Հաշվիչ մեքենա

Հայաստանում սպառողական վարկերն ավելի արագ են աճում, քան տնտեսությունը. Արամյան

45
(Թարմացված է 17:17 22.06.2019)
Հանրապետությունում դեռ այդքան արագ չեն աճում արդյունաբերությունն ու աշխատավարձերը, որքան առևտուրը, ծառայություններն ու վարկերը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սպառողական վարկերը Հայաստանում ավելի արագ են աճում, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ: Այսօր Դիլիջանում անցկացվող ներդրումային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով` 2019 թվականի առաջին ամիսներին հանրապետությունում ավելի շատ աճում են առևտուրն ու շինարարությունը, քան արդյունաբերությունը։

Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%–ով, այն դեպքում, երբ առևտուրն աճել է շուրջ 10%–ով, իսկ ծառայությունները` 17%–ով։

«Ես նախագիծ էի սկսել Իրանի սահմանին, իսկ իշխանությունն ամեն ինչ իմ դեմ շրջեց». հայ ներդրող

Բայց միևնույն ժամանակ աճում է սպառողական վարկավորումը։ 2019 թվականի առաջին ամիսներին աճել է մոտավորապես 30%–ով, թեև բնակչության աշխատավարձերը հինգ անգամ պակաս են աճում` ընդամենը 6%–ով։

«Տնտեսության մեջ այս անհավասարակշռությունը պետք է շտկել։ Քանի որ յուրաքանչյուր ներդրող առողջ մտավախություն ունի տնտեսության մեջ առկա ոչ կայուն վիճակի համար», – ավելացրեց նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող միջազգային համաժողովին մի քանի տասնյակ ներդրող է ժամանել (հիմնականում` Հայաստանից, սակայն կան նաև արտերկրից)։ Նման համաժողովները հերթով կազմակերպվում են ՀՀ յուրաքանչյուր մարզում։

45
թեգերը:
վարկ, Վարդան Արամյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը
Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ
Հայաստանում գովազդվող վարկային կազմակերպությունը հանցագործ խմբավորո՞ւմ է. «Ժամանակ»
Հայաստանում փոքր բիզնեսը կարող է վարկեր ստանալ ավելի թափանցիկ պայմաններով