Մեքենաների հաշվառման կենտրոնը Երևանում

Կարճատև հաճու՞յք. ի՞նչ է սպասում Հայաստանից մեքենա գնող ղազախստանցիներին

651
(Թարմացված է 14:57 07.06.2019)
Վերջին ժամանակաշրջանում ինչպես ԶԼՄ–ներում, այնպես էլ սոցիալական ցանցերում հաճախ են խոսում Ղազախստան տարվող «հայկական ավտոմեքենաների» մասին։ Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ինչպես և ինչու են ղազախստանցիներն ավտոմեքենա գնում Հայաստանում, ինչպես են դրանք գրանցում և տանում իրենց հայրենիք։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Երևանի փողոցներում և հատկապես ավտոշուկայի շրջանում անզեն աչքով երևում է Ղազախստանից եկածների թվի աճը։

Նրանցից ոմանք ուշադիր զննում են մեքենաները, մյուսները` նկարում, իսկ երրորդները տեսակապով ցույց են տալիս ինչ–որ մեկի։

Ոչ պաշտոնական տվյալներով` անցած տարի Հայաստանից Ղազախստան է ներկրվել մոտ 3 հազար ավտոմեքենա։

Իսկ այս տարի թե՛ Ղազախստանում, թե՛ Հայաստանում հասարակական լայն արձագանք է առաջացրել մի տեսանյութ, որում Նուր–Սուլթանի ոստիկանության և սահմանային ծառայության բաժանմունքի գնդի հրամանատարի պաշտոնակատար Բաուիրժան Խանտեմիրովը պահանջում է արձանագրություններ կազմել հայկական համարանիշներով ավտոմեքենաներ հայտնաբերելու դեպքում:

Пункт регистрации транспортных средств в Ереване
© Sputnik / Asatur Yesayants.
Հայկական պետհամարանիշներով մարդ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում

Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը պարբերականներից մեկին տված հարցազրույցում ղազախստանցի պաշտոնյայի նման պահվածքը բացատրել է ոչ թե հայերի նկատմամբ հակակրանքով, այլ բազմաթիվ իրավախախտումներով, որոնք թույլ են տալիս հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները։ Անբարեխիղճ վարորդներից շատերն օգտվում են նրանից, որ Ղազախստանում տեսախցիկներն ու արագաչափերը չեն ֆիքսում հայկական համարներով մեքենաների խախտումները:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը պատմեց, որ Հայաստանից տարվող ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ներկրման ավելի ցածր տուրքերով, ինչով պայմանավորված՝ դրանք ակնհայտորեն ավելի մատչելի են։

Սակայն արդեն 2020թ–ից տուրքը ներկա 10 տոկոսի փոխարեն կբարձրանա մինչև 30-50 տոկոս, և այդ հանգամանքը դրդում է ԵԱՏՄ երկրների վարորդներին (ավելի հաճախ՝ ղազախստանցի), որ նրանք գայթակղիչ գնում կատարեն։

Пункт регистрации транспортных средств в Ереване
© Sputnik / Asatur Yesayants.
Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժինը

«Հայաստանում ավտոմեքենաների առուվաճառքն ակտիվացել է։ Դա հատկապես նկատելի է այս տարի։ Ղազախստանցիները հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներ են գնում, քանի որ նրանք կարող են հանգիստ մեկնել հայրենիք, տեսախցիկները և արագաչափերը չեն արձանագրում հայկական պետհամարանիշները, ուստի տուգանքներ վճարելու հարկ չկա։ Խնդիր կարող է առաջանալ միայն տրանսպորտային միջոցի վերավաճառքի դեպքում, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն հաշվառման դնել», – բացատրեց նա։

Վաճառող Սամվելը կարծում է, որ ղազախստանցիների հիմնական մասը լավ գիտի իր երկրի օրենքները և ծանրութեթև է անում բոլոր ռիսկերը Հայաստանում ավտոմեքենա գնելուց առաջ։ Նրա կարծիքով` ղազախստանցիների մեծամասնությանը գրավում է ոչ այնքան գինը, որքան մեքենաների վիճակը։ Հայերը հոգատար տերերի համբավ ունեն, և նրանք հիմնականում շատ լավ են պահում իրենց ավտոմեքենաները, մանրազնին կերպով հետևում են, որպեսզի բոլոր դետալներն անխափան աշխատեն` չանտեսելով նաև հարցի գեղագիտական կողմը։

Самвел, продавец автомобилей в пункте регистрации транспортных средств в Ереване
© Sputnik / Asatur Yesayants.
Մեքենան վաճառող Սամվելը՝ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում

Ղազախստանցի այցելուների հոսքը հատկապես նկատելի է ամռանը, ինչը Սամվելը նաև կապում է շուտով ուժի մեջ մտնող մաքսատուրքերի և տեղափոխման համար հարմար եղանակի հետ։

Sputnik Արմենիայի թղթակիցը Երևանում զրուցեց ղազախստանցի ավտոսիրողների հետ և պարզեց, թե նրանք ինչպես են «դուրս գալիս» հայկական ավտոմեքենաների վրա։

Այսպես, հարմարավետության սիրահար Ժարասը, ինչն ակնհայտ է Lexus մակնիշի ավտոմեքենայի նրա ընտրությամբ, Հայաստան է ժամանել ինքնաթիռով։ Նա նախօրոք մեքենան ընտրել է հայկական կայքով, ծանոթներից իմացել է, թե որտեղ և ում միջոցով կարելի է ժամանակավոր գրանցում անել, հաշվառման է դրել մեքենան և արդեն դրանով պատրաստվում է 2-3 օրում վերադառնալ հայրենիք` անցնելով Վրաստանով և Ռուսաստանով։

Жарас, водитель из Казахстана в пункте регистрации транспортных средств в Ереване
© Sputnik / Asatur Yesayants.
Մեքենա գնող Ժարասը՝ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում

Նա վստահ է, որ իր մոտ չեն կարող խնդիրներ ծագել, քանի որ ինքը բարեխիղճ քաղաքացի է, չի պատրաստվում խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բայց առայժմ չի որոշել` մեքենան հաշվառման դնելու է Ղազախստանում, թե ոչ։ Հայրենիքում վաճառելը բարդ կլինի, այլապես ստիպված կլինի գրանցել ղազախստանյան համարները, և այստեղ արդեն ակնհայտորեն ծախսերն իրենց չեն արդարացնի, քանի որ ամեն ինչ կրկին հանգում է չարաբաստիկ տուրքերին։ Սակայն դա այդքան չի անհանգստացնում ավտոսիրողին։

«Ես չեմ պատրաստվում վաճառել այն, ուստի նույնիսկ չեմ հետաքրքրվել դրանով։ Միգուցե ընդհանրապես ամեն ինչ կպարզեցնեն ԵԱՏՄ տարածքում, և ոչ մի խնդիր չի ծագի», – հույս ունի Ժարասը։

Ասխատը, ի տարբերություն իր հայրենակցի, երկար է մտածել նման գնում կատարելուց առաջ։ Բայց ուսումնասիրելով գները և նկատելով 30-50 տոկոս տարբերությունը` ընկերների հետ շտապել է Երևան։

Асхат, водитель из Казахстана в пункте регистрации транспортных средств в Ереване
© Sputnik / Asatur Yesayants.
Մեքենա գնող Ասխատը՝ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում

Ավտոշուկայում նա գնել է ոչ այնքան թանկարժեք մի ավտոմեքենա։ Ինչպես Ժարասի դեպքում, նրան ևս իսկույն օգնել են ժամանակավոր գրանցում անել և հաշվառման են դրել մեքենան։ Նա այդքան լավ ծանոթ չէ ղազախական օրենքներին, բայց վստահ է, որ շահագործման հետ կապված խնդիրներ չեն ծագի։

Ասխատը մտադիր է հայրենիք վերադառնալ Վրաստանով և Ռուսաստանով, բայց ծրագրում է հասնել մեկ օրում, որովհետև վարելու են հերթով և երկարատև դադար չեն անի։

«Ասում են, որ չեմ կարող տեխզննում անել, բայց կարծում եմ, որ դա այդպես չէ։ Չեմ պատրաստվում վաճառել, բայց եթե որոշեմ, ապա ապագա տիրոջ անունով կձևակերպեմ լիազորագիրը։ Շատերն են այդպես անում», – ասում է նա։

Սերիգը գնումից առաջ ամեն ինչ լավ ծանրութեթև է արել։ Որոշել է ռիսկի գնալ և նոր ավտոմեքենա գնել` պատվիրելով այն ԱՄՆ–ից Հայաստան առաքումով։ Տեղափոխությունը տևել է երկու ամիս։ Նա մի քանի օր առաջ ընկերների հետ եկել է Երևան, բայց որոշակի խնդիրներ են ծագել (չպատմեց, թե կոնկրետ ինչ, բայց, ամենայն հավանականությամբ, մեքենան վնասված է եղել և ստիպված են եղել վերանորոգել այն)։ Ընկերները երկու շաբաթ մնացել են Հայաստանում, որից հետո նրանց օգնել են ժամանակավոր գրանցում ստանալ, ձևակերպել ավտոմեքենան, ստանալ համարները և տեխզննում անցկացնել։

Сериг, водитель из Казахстана в пункте регистрации транспортных средств в Ереване
© Sputnik / Asatur Yesayants.
Մեքենա գնող Սերիգը՝ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում

Նա դեռ չի կողմնորոշվել` ավտոմեքենան հայրենիքում գրանցելու է, թե ոչ, ասում է՝ միգուցե անի, բայց որոշ ժամանակ անց։

«Հայկական ավտոմեքենաների գլխավոր առավելությունը գինն է և հիանալի վիճակը։ Ղազախստանում բանեցրած ավտոմեքենաները ավելի թանկ արժեն և ավելի վատ տեսք ունեն», – ասաց նա։

Մեր երեք զրուցակիցներն էլ նշեցին, որ Ղազախստանում արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների համար ապահովագրությունն ավելի թանկ կարժենա, կարող են որոշակի խնդիրներ ծագել տեխզննման հարցում, ավտոմեքենան վաճառելը դժվար կլինի, սակայն բոլորն էլ այդ ծախսերն արդարացված համարեցին:

Վերլուծաբան Եվգենի Կուբեկովը մեր հերոսների չափ ոգևորված չէ։ Նա կարծում է, որ ղազախական իշխանությունը մտադիր է բարդացնել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների վարորդների կյանքը։

Նրա խոսքով` դա պայմանավորված է զուտ անվտանգության նկատառումներով և այդ ավտոմեքենաների վրա հսկողության բացակայությամբ։ Օրինակ՝ վթարի դեպքում դժվար կլինի պարզել վարորդի անձը, հաճախ նման մեքենաներն իրենց նպատակներով օգտագործում են քրեական աշխարհի ներկայացուցիչները։

«Տարբերակներից մեկն այն է, որ ցանկացած արտասահմանյան ավտոմեքենա երկու շաբաթվա ընթացքում գրանցվի վարորդի մասին նշումով։ Եթե հայտնվի ԵԱՏՄ տվյալների ընդհանուր բազա, ավելի հեշտ կլինի, բայց, հնարավոր է, ստիպված լինեն սպասել մի քանի տարի», – ասաց վերլուծաբանը։

Евгений Кубеков
Վերլուծաբան Եվգենի Կուբեկովը

Կուբեկովը նաև պատմեց, որ իրականում Ղազախստանի փողոցներում այդքան շատ չեն հայկական համարանիշներով ավտոմեքենաները։ Դրանց քանակը չի գերազանցում 1-2 տոկոսը, այն էլ` Ռուսաստանին սահմանակից շրջաններում։ Նա ենթադրում է, որ իրականում ղազախական իշխանությունը չպետք է անհանգստանա արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների քանակից, սակայն կոչ է անում բոլոր ավտոսիրողներին ավելի գիտակցված մոտենալ ավտոմեքենաների առուվաճառքին` մանրամասն ծանրութեթև անելով ամեն ինչ։

Սակայն, դատելով մեր կողմից հարցված վարորդների տրամադրվածությունից, նրանց չեն անհանգստացնում վաճառքի հարցերը։ Նրանք նախընտրում են տնտեսել և հաճույք ստանալ այստեղ և հիմա։

651
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ՀՀ Ոստիկանություն, Երևան, Հայաստան, Ղազախստան, ավտոմեքենա
Ըստ թեմայի
«ԵԱՏՄ շրջանակում 5 տարում կարողացել ենք անել այն, ինչի վրա ԵՄ–ն 20 տարի է ծախսել». Պեսկով
Ռուսաստանից ու Ղազախստանից Հայաստան գումար ուղարկելու խնդիր չկա. ԿԲ նախագահ
Դեպի Հայաստան փոխանցումների սահմանափակում չկա. ԿԲ
ԵԱՏՄ–Իրան արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը կարող է գործել 2019 թ–ի ամռանը. Խաչատրյան