ՀՀԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյան

Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը

66
(Թարմացված է 16:10 11.06.2019)
Վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանի բանկերում ազգային արժույթի մասնաբաժինն աճել է 1-2 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանում ազգային արժույթով ներդրումների և վարկերի մասնաբաժինն աստիճանաբար աճում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Հայաստանում ռեզիդենտների համար ազգային արժույթով արդեն տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը։ Այս մասին վկայում է 2019 թվականի մարտ ամսվա ԿԲ վիճակագրությունը։ Գրիգորյանի խոսքով` այս միտումը երկարաժամկետ է։

«Վերջին 6 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ դրամով և՛ վարկերը, և՛ ներդրումները աճում են`ամեն տարի 1-2 տոկոսով», – ավելացրեց Գրիգորյանը։

Նշենք, որ ԿԲ–ի տվյալներով 2019 թվականի մարտի վերջին, Հայաստանի բանկային համակարգում գործող վարկերը (այդ թվում լիզինգը, ֆակտորինգը և մյուս ֆինանսական պրոդուկտները) կազմել են 3 տրիլիոն 26 մլրդ դրամ։ Այս ընդհանուր պորտֆելից հայկական դրամին բաժին է ընկել շուրջ 47%–ը։

66
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Տնտեսական թռիչք, թե՞ պարտադրված վարկ. քաղաքացիները վարչապետի պես լավատես չեն
Ինչպե՞ս վարվել նպաստառու վարկատերերի հետ, կամ վարկ մարելը դեռ ապահովության չափանիշ չէ
Հայաստանը կարող է նոր վարկ ստանալ Ռուսաստանից. Տոնոյան