Գինի

Հայկական գինին ավելի բնական է դարձել. ո՞րն է գաղտնիքը

79
Իշխանափոխությունից հետո հանրապետությունում ավելի խիստ են հետևում գինի արտադրելու գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայաստանում կտրուկ նվազել է կեղծված գինիներին արտադրությունը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

2018 թվականի ապրիլ-մայիսից հետո ուժեղացել է հարկային ծառայության վերահսկողությունը, այդ թվում` ոգելից խմիչքների շրջանառության նկատմամբ։ Այդ պատճառով կտրուկ կրճատվել է սովորական ցորենի սպիրտի հիմքով կեղծված գինու արտադրությունը։

Գինեգործներին այսօր պարզապես այլընտրանք չի մնում, քան տեղական խաղողի մթերումը։ Դրա շնորհիվ խաղողի պահանջարկն աճել է, իսկ դա նշանակում է` նաև գները։ Բացի այդ, հանրապետությունում վերջին տարում միանգամից մի քանի նոր գինեգործարաններ են հայտնվել։ Այսինքն` պահանջարկն ավելի է մեծացել։

Մեկ դրական փոփոխություն ևս. ուժեղացել է ալկոհոլի շրջանառության վերահսկողությունը, և ավելի շատ արտադրանք դուրս եկել «ստվերից»։

«Այդ պատճառով նաև այս տարի կարելի է խաղողի գների աճ սպասել 15-20%–ով», – ավելացրեց Հարությունյանը։

Հայաստանում անցած տարվա աշնանը կտրուկ աճել էին խաղողի մթերման գները։ Նախորդ տարիներին այն գնում էին միջինում 1 կգ 150 դրամով։ Այժմ Արարատյան դաշտավայրում հնարավոր չէ գինու տեսակների խաղողը 200 դրամից պակաս գնով ձեռք բերել։ «Սև Արենիի» համար վճարում էին 350 դրամ և ավելի, իսկ «Սպիտակ Ոսկեհատի» համար` նույնիսկ 500։

Միևնույն ժամանակ, աճել են գինու գները։ Միջինում գինին Հայաստանից արտահանվում է մեկ շիշը (0,75 լ)  3,2 – 3,3 դոլարով։ Այս գինը կարող է 10-15% աճել։

Նշենք, որ Հայաստանից գինու արտահանումը վերջին տարիներին տատանվում է 2,5 – 2,8 մլն լիտրի սահմաններում։

79
թեգերը:
Գինի, Հայաստան
Ըստ թեմայի
Ջազ և ժպիտներ «Գինու օրերում». Երևանում կարելի է համտեսել ավելի քան 200 տեսակ գինի
Իրարանցում Երևանի կենտրոնում. մարդիկ վարչապետի հետ գինի են խմում և լուսանկարվում
Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ