Էլեկտրամոբիլ

Թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան խորհուրդ է տալիս անցնել ավելի թանկարժեք ավտոմեքենաների

112
(Թարմացված է 13:17 08.05.2019)
Հայաստանում հին ավտոմեքենաների աննախադեպ ծավալներ կան։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ներկրել ժամանակակից փոխադրամիջոցներ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Տուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող ներկրեն։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայաստանցիներին խորհուրդ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափերի բարձրացման խնդրին։

Նման փոփոխություն է նախատեսված ԵԱՏՄ համաձայնագրով, որի համաձայն, երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման դրույքաչափերը նախատեսվում է ավելացնել 2020թ–ի հունվարի 1-ից։

«ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում դա շատ բարդ հարց է, որովհետև արդեն պայմանավորվել ենք, և տուրքը պիտի բարձրանա»,– ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ մեր երկիրը չպիտի հին ավտոմեքենաների գերեզմանոցի վերածվի, այլ պիտի լինի երկիր, որտեղ կան էլեկտրամոբիլներ, էլեկտրական ավտոբուսներ։ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական երկիր։

«Բոլոր այդ գործով զբաղվողները Հայաստան այնքան մեքենա են ներկրում, որ մի 7-8 տարի պետք է վաճառեն այդ մեքենաները, որ սպառվի։ Հայաստանում այսօր մեքենաների աննախադեպ ծավալներ կան»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի համոզմամբ նոր մաքսատուրքերի կիրառման հետևանքով ՀՀ պետական բյուջեն չի տուժի։

Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2020թ–ին էլեկտրամոբիլների ներմուծումն ազատվում է հարկերից։

Նշենք, որ ՊԵԿ տվյալներով` միայն 2019թ-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, այն դեպքում, որ 2018թ.-ի ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա։

112
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)
Ըստ թեմայի
Երևանի ավագանին անվանափոխեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը
Պատերազմի հավանականություն կա՞. Փաշինյանն ասաց, թե ինչ են խոսում Ադրբեջանի նախագահի հետ
Առանձնատուն` 1 եվրոյով. Սիցիլիայի հարավում տները կոպեկներով են վաճառում