00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է

© Sputnik / Aram NersesyanВодохранилище в селе Севаберд
Водохранилище в селе Севаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնյաների հավաստիացումներն ու իրականությունը միշտ չէ, որ համապատասխանում են։ Կառավարությունում հայտարարում են մի բան, բայց մարզերում բոլորովին այլ իրականություն է։ Նման մի բացահայտում էլ արել է Sputnik Արմենիայի նկարահանող խումբը։

ԵՐԵՎԱՆ, 30  հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Գարնան սկզբին, երբ կառվարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր, թե որքանով է Հայաստանը պատրաստ ոռոգման սեզոնին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր՝ հայաստանյան բոլոր ջրամբարներն անհրաժեշտ քանակով լցված են։

Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը, սակայն, հայաստանյան մեկ ջրամբար այցելելով հակառակ պատկեր է արձանագրել։

Կոտայքի մարզում գտնվող Սևաբերդի ջրամբարը մեր այցելության պահին գրեթե դատարկ էր։

© Sputnik / Aram NersesyanՍևաբերդի ջրամբարը
Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է - Sputnik Արմենիա
Սևաբերդի ջրամբարը

Հարևանությամբ գտնվող Սևաբերդ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ արդեն մի քանի տարի է, ինչ այդ ջրամբարը չի լցվում։ Գյուղացիների տեղեկություններով այն վթարային վիճակում է, դրա հատակին բացված ճեղքերի պատճառով լցված ջուրն ամբողջությամբ արտահոսում է։

«Դրա տակ մի հատ հսկայական անցք կա։ Մի հատ տրակտոր էլ որ գցես մեջը, էդ անցքով կանցնի կգնա։ Էլ ուր մնաց ջուրը չհոսի»,– ասաց Սևաբերդի ջրամբարի հարևանությամբ բնակվող Սերոբ պապին։

Սևաբերդի գյուղապետն էլ տեղեկացրեց, որ դեռևս մի քանի տարի առաջ կառավարությունը ջրամբարի վերանորոգման ծրագիր էր մշակել, բայց այն այդպես էլ չիրականացվեց։

© Sputnik / Aram NersesyanՍևաբերդի համայնքապետ Հակոբ Բաբայանը
Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է - Sputnik Արմենիա
Սևաբերդի համայնքապետ Հակոբ Բաբայանը

Ջրամբարի վերանորոգման մասին հայտարարել էր նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը` 2018թ–ի փետրվարին։ Նա հայտնել էր, որ ջրամբարի վերանորոգումը գնահատվել է 2 միլիարդ դրամ։

Оросительная система сквера на улице Ерзнкян, Еревaн - Sputnik Արմենիա
Ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ լուծել չի լինում. ի՞նչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը

Ջրային կոմիտեի ներկայիս ղեկավարությունը, սակայն, այս նախագծի մասին տեղեկություն չունի։

Այդ մասին մեր հարցմանը կոմիտեից պատասխանեցին, որ տեղեկատվություն չունեն, «քանի որ որպես համապատասխան նախագծային աշխատանքների իրականացման պատվիրատու հանդես է եկել Ջրային տնտեսության պետական կոմիտեն, պայմանագիրն էլ կնքվել է 2018թ–ի մարտի 23-ին»։

Փոխարենը կոմիտեից վստահեցրեցին, որ Սևաբերդի ջրամբարը համապատասխանում է անվտանգության գործող նորմատիվ պահանջներին։ Այդ եզրակացությանն են հանգել 2002, 2003 և 2013թթ–ին իրականացված ջրամբարի անվտանգության ուսումնասիրությունները։

«Ջրամբարի անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում է նոր անվտանգության հայտարարագրի կազմման համար ուսումնասիրություն ու փորձաքննություն իրականացնել նաև 2019թ–ին»,– հայտնեցին կոմիտեից։  

Ի դեպ, Ջրային կոմիտեի պաշտոնական տեղեկություններով, սույն թվականի հունիսի դրությամբ ջրամբարում ջուր չի կուտակվել։ Դրա 6 մլն խմ առավելագույն ծավալից հունիսի 6-ի դրությամբ թասում առկա է ընդամենը 30 000 խմ ջուր։

Школа в селе Севаберд - Sputnik Արմենիա
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ

Կոմիտեից հայտնում են, որ ջրի չհավաքման պատճառն այն է, որ ջրամբարի թասում չեն իրականացվել ջրի կուտակման համար անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես` թասի ամբողջ մակերեսի հակաֆիլտրացիա։

Ինչ վերաբերում է ԱԻ նախարարի հայտարարություններին, թե Հայաստանի բոլոր ջրամբարներն այս տարի գրեթե ամբողջությամբ լցված են, Ջրային կոմիտեից հստակեցնում են, որ հունիսի 6-ի դրությամբ ամբողջ ծավալով լցված են եղել միայն Ազատի, Հեր–Հերի, Դավիթ Բեկի, Ջողազի, Մարմարիկի և Զանգակատան ջրամբարները։

«Ախուրյանի ջրամբարը 06.06.2019թ–ին լցված է 84.3 տոկոսով, Ապարանի ջրամբարը` 68, Մանթաշի ջրամբարը` 49, Հալավարը` 56.4 տոկոսով»,–հայտնում են կոմիտեից` միաժամանակ հավելելով, որ գետահոսքի մուտքերը ջրամբարներ դեռ շարունակվում են։

Остров в виде рыбы архипелага Бриони, Хорватия  - Sputnik Արմենիա
Ամեն ինչ կախված է օբյեկտիվի դիրքից. աերոլուսանկարներ Երկրի տարբեր անկյուններից

Նշենք նաև, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դեռևս 2015թ–ին հրապարակած ուսումնասիրության տվյալներով, Հայաստանյան ջրամբարներից սեյսմիկ ազդեցության նկատմամբ բարձր խոցելիություն ունեղոց են համարվել ի 8-ի պատվարները՝ Ազատի, Տոլորսի, Մանթաշի, Սևաբերդի, Դավիթ Բեկի, Կառնուտի, Վարդաքարի ու Սառնաղբյուրի: Միջին խոցելիության են 9-ի՝ Կեչուտի, Ախուրյանի, Արփի լճի, Սպանդարյանի, Հերհերի, Տավուշի, Երևանյան լճի, Գեղիի ու  Մարմարիկի պատվարները:

Եվ միայն 7-ի պատվարներն են ճանաչվել ցածր խոցելիություն ունեցող՝ Ապարանի, Ջողազի, Հախումի, Հալավարի, Այգեձորի, Թավշուտի ու Զանգակատան ջրամբարների:  

ՀՀ-ում չկա ջրամբար, որի շահագործումը դադարեցված լինի սեյսմիկ խոցելիության բարձր աստիճանի պատճառով:

Լրահոս
0