Նիկոլ Փաշինյան

Ներդրողները խոստացել են 4000 նոր աշխատատեղ և 255 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան

116
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրականացված ու խոստացված ներդրումների ու աշխատատեղերի վիճակագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. 49 մասնավոր ներդրողեր 2018-19թթ–ին կառավարության կողմից հարկայի արտոնություններ են ստացել, որոնց դիմաց պարտավորվել են 255 մլրդ դրամի ներդրում կատարել ու ստեղծել 4000 նոր աշխատատեղ։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստանում վերջին մեկ տարում իրականացված ներդրումային ծրագրերին։

«ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրվել ևս 7 ընկերության` 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով»,– ասաց Փաշինյանը։

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են «էժան» վարկեր` «խելացի» անասնագոմերի կառուցման, կարկտապաշտպան համակարգերի տեղադրման համար։

Ցածր վարկերի փոխարեն գյուղացիները կարող են դիմել նաև կատարված աշխատանքի արժեքի 40-50 տոկոսը հետ ստանալու համար։

Մարզերում պետական բիզնես դասընթացների արդյունքում արդեն իսկ 120 նոր բիզնես է բացվել։

 

116
թեգերը:
Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)
Ըստ թեմայի
Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում
Ո՞ր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել և ի՞նչ է խոստանում Փաշինյանը
Հայկ Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը