00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի քիմիական հսկայի գույքի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանեն

Բաժանորդագրվել
Յուրաքանչյուրը, ով կցանկանա գնել «Նաիրիտի» գույքը աճուրդից, պետք է տեղեկացնի ՀՀ կառավարությանը, թե ինչ է մտադիր անել ձեռք բերված գույքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի քիմիական հսկան` «Նաիրիտը», չի վաճառվի որպես մետաղաջարդոն։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը։

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել

Հունիսի 25-ին գործարանի գույքը աճուրդի կհանեն։ Եթե ավելի վաղ վաճառվում էին ձեռնարկության ոչ արտադրական սարքավորումները, ապա այսօր աճուրդի են հանվել կաուչուկի և քլորի (որպես կաուչուկի հումք) արտադրամասերը, ինչպես նաև տեխնիկական նպատակներով օգտագործվող ջրի զտման  արտադրամասը։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Ասատրյանը, ցանկացած ոք, ով հայտ կներկայացնի աճուրդին մասնակցելու, պետք է բիզնես–նախագիծ ներկայացնի, որում պետք է հիմնավորի, թե ինչ նպատակով է օգտագործելու ձեռք բերվող սարքավորումները կամ արտադրական տարածքները։

«Ոչ ոք չի կարող հենց այնպես գալ և ասել. «Ահա գումարը, ես գնում եմ այս արտադրամասը, տվեք ինձ այն»։ Հանձնաժողով կհավաքվի, որը կստուգի, թե ով է աճուրդի այդ մասնակիցը, ինչ կապ ունի նա քիմիական արդյունաբերության հետ, արդյոք հումքը գնելու միջոցներ և մասնագետներ ունի, թե ոչ», – ընդգծեց Ասատրյանը։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին

Սնանկության գործով կառավարչի խոսքով հանձնաժողովի կազմում կլինեն, մասնավորապես, ձեռնարկության վարկատուները։ Ներկա պահին գրեթե բոլորը պետականամետ են. ֆինանսների նախարարություն, ՊԵԿ, «Նաիրիտ-2» (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ձեռնարկություն), «Երևան ՋԷԿ»։ Միակ մասնավոր վարկատուն` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է։ Նրանք էլ հենց կգնահատեն այդ նախագծերը։ Իսկ քանի որ գործարանը ևս պետության սեփականությունն է, աճուրդի մրցակիցների  ծրագրերը կներկայացվեն կառավարության ուսումնասիրմանը։ «Նաիրիտի» հարցերն այստեղ համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչ ձևաչափով կառավարությունը կքննարկի այդ ծրագրերը, ասել չեմ կարող։ Բայց, միանշանակ, որոշիչ խոսքը նրանցն է։ Կառավարությունում կարող են ստուգել ցանկացած ներդրողի և պարզել, թե ինչ է նա մտադիր անել գործարանում։ Իսկ առանց կառավարության եզրակացության ոչ մեկի ոչինչ չեն վաճառի», – ավելացրեց կառավարիչը։

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան

Գործարանում ճանաչողական այցով արդեն եղել են ներդրողներ Չինաստանից։ Ասատրյանի խոսքով` ընդամենը երկու  մարդ էր եկել. չինական ձեռնարկություններից մեկի տնօրենն ու նրա թարգմանիչը։

«Ցանկացած լուր այն մասին, որ նրանք մտադիր էին գողանալ արտադրության տեխնոլոգիաների գծագրերը և նկարագրությունները` իրականության խեղաթյուրում է», – վստահեցրեց Ասատրյանը։

«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, «Նաիրիտը» մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառվեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որը այս տարիների ընթացքում, երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։ Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթաց է սկսվել։

Լրահոս
0