Էլվիրա Նաբիուլինան ու Արթուր Ջավադյանը

ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերի նախագահները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

35
(Թարմացված է 15:50 05.07.2019)
Արթուր Ջավադյանն ու Էլվիրա Նաբիուլինան հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Որքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը 2019 թ–ին. Ջավադյանը թվեր ներկայացրեց

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի միջև ֆինանսական շուկաների վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

Հայաստանում ոսկու աֆինաժային գործարան կբացվի. Ջավադյան

 

35
թեգերը:
Արթուր Ջավադյան, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ջավադյան. «Տարեկան գնաճը գրեթե համընկել է կանխատեսումներին և դարձել է 2,6%»
Ջավադյան. «Դրամին անկայունություն չի սպառնում»
Ջավադյան. «Գումարները հանել են, տարել, պահել դեպոզիտներում, մի մասն էլ` դոշակի տակ»