00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Մոսկվան գազի շուրջ համաձայնության կգա՞ն. փորձագետը՝ հիմնական խոչընդոտների մասին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԳազի խողովակ
Գազի խողովակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանն ակնկալում է գնի իջեցում, սակայն այն պայմաններում, երբ սակագինը ռուսական սպառողի համար բարձրանում է, մտավախություն կա, որ այն իր հետևից նմանատիպ որոշման տեսքով շղթայական ռեակցիա կառաջացնի հայկական շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հուլիսի 1-ից  Ռուսաստանում ներքին գները բարձրացնելու վերաբերյալ  «Գազպրոմի» որոշման մասին տեղեկությունը Հայաստանում ընկալվել է անթաքույց մտահոգությամբ։ Բանն այն է, որ երկու երկրների կառավարություններն այսօր բանակցություններ են վարում նոր սակագների շուրջ։ Երևանը գնի իջեցում է ակնկալում, այն պայմաններում, երբ սակագինը ռուսական սպառողի համար թանկանում է. այստեղ մտավախություն կա, որ այն իր հետևից նմանատիպ որոշման տեսքով շղթայական ռեակցիա կառաջացնի հայկական շուկայում։

Проверка газового оборудования - Sputnik Արմենիա
Հայտնի է` երբ Հայաստանի համար կհստակեցվի ռուսական գազի գինը

Միևնույն ժամանակ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչի կարծիքով, ներռուսական գների ինդեքսավորումը սիմվոլիկ է, և այդ առումով հազիվ թե կարելի է ակնկալել, որ այդ ինդեքսավորումը ավտոմատ կերպով կհանգեցնի Հայաստանում գազի գնի թանկացման։

«Թեև ԵԱՏՄ գները կողմնորոշվում են ներռուսական սակագներով, այնուամենայնիվ, խիստ կապակցվածություն չկա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ հունիսի 10-ին հայտարարեց, որ վերջնական պայմանավորվածություն ռուսական կողմի հետ դեռ չկա։ Նա պարզաբանեց, որ ներկայիս բանակցությունների մի մասը վերաբերում է մարժային («Գազպրոմ Արմենիայի» կողմից սակագնի գոյացման), իսկ մյուս մասը` սահմանի վրայի գնին։ Կառավարությունը «Գազպրոմ Արմենիայի» հետ նախնական պայմանավորվածություն ունի օպտիմալացման հաշվին մի շարք կրճատումների վերաբերյալ։

Հաջորդ օրը «Գազպրոմ Արմենիայից» մեզ հայտնեցին, որ բանակցությունները մոտ են ավարտին։ Ընկերությունում չմանրամասնեցին, թե արդյոք արժե իջեցում ակնկալել։ Գրիվաչի կարծիքով խնդիրը կառավարության (կարգավորող մարմնի) և տնտեսվարող սուբյեկտի («Գազպրոմ Արմենիայի») մոտեցումների տարբերության մեջ է։

«Կարգավորող մարմինը սակագինն իջեցնելու գործիքներ ունի հարկերը կրճատելու հաշվին, սակայն նա ուզում է անել դա ներդրողների և արտաքին մատակարարների հաշվին։ Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիայի» մաքուր շահույթի մասին պայմանավորվածություն է եղել սեփականաշնորհման մասին համաձայնագրի շրջանակում և թույլ է տալիս ներդրողին գումար աշխատել և վերադարձնել ներդրված միջոցները։ Պետք է հասկանալ, որ սա բարեգործական ակցիա չէ, այլ բիզնես», – նշեց նա։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Գազամատակարարումն ավելի անվտանգ կլինի. «Գազպրոմ Արմենիան» սահմանը շրջանցող գիծ կկառուցի

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրենի խոսքով` այսօր գազի շուկայում իրավիճակը ներկրողներին (որոնք գազ են գնում արտոնյալ ֆիքսված գնով) հնարավորություն է տալիս քննարկելու սակագնի հարցը։ Բայց, որպես կանոն, ցածր գների ժամանակահատվածն ավարտվում է դրանց արագ աճով և գնորդի կողմից հայացքների փոփոխմամբ, ասում է Գրիվաչը։

«Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, այդ թվում գազի ոլորտում։ «Գազպրոմը» երկրի գազային ենթակառուցվածքի սեփականատեր դարձավ ծանր պահի, ներդրումներով ապահովեց այն պահպանելու, արդիականացնելու և զարգացնելու համար։ Հայաստանում գազի սպառման աճը այդ բազմամյա աշխատանքի հետևանք է», – ավելացրեց նա։

Փորձագետը չի բացառում, որ Հայաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններում փորձում են ավելի շատ վերահսկողություն կամ գոնե բանակցային դիրքերի ուժեղացում ունենալ ներքաղաքական և արտաքին քաղաքական «սակարկության» համատեքստում։

Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։ «Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։

Լրահոս
0