Բանկ

Վարկային միջնորդները կտուգանվեն. պատգամավորները հավանություն տվեցին օրինագծին

80
Խորհրդարանականները միաձայն քվեարկեցին քաղաքացիներին վարկ ձևակերպելիս ոչ անհրաժեշտ միջոցներից պաշտպանելու օրինագծի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել Հայաստանում վարկային ծառայություններ տրամադրելու վերաբերյալ ԿԲ արտոնագիր չունեցող միջնորդների գովազդի համար տուգանքներ սահմանելու մասին օրինագծին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից:

Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Նախագծին կողմ քվեարկեցին 86 պատգամավոր:

Նախնական քննարկումների «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ դա Հայաստանի համար բավական կարևոր խնդիր է, քանի որ բազմաթիվ քաղաքացիները և ընկերությունները, որոնք ներկայանում են որպես միջնորդ, լրացուցիչ վճար են վերցնում վարկառուներին բանկեր և վարկային կազմակերպություններ ուղղորդելու համար։

Թանդիլյանի խոսքով` ոչ ոք իրավունք չունի բանկերի, վարկային կազմակերպությունների անունից գումար վերցնել միջնորդության համար։

80
թեգերը:
Մանե Թանդիլյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ԱԺ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
Ըստ թեմայի
«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից
ՊՆ–ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով` պետությանը պատճառելով 51 մլն դրամի վնաս
Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում