Բնակարանաշինություն

Հայաստանում բնակարանների գներն աճում են. հոգեբանական ու տնտեսական պատճառները

249
(Թարմացված է 20:35 29.04.2019)
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բնակարանների գներն աճել են շուրջ 10 տոկոսով։ Թե ինչ գործոններով է պայմանավորված գների կտրուկ աճը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Բնակարանների գները Հայաստանում աճել են ու շարունակում են աճել։ Ընդ որում, թանկանում են ոչ միայն նորակառույցները, այլև խորհրդային տարիներին կառուցված ու արդեն ավելի քան 30 տարվա մաշվածություն ունեցող շենքերի բնակարանները։

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանը նման իրավիճակը նախ և առաջ պայմանավորում է հոգեբանական գործոնով` որպես հետևանք 2018թ–ին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններով։

«Նախորդ տարվա փոփոխություններով պայմանավորված՝ պատասխանատու պաշտոնյաները հայտարարեցին, որ անշարժ գույքի շուկայում ակտիվացում է սպասվում։ Մարդիկ առաջ գցեցին իրենց անշարժ գույքի գնման պլանները»,– ասաց մասնագետը` դրանով մեկնաբանելով շուկայի կտրուկ ակտիվացումը։

«Մեր շուկան փոքր է, և սպասումները, որ գները կբարձրանան, մուլտիպլիկատիվ էֆֆեկտ են ունենում, ինչն առաջին հերթին ազդում է գների բարձրացման վրա»,– ասաց Ավետիսյանը։

Այդուհանդերձ, հոգեբանականից բացի անշարժ գույքի գների վրա նաև իրական գործոններ են ազդում։ Դրանցից մեկը հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումն է։ Մասնագետը նշում է, որ վերջին տարիների ընթացքում մեղմվել են ինչպես երիտասարդ ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերի պայմանները, այլև առևտրային բանկերի վարկային առաջարկները։

Ու թեև պետական ծրագրերը հիմնականում վերաբերում են նորակառույցներին, այլ կերպ ասած` առաջնային շուկային, բայց դա որոշակիորեն ազդում է նաև երկրորդային շուկայի վրա։

Անշարժ գույքի շուկայի ակտիվացման մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչները նշում են նաև հայրենադարձության գործոնը։

Թադևոս Ավետիսյանը, թեև նկատում է, որ այս վարկածը միգրացիոն վիճակագրությամբ չի հիմնավորվում, հայրենադարձության կտրուկ աճ պետական վիճակագրական ցուցանիշներում չի արձանագրվել, բայցևայնպես մեր զրուցակիցը չի բացառում, որ Հայաստանում բնակարան կարելի է գնել նաև արտասահմանից, առանց Հայաստան այցելելու։

Վերոհիշյալ բոլոր գործոններով պայմանավորված բնակարանների գներն առաջիկայում էլ, թերևս կշարունակեն աճել։ Չի բացառվում նաև, որ աճի տեմպերն էլ ավելի կարագանան, քանի որ բնակարանների գնաճի խթան կարող են դառնալ ցեմենտի շուկայում սպասվող փոփոխությունները։

«Երկու կարևոր պայման կա. Առաջինը` թե ինչ չափով կբարձրանա շուկայում ցեմենտի գինը, որովհետև բնակարանի գինը միայն ցեմենտի գինը չի որոշում։ Երկրորդը` բնակարանաշինությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են նաև իրենց շահույթների հաշվին կարգավորել գինը, որպեսզի էական բարձրացումներ չլինեն։ Հատկապես՝ այդ շուկայում շահույթը բավական բարձր է»,– նշեց Թադևոս Ավետիսյանը։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում 2019-ի մարտին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը փետրվարի համեմատ աճել է 1,9, իսկ 2018-ի մարտի համեմատ՝ 9,6 տոկոսով: Մարզերում` բնակարանների գները 1 ամսվում թանկացել են 0,8 տոկոսով։

Միաժամանակ 2019 թ–ի մարտին Հայաստանում գրանցվել է բնակարանների վաճառքի 15 213 գործարք, ինչը  փետրվարի համեմատ ավելի է` 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով:

249
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան, բնակարանաշինություն
Ըստ թեմայի
Գյումրիում հերթական փլուզումն է գրանցվել. «Գլենդել Հիլզ»` փրկությո՞ւն, թե՞ գլխացավանք
Որտեղ են «լողում» քաղաքապետարանի աշխատակիցները, կամ բյուջեի որ կետի վրա է «ուղեղը պայթում»
Ինչպես կարելի է նվազեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. տնտեսագետը լուծում է առաջարկում
Ծիրանի վաճառք

Վիրուսից ուժեղ են. հայկական միրգն ու բանջարեղենը չտուժեցին ադրբեջանական բոյկոտից

116
(Թարմացված է 21:36 21.09.2020)
Հայկական միրգն ու բանջարեղենը վաճառվում են ամբողջ Ռուսաստանում, նույնիսկ Սիբիրի հեռավոր անկյուններում։ Իսկ վերջին երկու տարում հայկական արտադրանքը սկսել է որոշակի դիրք գրավել նաև Պարսից ծոցի երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Չնայած կորոնավիրուսային ճգնաժամին` հայկական մրգի ու բանջարեղենի արտահանումը դեռ չի տուժել։ Արտաքին առևտրի վիճակագրության համաձայն` 2020 թվականի առաջին կիսամյակում (վերջին տվյալներ) Հայաստանից 44 մլն դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվել է` 2019 թվականի առաջին կիսամյակի 38 մլն դոլարի համեմատ։

«Spayka» ընկերության նախագծերի զարգացման գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ համավարակի առաջին ամիսներին ընկերությունը մի քանի միլիոն դոլար է կորցրել։

«Գարնանը, երբ մենք ջերմոցային բանջարեղեն էինք աճեցնում, ստիպված եղանք աշխատակիցների մի մասին տուն ուղարկել և արտադրությունը ժամանակավորապես կրճատել մի քանի հազար տոննայով։ Բացի այդ, ապրիլին, երբ Վրաստանը փակվեց ճանապարհները, մենք ևս հազար տոննայից ավել կորցրինք», – հավելեց Բաղդասարյանը։

Բայց Ռուսաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների դժվարություններն ամբողջությամբ լուծվեցին ամռանն ընդառաջ։ Ըստ Բաղդասարյանի` այդ հարցում չի կարելի չնշել Հայաստանի իշխանության բանակցային աշխատանքը ռուսաստանյան և վրաստանյան գործընկերների հետ։

Ռուսական շուկաներում և ադրբեջանական կապիտալով գործող առևտրի կենտրոններում հայկական մրգերի բոյկոտը ոչ մի կերպ չխանգարեց վաճառքին. ավելի շատ լրացուցիչ գովազդ արեց։ Բաղդասարյանի խոսքով` այդ կենտրոնները վաճառքների ծավալների առումով ռուսական հսկայական շուկայի համեմատ ոչինչ են։

Ծիրանի բերքն ավելի քիչ էր անցած տարվա համեմատ, սակայն մյուս մրգերը, ընդ` որում լավ որակի, բավարար էին։ Եթե խոսենք խաղողի մասին, ապա անցած տարվա համեմատ այդքան էլ շատ չէր, բայց բերքը շատ որակյալ էր։ Ընկերությունը կգներ նաև ունիվերսալ տեսակների խաղող (այսինքն և՛ գինու, և թարմ վիճակում օգտագործելու համար), եթե գործարանները վերցնեին։

«Աշխարհում խաղողի գները շատ ցածր են, և շահում են նրանք, ովքեր կարող են բերքը պահել մինչև խոր աշուն և ձմեռ։ Բայց մենք վճարում ենք նախկինի պես։ Պատահում էր, որ գործարանը գյուղացուց 130 դրամով չէր վերցնում, մենք վերցնում էինք 180-200 դրամով, իսկ սեղանի սորտերը` 250-400 դրամով», – նշեց մենեջերը։

Արտահանմանը նպաստեց նաև կառավարության նոր որոշումը, համաձայն որի` բերքի գնման արտոնյալ վարկերը կտարածվեն նաև սեղանի սորտերի վրա։ 2017 թվականից Հայաստանում գործող սխեմայի համաձայն` բերքի սեզոնին բիզնեսը պետական սուբսիդավորմամբ արտոնյալ վարկ է ստանում գյուղացիներին անմիջապես վճարելու համար (գումարն անմիջապես գյուղացիներին է փոխանցվում)։ Այդպիսով բիզնեսի համար լուծվում է շրջանառու միջոցների խնդիրը, իսկ գյուղացին գումարն անմիջապես է ստանում։ Սակայն նախկինում այս սխեման գործել է միայն գինու և պահածոների գործարանների համար, իսկ այս տարի այն տարածվում է նաև խաղողի սեղանի տեսակների վրա (հետագայում պետությունը կքննարկի այն նաև այլ թարմ միրգ ու բանջարեղենի վրա տարածելու հնարավորությունը)։

«Դա շատ կօգնի մեր արտահանմանը, առավել ևս, որ արտաքին շուկաներում գները տատանվում են, և դժվար է հիմնվել որևէ կանխատեսման վրա», – նշեց Բաղդասարյանը։

Ռուսաստան հայկական միրգն ու բանջարեղենը վաղուց և հաջողությամբ են արտահանվում, ընդ որում` ոչ միայն Կրասնոդար և Մոսկվա, այլև հյուսիս և Սիբիր։ Մատակարարման շառավիղը 7 հազար կմ է, նման հեռավորություններին չեն կարողանում «դիմանալ» որոշ հարևան երկրների ապրանքները։ Սակայն դրանից բացի, Հայաստանն ամրապնդում է դիրքերը նաև Պարսից ծոցի երկրների շուկաներում։

Ընկերությունն այնտեղ է արտահանում իր ջերմոցներից ու այգիներից ստացած բերքը, որոնց համար Global G. A. P. միջազգային սերտիֆիկատ է ստացել։

Հայաստանը կարող է միրգ ու բանջարեղեն արտահանել աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններ, պարզապես պետք է բավարարի որակի պահանջները։ Բաղդասարյանն ընդգծեց` սերտիֆիկատները երկնքից չեն ընկնում, և հենց այնպես, գումարի դիմաց դրանք գնել հնարավոր չէ։

«Բացի այդ, Պարսից ծոցի շուկաներում բավական մեծ մրցակցություն կա, հիմնականում Հնդկաստանից և Պակիստանից, ինչպես նաև Իրանից ներմուծվող ապրանքի հետ։ Այդ պատճառով Էմիրություններում նույնիսկ ձմռանը բանջարեղենը, որը ներկրվում է Հնդկաստանի հարավից, շատ էժան է,», – ասաց Բաղդասարյանը։

Այդ տարածաշրջան արտահանում է իրականացնում «Modern Logistics» ընկերությունը, որը երկու տարվա ընթացքում դուրս եկավ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի և Քուվեյթի շուկաներ։

«Մենք նաև մեծ քանակով բանջարեղեն ենք արտահանում։ Իսկ դրանց մեծ մասի արտահանումը ԵԱՏՄ մի քանի ամիս արգելքի տակ էր համավարակի պատճառով։ Սակայն ամռան կեսերից աշխատանքը կարգավորվեց սովորական սխեմայով. Իրանից` Պարսից ծոց, այնտեղից էլ լաստանավով Բանդար Աբբասից Ջեբել Ալի», – Sputnik Արմենիային ասաց ընկերության տնօրեն Ռոբերտ Միքայելյանը։

Արաբական շուկաների տեղը նրան «ցույց է տվել» ուկրաինական լոգիստիկ ընկերություններից մեկի գործընկերը, որի մատակարար ընկերներից մեկը թարմ միրգ ու բանջարեղենի կարիք է ունեցել` պայմանագրով նախատեսված մատակարարման բացը կոծկելու համար։

«Ու քանի որ նա հետխորհրդային երկրից է, շատ էր լսել մեր սննդի մասին, բացի այդ էլ նրա հայրը խորհրդային տարիներին այստեղ է ծառայել` Էջմիածնում... Պայմանավորվեցինք, ես ուղարկեցի առաջին խմբաքանակը, ու այդպես շարունակվեց», – հավելեց Միքայելյանը։

Սակայն արաբական շուկան բոլորովին այլ հարց է։ Այնտեղ հայկական խաղողի ու լոլիկի մասին ոչ ոք չի լսել։ Իսկ շուրջը Հնդկաստանն ու Պակիստանն են, որտեղից ուզածդ միրգն ու բանջարեղենը ցանկացած քանակով է գալիս։ Մեծածախ առևտուրը ևս հնդիկների ձեռքում է կենտրոնացած։

«Բոլորը մտածում են, որ եթե դու Էմիրությունների հետ ես առևտուր անում, ուրեմն միլիարդատեր ես կամ գոնե միլիոնատեր։ Բայց մրցակցությանը դիմանալու համար այնտեղ ստիպված ես լինում գինն ավելի քիչ բարձրացնել, քան Ռուսաստանում», – հավելեց նա։

Երբ գյուղացիներն իմանում են, որ իրենց աճեցրած մրգերն ուզում են Դուբայ արտահանել, կարող են մեկ կիլոգրամ կեռասի դիմաց 2-2.5 հազար դրամ պահանջել։ Եվ դա այն դեպքում, երբ Մեյմանդարի մեծածախ շուկայում ընտիր կեռասը 5-6 անգամ էժան է վաճառվում։

«Բայց հաջողվում է պայմանավորվել։ Ամենակարևորը այնտեղ երբեք որակի հետ կապված բողոքներ չեն եղել, թեև գնորդները պահանջկոտ են։ Առաջիկայում ուզում եմ այնտեղ մի քանի բեռնատար խաղող արտահանել և կանաչեղենի համար նմուշներ ուղարկել», – ասում է Միքայելյանը։

Այսօր Պարսից ծոցի երկրներում հայկական միրգն ու բանջարեղենը ներկայացված են սուպերմարկետներում, բայց «Modern Logistics»–ն ուզում է շուտով բանակցություններ սկսել հյուրանոցների և ռեստորանների հետ։

116
թեգերը:
բանջարեղեն, միրգ, «Սպայկա» ՍՊԸ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել
ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի
Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները
Գինի

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

135
(Թարմացված է 17:03 18.09.2020)
Հայկական գինիների պիտակների վրա կնշվի դրանց ծագումը։ Դա բարձրորակ լինելու տարբերակիչ նշան է։ Առայժմ այդպիսի աշխատանքներ կատարվել են Վայոց Ձորի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայկական գինիներն առաջին անգամ ծագման աշխարհագրական նշումով անվանում կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Директор Фонда виноградарства и виноделия Армении Заруи Мурадян на онлайн пресс-конференции: Как решить конфликт интересов между виноделами и фермерами (18 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Զարուհի Մուրադյանը

 «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի համաձայն` Հայաստանում կարող են արտադրվել գինիներ՝ ծագման աշխարհագրական նշումով։ Ընդ որում, պետք է հստակ սահմանել խաղողագործության շրջանները։ Ծագմամբ և հատկանիշներով ճանաչելի գինիները սովորաբար գնի մեջ մի փոքր առավելություն են ստանում։

Օրենքն ընդունվել է 2008 թվականին, սակայն անցած 12 տարիների ընթացքում կառավարությունում ոչ ոք դրանով չի զբաղվել։ Այժմ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սկսել է գլուխ բերել այդ աշխատանքը և մինչև տարեվերջ բնութագրեր կպատրաստի Վայոց Ձորի մարզի համար։ Այստեղ արտադրված գինիները կստանան «Արփայի հովիտ» աշխարհագրական նշումը։ Հետագայում այդ աշխատանքը կիրականացնեն նաև հանրապետության մյուս խաղողագործական շրջանների համար։

Բայց միայն խաղողի այգիների սահմանները քարտեզի վրա անցկացնելը դեռ բավարար չէ։ Նախևառաջ մշակվել են որակի ստանդարտներ այդ տարածաշրջանում (Արենի և այլն) տարածված խաղողի տեսակների համար։ Մասնագետները համար հաստատել են շաքարի պարունակությունը, ֆենոլային հասունությունն ու այլ ցուցանիշները։ Այդպիսի խաղողից գինի արտադրող գինեգործները կարող են ստանալ հիշյալ աշխարհագրական նշումը։ Այնուհետև այն հնարավոր կլինի գրանցել Եվրասիական միության ռեեստրում։

Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

Ապագայում հիմնադրամն ուզում է նաև որակի նշան տրամադրել այն գինիների համար, որոնց պատրաստման ընթացքում պահպանվում են բոլոր պատշաճ ստանդարտները։ Դրա համար կստեղծվի փորձագիտական խորհուրդ` կազմված գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Նշենք, որ Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալը վերջին տարիներին աճել է, սակայն այն դեռևս համեմատաբար փոքր է մնում։ Միևնույն ժամանակ ավելացել է մրգային գինիների արտադրությունը, իսկ արտահանման ծավալով դրանք նույնիսկ առաջ են անցել խաղողի գինիներից։ Այսպես, 2020 թ․-ի առաջին կիսամյակում խաղողի գինու արտահանումը կազմել է 3,2 մլն դոլար, իսկ մրգային գինիները՝ 4,5 մլն դոլար։

135
թեգերը:
Խաղող, որակ, պիտակ, հայկական, Գինի
Ըստ թեմայի
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել
Արևահաց, արևախաչ, գինի ու կրակ. ինչպես են հայ հեթանոսները նշել Նավասարդը
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

0
(Թարմացված է 19:21 22.09.2020)
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

0
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար