Տեխնոպարկ

Հայկական hi tech-ը Սինգապուրում. կխորանա՞ արդյոք համագործակցությունը ՏՏ ոլորտում

89
(Թարմացված է 23:44 30.05.2019)
Սինգապուրում բարեհաջող գործում են մի քանի հայկական ընկերություն։ Դրանցից մեկը Սինգապուրի նավահանգստի համար ծովային անօդաչու սարքեր է մշակում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայկական ընկերությունները Սինգապուրում մի քանի նախագիծ են իրականացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (ԱՏՁՄ) Ալեքսանդր Եսայանը։

Եվրասիական միության կազմում Հայաստանը մասնակցում է ԵԱՏՄ–Սինգապուր ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված բանակցություններին։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կանի ամեն ինչ` բանակցությունները հնարավորինս շուտ ավարտելու համար։

Համագործակցությունը Սինգապուրի հետ լավ հեռանկարներ է ստեղծում։ Հատկապես, որ հայկական ընկերությունները սինգապուրյան շուկայում նորեկներ չեն։ Առավել ևս, երբ խոսքը hi tech-ի մասին է, հիշեցրեց Եսայանը։

Այդ երկրում Instigate խմբի երկու ընկերություն է գործում։ Դրանցից մեկը` Instigate Design–ը, պրոֆեսիոնալ խորհրդատվություններ է անցկացնում խոշոր ՏՏ–ընկերություններից մեկի համար։ Մյուսը` Instigate Robotics–ը, ծովային ԱԹՍ–ներ է մշակում։ Դրանք թռչում են Սինգապուրի ծովային նավահանգստի նավերից` տեղանքը հսկելու համար։ Եվս մեկ ընկերություն` InSol–ը, Սինգապուրի համալսարաններից մեկի հետ համագործակցության փորձ ունի։ Շուտով այդ շուկա է պատրաստվում դուրս գալ հայկական Volo ընկերությունը։

Իսկ աշնանը սինգապուրյան ընկերությունը կհյուրընկալվեն Հայաստանում։ Դրանք Հայաստան են գալու տարվա խոշորագույն ՏՏ–միջոցառումներից մեկին` Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին (WCIT 2019) մասնակցելու։

Այս տարի այն Երևանում կանցկացվի, իսկ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը դարձել է 2019 թվականի համաժողովի նախագահը։

Председатель Союза предприятий высоких технологий Армении (UATE) Александр Есаян
© Photo : Tatev Duryan / Press service of WCIT 2019 Hi-Tech forum
Ալեքսանդր Եսայան. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ

«Մենք բանակցում ենք Սինգապուրի հետ կառավարության մակարդակով մասնակցության համար։ Մենք սպասում ենք նաև ոլորտի նախարարին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն ընկերություններին։ Ուզում ենք այնքան լինեն, որ իրենց առանձին մեծ տաղավար տրամադրենք», – ասաց նա։

Համաձայնագիրը ԵԱՏՄ–ի ու Սինգապուրի միջև երկրու երկրների բիզնեսների միջև ավելի սերտ կապեր է հաստատում։ Իհարկե, «հայթեքում» մեծ ուշադրություն են դարձնում ոչ այդքան ցածր հարկերին (թեև դրանք կարևոր են), որքան նոր ու արժեքավոր գաղափարներին ու նախագծերին։

«Բայց նման համաձայնագրի առկայությունն էլ «կմտերմացնի» բիզնեսները։ Մենք դրանից միայն կշահենք», – ավելացրեց Եսայանը։

Նշենք, որ ԵՏԱՄ–ն ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին բանակցում է նաև Իսրայելի հետ։ Այստեղ էլ համագործակցությունը «հայթեքի» ոլորտում առաջին տարին չէ, որ զարգանում է։ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի աջակցությամբ` Հայաստանը կուսումնասիրի ստարտափներին աջակցելու իսրայելական փորձը։

«Մենք ուզում ենք ուսումնասիրել  իրենց էկոհամակարգն ու ներկայացնել այն Հայաստանում։ Հուսով ենք` կկարողանանք ավելի լավ ճանաչել Իսրայելի հարուստ փորձը, նաև նրա ռազմավարական տեսլականը` կապված տեխնոլոգիաների ոլորտի հետ», – ավելացրեց Եսայանը։

Իսրայել էլ են  WCIT համաժողովի հրավիրատոմսեր ուղարկվելու` և՛ կառավարությանը, և՛ մասնավոր սեկտորին։

89
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան, ՏՏ
Ըստ թեմայի
Տարածաշրջանում միակը. Երևանում smart փողոցները կշատանան
«Ու՞ր է լիազորը». երևանցի ծրագրավորողները կօգնեն հետևել բակին ու մուտքին
«Մեր ինչի՞ն է պետք սելֆին. մենք այսպես կնայենք». երևանյան «Թանգարանային գիշեր»
Մի թքիր, եթե չես կարող նորոգել. ի՞նչ անել Երևանի «մարդասպան» վերելակների հետ