ՀՀ ԱԺ

ՏՄՊՊՀ նոր անդամի թեկնածուն քննադատեց այդ կառույցի աշխատանքը

92
(Թարմացված է 15:15 28.06.2019)
ՏՄՊՊՀ նոր անդամին խորհրդարանը կընտրի արտահերթ ընթացակարգով՝ կառավարության առաջարկով գումարած արտահերթ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն մինչ օրս այդ մարմնի աշխատանքը մեկ բառով գնահատեց` վատ։ Նման տեսակետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Էդգար Ճաղարյանը հայտնեց այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս։

Էդգար Ճաղարյանը նշեց նաև, որ Գնումների մասին օրենսդրության կատարելագործման և ՏՄՊՀՀ-ն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողն իրեն պաշտպանված զգա, իսկ անբարեխիղճը՝ ենթարկվի պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

«Ես՝ որպես ՏՄՊՊՀ անդամի թեկնածու, հատկապես կարևորում եմ շուկա նոր մուտք գործող տնտեսվարողների համար բարենպաստ մրցակցային միջավայրի ապահովման անհրաժեշտությունը: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարվող խախտումները պարզապես ցածր իրազեկվածության արդյունք են»,- ասաց Ճաղարյանը:

Эдгар Чагарян
© Photo : press office of the Parliament of RA
Էդգար Ճաղարյան

Նա նաև առանձնացրեց «Զվարթնոց» օդանավակայանի և ՀԿԵ-ի գերիշխող դիրքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ ընդգծելով Գյումրու օդանավակայանի կարողությունների զարգացման կարևորությունը։

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը նոր ղեկավար ունի

«ՀԿԵ-ն դիզվառելիքի փոխադրման համար խոշոր ընկերությունների համար կիրառում է, այսպես կոչված, հատուկ սակագին, որը շուրջ 70 տոկոսով էժան է սահմանված սակագնից։ Այս պարագայում նոր շուկա մտած ընկերությունը, ասենք 1000 տոննա վառելիք փոխադրելու համար բախվում է անհավասար մրցակցային պայմանների հետ»,- ասաց Ճաղարյանը՝ կարևորելով երկաթուղու ոլորտի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Խոսելով մենաշնորհային ու գերիշխոող դիրք ունեցող ընկերությունների մասին` Ճաղարյանը նշեց, որ դրանց նկատմամբ բացասական վերաբերմունք չունի։ Նրա խոսքով` մենաշնորհները վկայում են, որ դրանց սեփականատերերը որոշակի հաջողությունների են հասել:
Բայց արդյունքում հենց նրանք են ամեն օր գտնվում ՏՄՊՊՀ-ի վերահսկողության տակ:

Ինչո՞ւ են վարորդները դժգոհում. գազալցակայաններում սկսել են քաղաքացուն չխաբել

Նշենք, որ ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Էդգար Ճաղարյանի թեկնածությունը առաջադրել է 2 տարի ժամկետով:

92
թեգերը:
Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան, ԱԺ
Ըստ թեմայի
Հայաստանում բենզինն էժանանում է, թեև ՌԴ-ում այն թանկանում է. պատճառները կպարզի ՏՄՊՊՀ-ն
Հայաստանյան որոշ սուպերմարկետներն ու մատակարարները կանոններով չէին խաղում. ՏՄՊՊՀ
ՏՄՊՊՀ-ի որոշումն ընդունված է օրենքի խախտումով. «Հարավկովկասյան երկաթուղին» դիմել է դատարան