էին գործարանում։

Հուլիսի 1–ին գործարանի աշխատակիցները հերթական անգամ փակել էին Հայաստան–Վրաստան երկաթգիծը` բողոքելով, որ իրենց ապօրինի են ազատում աշխատանքից։ Բայց բողոքի ակցիան գրեթե ոչինչ չփոխեց։

Սկզբունքների գինը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի հոկտեմբերին ստուգումներ էր անցկացրել գործարանում ու պահանջել էր կրճատել ծծմբի դիօքսիդի արտանետումները։  Այդ գազը մթնոլորտ է նետվում, երբ գործարանում խառնուրդաշատ պղինձ (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) է արտադրվում։ Մաքուր պղնձի արտադրությունը վերականգնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր։ Իսկ հիմա գործարանի ունեցած տեխնոլոգիաներով հնարավոր չէ աշխատել առանց արտանետումների։ Տեսչական մարմինն անդրդվելի է. պետք է կա՛մ կրճատել արտանետումները, կա՛մ փակել գործարանը։

Մաքուր պղնձի արտադրությամբ ուզում են զբաղվել չինացի ներդրողները։ «Վալլեքս» ընկերությունը տեսչական մարմնից ժամանակ է խնդրել` նրանց հետ բանակցություններն ավարտելու համար։ Բայց տեսչական մարմինը չի ցանկացել զիջել։ Այդ պատճառով էլ գործարանի աշխատանքը դադարեցվել է, ու 600 մարդ մնացել են առանց աշխատանքի։

Ճանապարհը բացել են գիշերվա 3-ին․ ի՞նչ է լինելու Ալավերդու գործարանում մարտի 1-ից հետո

Աշխատակիցներին գործից չազատելու համար «Վալլեքսն» աշխատակիցներին երկու ամսով (այսինքն` մինչև դեկտեմբեր) հարկադիր արձակուրդ էր ուղարկել։ Հետո արձակուրդը նորից ու նորից երկու ամսով երկարացրեց` մինչև հուլիսի 1–ը։ Այս ընթացքում գործարանի ղեկավարությունը բանակցում էր տեսչական մարմնի հետ. որքա՞ն ժամանակ գործարանը կարող է այդ վիճակում պահել աշխատակիցներին։ 

Հուլիսի 1–ից «Վալլեքսն» աշխատանքից ազատել է  աշխատակիցների մի մասին։ Մնացածին երկու ամիս էլ կպահեն` մինչև օգոստոսի 31–ը։

«Նրանք այն աշխատակիցներն են, որոնց գործարանը տեսանելի ապագայում մտադիր է ներգրավել նոր նախագծերում», – նշեցին ընկերությունում։

Գործարանի աշխատանքի դադարեցումը հարվածել է ոչ միայն աշխատակիցներին, այլև փակուղի են մտել նաև ներդրողների հետ բանակցությունները։ Քանի դեռ արտադրություն չկա, չինացիները որևէ բան քննարկելու իմաստ չեն տեսնում։

Տեսչական մարմնին դատի են տվել

Գործարանը մի քանի անգամ տեսչական մարմնին խնդրել է մի փոքր սպասել, մինչև ներդրողների հետ բանակցություններն ավարտվեն, բայց մշտապես մերժում է ստացել։ Վերջիվերջո «Վալլեքսը» դատի է տվել տեսչական մարմնին։ Ինչի՞ համար։

Հայաստանում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) նորմեր են գործում։ Այս կամ այն ձեռնարկությունների համար այդ տվյալների հիման վրա` ՍԹԿ–ն հաշվարկում է Սահմանայի թույլատրելի արտահանումները` ՍԹԱ–ն։

Վերջերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը (նախկին ակտիվիստ) ազատվել է աշխատանքից։ Սակայն արտանետումների վերաբերյալ կայացված որոշումը չի փոփոխվել։ Այժմ գործը դատարանում է քննվում։

Սա «Վալլեքս» ընկերության միակ դատավարությունը չէ։ Լոնդոնում ՎՏԲ բանկի դեմ արբիտրաժային դատավարություն է գնում։ Այն կապված է Թեղուտի հանքի հետ (որը նույնպես «Վալլեքսն» է շահագործում)։ 2018 թվականին «Վալլեքսը» կանգնեցրել է հանքի աշխատանքը` պոչամբարի ամրությունը ստուգելու համար։ ՎՏԲ–ն նախագծի վարկատուն և գործընկերն էր։ Թեև հանքի աշխատանքը տեխնիկական պատճառներով էին դադարեցրել, բանկը պահանջում էր, որ իրենից վերցրած վարկը մարեն։ «Վալլեքսը» կարծում է, որ նման վարքը չի տեղավորում գործընկերության շրջանակի մեջ ու Լոնդոնում միջնորդ դատարանի է դիմել։ Գործընթացն արդեն մի քանի ամիս է ընթանում է։

Մինչդեռ արդեն ութ ամիս է գործարանը չի աշխատում։ Այստեղ փորձում են հետևել սարքավորումների վիճակին, մասամբ աուդիտ ու վերանորոգում են անցկացրել։ Սակայն արտադրության վիճակը լիարժեք կարելի է գնահատել միայն աշխատանքային պայմաններում։ Իսկ երբ աշխատանքային պայմանները կվերականգնվեն, անհայտ է։

Եկեք «եթե»–ներով չխոսենք. ինչպես են հանքերը փչացրել Հայաստանի տնտեսական ցուցանիշները

Նշենք, որ փետրվարին գործարանի աշխատակիցները փակել էին Հայաստան–Վրաստան երկաթուղին ու պահանջում էին գործից չազատել նրանց։

Հայաստանում ամեն տարի ավելի քան 10 միլիոն պղնձահանք են հանում։ Դրանից կարելի է ավելի քան ութ հազար տոննա մաքուր պղինձ ստանալ։ Հայաստանում կարելի է այդ պղնձից լարերի և պատրաստի այլ իրերի արտադրություն հիմնել։ Հենց դա թույլ կտար ավելի քան հազար աշխատատեղ բացել պղնձաձուլական ու մետաղագործական գործարաններում։

151
թեգերը:
աշխատավարձ, աշխատանք, Բողոքի ակցիա, Հայաստան
Ըստ թեմայի
«Ռուբեն, հեռացիր». Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները կրկին բողոքի են դուրս եկել
Օպերայի աշխատակիցները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում Օրբելյանի հարցով
Երևան–Թբիլիսի երկաթգիծը փակ է. Ալավերդու գործարանի աշխատակիցները կրկին ցույց են անում