Բենզալցակայան

Բենզինը թանկացել է. մրցակցային մարմինը հակամրցակցային չարաշահումների հետքեր է փնտրում

89
Հայաստանում վաճառվող վառելիքը մնում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Մրցակցային պետական մարմինը սկսել է ուսումնասիրել բենզինի շուկան։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Ինչո՞ւ է թանկացել բենզինը Հայաստանում. այս հարցը պատասխան առայժմ չունի։ Այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` հավելելով, որ իր ղեկավարած մարմինը նոր է սկսել բենզինի շուկայում ուսումնասիրությունը։

«Պետք է ամբողջ շուկան ուսումնասիրենք, հասկանանք գնի ձևավորման ամբողջ շղթան` ընդհուպ մինչև այդ բենզինը երրորդ երկրից ինչպես է հասնում Հայաստան, ինչ ազդակներ կան, ինչ ինդիկատորներ կան, որ ազդում են շուկայի վրա»,– ասաց Գևորգյանը։

Հայաստանում, Գևորգյանի խոսքով, այժմ բենզին ներկրող 3 խոշոր ընկերություն կա։ Իսկ, թե որ երկրից են նրանք բենզին ներկրում ՏՄՊՊՀ նախագահը դեռ չգիտի և խորհուրդ տվեց սպասել ուսումնասիրությունների ավարտին։

Նշենք, որ վերջին օրերին հանրապետության տարածքում բենզինի գինը թանկացել է մոտ 20 դրամով։

89
թեգերը:
Գեղամ Գևորգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վերելակները կփոխվեն բնակիչներին հաշվի՞ն. Հայկ Մարությանը պատմեց նոր ծրագրերի մասին
Թոշակի անցած զինծառայողներին պետությունը բնակարան գնելու գումար կտա
Ինչ է իրականում կատարվել Բագրատաշենի անցակետում. պարզաբանում է Դավիթ Անանյանը