Նորակառույց շենք

Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ

63
(Թարմացված է 16:50 11.06.2019)
Հայաստանի Հանրապետությունում պետական ծրագրերով հնարավոր է հիփոթեքային վարկ ստանալ 3-4% տոկոսադրույքով։ Մասնագետը կարծում է, որ սա աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանում վարկերի բոլոր տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքը։ Այսօր ԿԲ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Հայաստանում գործող հիփոթեքային վարկերի ծավալը կազմում է մոտ 270 մլրդ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի (պորտֆելի) շուրջ 9%–ը։ Բայց ի տարբերություն բազմաթիվ այլ վարկատեսակների, քաղաքացիները հիփոթեքային վարկն ավելի շատ վերցնում են դրամով, ոչ թե արտարժույթով։

«Վերջին տարվա ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 28%–ով, եթե համեմատենք 2019 թվականի ապրիլը նախորդ տարվա ապրիլի հետ։ Իհարկե, ամենուր, որտեղ կա այսպիսի կտրուկ աճ, պետք է հետևել կայունությանը։ Սակայն այստեղ մտահոգվելու առիթ չկա», – ընդգծեց նա։

Այդ 270 մլրդ դրամից մոտ 100 միլիարդը բաժին է ընկնում երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանների ծրագրերին։ Գրիգորյանը չմոռացավ գովել պետական ծրագիրը։

«Նման հիփոթեքի դեպքում կանխավճարը, փոխառուի հուսալիության պայմանում, կարող է ընդամենը 7,5% կազմել։ Սա աննախադեպ է։ Աշխարհում քիչ տեղ կա, որտեղ կարելի է նման պայմաններ գտնել», – ընդգծեց Գրիգորյանը։

Պետական աջակցությունը (եկամտահարկի նվազեցում և վարկի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում) հաշվի առնելով` սպառողը կարող է այդ ծրագրերով հիփոթեք ստանալ ընդամենը 3-4% տոկոսադրույքով։

Մասնակցեք Sputnik Արմենիայի հարցմանը. ի՞նչ տոկոսադրույքով եք պատրաստ հիփոթեք վերցնել։

63
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը կարող էր 200-ն էլ հրապարակել
Կկարողանա՞ն թոշակառու սպաները Երևանում բնակարան գնել. պարզաբանում է պաշտպանության նախարարը
Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը
Ովքե՞ր կարող են հիփոթեքով բնակարան գնել Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը խոսել է հիփոթեքային վարկերի մասին