Կարի Ֆաբրիկա

Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից

115
(Թարմացված է 13:06 27.06.2019)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ արտոնություն ստացած ներդրողներն իրենց խոստումները 90 տոկոսով իրականացնում են։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3 տարով մաքսատուրքից ազատել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնող երեք ընկերության։ Ինչպես ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դրանցից առաջինը Կոտայքի մարզում Կոնյակի ու մրգային գինիների արտադրությամբ զբաղվող «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ–ն է, որն իր արտադրությունը սկսելու է 2020թ–ից։ Այս պահին ընկերությունն ունի 4 աշխատակից, առաջիկայում կստեղծվի ևս 40 աշխատատեղ։

«Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 900 մլն դրամը կարտահանվի ԵԱՏՄ և երրորդ երկրներ»,– ասաց Խաչատրյանը։

Արտոնություն ստացած երկրորդ ընկերությունը նույնպես Կոտայքի մարզում պտղատու այգիների հիմնման ծրագիր ներկայացրած «Ռոյալ Գլաս գրուպ» ՍՊԸ–ն է։ Ունի 12 աշխատատեղ, ևս 30–ը նախատեսում է ստեղծել։

Երրորդը «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ընկերությունն է, որը գործում է 1960թ.–ից։ 204 աշխատատեղ ունեցող ընկերությունը ներկայացրած ներդրումային ծրագրի շնորհիվ նախատեսում է դրանք ավելացնել ևս 12-ով։

«Ընդհանուր արտադրանքի ծավալը պետք է կազմի 753 մլն դրամի, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ–ում։ Արտոնությունների համար ներկայացված ապրանքների արժեքը 934 մլն դրամ է»,– հայտնեց Տիգրան Խաչատրյանը։

Նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց մաքսատուրքից 3 տարով ազատելու ներդրումների խրախուսման այդ գործիքի կիրառումը։

«Անցյալ տարի առաջին 5 ամիսներին այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր` 35.3 մլն դոլար ներդրման 502 աշխատատեղի խոստումով։ Այս տարի հունվար–մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր` 254 մլն դոլարի ներդրման և 2379 աշխատատեղի խոստմամբ»,– հայտնեց Փաշինյանը` կարևորելով նաև վերլուծությունը, թե այդ խոստումները որքանով են իրականացվում։

«Մարդիկ իրենց պարտավորությունները, ըստ էության 90 և ավելի տոկոսով կատարվում են։ Չկատարումները կապված են հետաձգումների հետ։ Մենք ոչ մի դեպք չենք արձանագրել, որ ինչ–որ չարամտություն կա այս համատեքստում»,– ասաց վարչապետը։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա. կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց

Որպես օրինակ Փաշինյանը հիշեցրեց Հայաստանում իրականացվող «Ադամյան» հեռուստացույցների արտադրությունը, որոնք ի հեճուկս հնչող թերահավատության արդեն վաճառվում են խանութներում։

115
թեգերը:
Ներդրում, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուս ներդրողները սպասման մեջ են. Բաբկոն` Հայաստանի հետ համագործակցության մասին
Ադրբեջանի ճնշումների պատճառով ներդրողները հեռանում են Արցախից. Արցախի ՄԻՊ
Ներդրողները խոստացել են 4000 նոր աշխատատեղ և 255 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան
Մթերային խանութ

Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի

178
(Թարմացված է 21:02 23.10.2020)
Մասնագետները կարծում են, որ թուրքական ապրանքները բոյկոտելու մասին Հայաստանի որոշումը ճիշտ էր։ Ինչ վերաբերում է տեղական շուկայում որոշ տեսակի ապրանքների թանկացմանը՝ դա կապված չէ պատերազմի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի սպառողական շուկան արժանապատվությամբ ընդունեց ռազմական դրության մարտահրավերը, ավելին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պարենային մթերքի գնաճ չի գրանցվել։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Բեռնափոխադրումներն անխափան են իրականացվում, հետևաբար՝ երկրում պարենային դեֆիցիտ չկա։ Բեռներն ինչպես եկել, այնպես էլ գալիս են Վրաստանի ու Իրանի տարածքով» , - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ ապրանքի առանձին տեսակներ թանկացել են։ Դա կապ չունի Ղարաբաղում ընթացող պատերազմի հետ։ Թանկացումը պայմանավորված է երկու պատճառնով․ մրգի ու բանջարեղենի դեպքում դա սեզոնային է, մյուս դեպքերում կապված է այն երկրներում տեղի ունեցած գնաճով, որտեղից Հայաստան են ներմուծվում տվյալ ապրանքները։ Դրանցից են, օրինակ, արևածաղկի ձեթն ու կարագը, շաքարավազն ու ալյուրը։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Փորձագետը պարզաբանում է, որ արևածաղկի ձեթը Հայաստանում թանկացել է, քանի որ Ռուսաստանում դրա գինը 20%-ով աճել է։ Չիլինգարյանը նշեց, որ երկրում առաջին անհրաժեշտության իրերի գնաճ չի գրանցվել։ Հիմնականում գնաճը սեզոնային բնույթ է կրում։

Օրինակ, աճել է ձմերուկի գինը։ Արքայանարնջի դեպքում գինը նվազում է, քանի որ հիմա այդ մրգի սեզոնն է։ Չեն փոփոխվել Հայաստանում արտադրվող մթերքի, նաև մսի ու ձկան գները։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքի էմբարգոյին, որը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Չիլինգարյանը միայն ողջունում է իշխանության այդ քայլը։ Փորձագետը, սակայն, կոչ է արել չբոյկոտել թուրքական այն արտադրանքը, որն արդեն վաճառվում է հայկական շուկայում։

«Մեր գործարարներն արդեն վճարել են ապրանքի համար, հետևաբար, դրանք հիմա Հայաստանում բոյկոտելով, վնասում եք ոչ թե Թուրքիային, այլ տեղացի գործարարներին», - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ հայկական տնտեսությունն ու գործարարները շատ չեն տուժի առանց թուրքական ապրանքների։ Հագուստից բացի, Թուրքիայից Հայաստան է բերվում կենցաղային քիմիա, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք հեշտորեն կարելի է փոխարինել։ Դեռ ժամանակ կա նոր շուկաներ գտնելու համար։ Թուրքական շուկային Հայաստանի համար այլընտրանք կարող են լինել Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Չինաստանի ու այլ շուկաներ։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատերազմն ուժեղ ազդեցություն չի ունեցել հայկական շուկայի վրա։

«Դրամի փոխարժեքն երկու տոկոսով անկում է ապրել, ինչը գնաճի կհանգեցնի։ Սակայն պարենային անվտանգության ու ապրանքների գների առումով իրավիճակը կայուն է», - ասաց Միքայելյանը։

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն առանց թուրքական ապրանքների չի տուժի։ Երկիրը պետք է օգուտ քաղի ստեղծված իրավիճակից ու սուբսիդավորի, մասնավորապես, տեղական արտադրությունը, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել։

Միքայելյանի խոսքով՝ թուրքական կենցաղային ապրանքները երկար ժամանակ մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի սպառողական շուկայի կայունության պահպանման առումով։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է․ կենցաղային ապրանքները տարբեր երկրներից են գալիս, հատկապես, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո։ Այժմ մենք այդ ապրանքն ավելի շատ գնում ենք ԵԱՏՄ երկրներից, գլխավորապես՝ Ռուսաստանից։

Բացի այդ՝ թուրքական ապրանքները կարելի է փոխարինել տեղականով։ Այդ պատճառով բացասական ազդեցությունը նվազագույն կլինի, քանի որ այլընտրանք կա։ Միքայելյանի խոսքով՝ թուրքական ապրանքը փոխարինելու հարցում Հայաստանի համար պոտենցիալ շուկա կարող է լինի Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Բանգլադեշը, Չինաստանը։

Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Այդ կապակցությամբ Միքայելանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգնի բիզնեսին կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով (6-7 տոկոս), կարագի 1 կգ–ը` 20 դրամով (1 տոկոսից պակաս), ձեթը` 15-80 դրամով (մոտ 0.5 տոկոս), ալյուրը` 10-15 դրամով (4.5 տոկոս)։

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։

178
թեգերը:
Պատերազմ, Գներ, տնտեսություն
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները

443
(Թարմացված է 13:57 23.10.2020)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով, կարագի 1 կգ–ը` 20 դրամով, ձեթը` 15-80 դրամով` կախված տեսակից, ալյուրը` 10-15 դրամով։

Հանձնաժողովը հայտնում է, որ միաժամանակ ուսումնասիրել են նաև միջազգային շուկայի գները և պարզել, որ դրանց հումքի գները ևս բարձրացել են։

«Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք»,– նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները

443
թեգերը:
գնաճ, Պատերազմ, թանկանալ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
Զինվորականի հագուստ

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

0
(Թարմացված է 21:20 24.10.2020)
Երբ գերիներին ստիպում են նախապես պատրաստած տեքստ ասել, դա Ժնևյան կոնվենցիաների խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, գերիների փոխանակումն իրականացվել է նույնիսկ մարտական գործողությունների ընթացքում, այժմ դժվար է նման բան պատկերացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։

Կապրիելյանի խոսքով՝ նման տեսագրությունները, որոնցում ռազմագերիների ակնհայտ իրավունքների խախտում կա, մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ ոտնահարում են։ ԶԼՄ-ներում չպետք է գերիների վիճակի մասին տվյալներ հրապարակվեն, հատկապես հարցազրույցներ ու տեսանյութեր։

«Ցավոք, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի մոտ ռազմագերի կամ քաղաքացիական անձ է հայտնվել, նման բեմադրություններ են արվել, նախապես պատրաստված տեքստեր են ձայնագրվել։ Այս ամենը Ժնևյան կոնվենցիաների տեսակետից անթույլատրելի է» - շեշտեց Կապրիելյանը։

Ընդ որում՝ բոլոր միջազգային կառույցները, որոնք կապ ունեն դրա հետ, սահմանափակվել են դեկլարատիվ հայտարարություններով։ Կոչեր են հնչեցրել, բայց Ադրբեջանը որևէ իրական պատասխանատվություն չի կրել նման խախտումների համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության որոշ գործողություններ կարող են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ, գերիները կարող են յուրաքանչյուր դեպքով հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանի որոշումները պետության համար պարտադիր կլինեն։

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը կամ նրանց վերադարձնելուն, ապա 2000-ականների կեսերին կողմերի միջև դեռ ուղիղ կապ կար, իսկ դրանից հետո գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (փոխանակում է եղել նաև ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի անձնական միջնորդությամբ)։

Ի դեպ, Կարմիր խաչը չի ընդունում «փոխանակում» եզրույթը։ Ռազմագերին կամ քաղաքացիական անձը, հումանիտար իրավունքի համաձայն, պետք է առանց պայմանների վերադարձվի։

«Ժամանակին ռազմագերիների փաստացի փոխանակման տարբեր նախադեպեր են եղել։ Եղել է դեպք, երբ ողջ մարդու փոխարեն Ադրբեջանը մեզ փոխանցել է գերիի դին», - ասաց Կապրիելյանը։

90-ականներին հրամանատարները երբեմն փոխանակում են իրականացնել` գործը բարձրագույն հրամանատարությանը չհասցնելով։ Նրանք իրար հետ են պայմանավորվել։ Եղել են դեպքեր, երբ հայ գերիներին հաջողվել է վերադարձնել պարենի կամ վառելիքի դիմաց։

Բայց այդ ամենը 90-ականներին սկզբին էր։ Հիմա ամեն ինչ անցնում է «կենտրոնով» ու ԿԽՄԿ-ով։ Սկզբում պետք է հասնել մարտական գործողությունների դադարին։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի օմբուդսմենը հայ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութն ու նրանց մասին անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ տարբեր ճանապարհներով մեզ հասած տեղեկությունը պետք է նաև հաստատվի հակառակ կողմից, որից հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է դիմել այդ անձանց այցելելու համար։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

0
թեգերը:
Արցախ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին
Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են
Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին