Գազամուղ

Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի նոր սխեման

88
(Թարմացված է 20:11 12.04.2019)
Առաջարկվել է գինը սահմանել ոչ թե մեկ, այլ հինգ տարով։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանն  ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի ձևավորման նոր սխեման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում միջազգայինը կապերի բաժնի պետք Տիգրան Մելքոնյանը։

Նրա խոսքով` կարևոր է աշխատանքներ իրականացնել` ուղղված բնական գազի Հայաստան մատակարման ժամանակ գնի ձևավորման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցմանն ու ստորագրմանը։ Դա թույլ կտա ավելի լավ կանխատեսել սակագնային քաղաքականությունը գազի գների սահմանման ժամանակ։

Հիմա գինը մեկ տարով է ձևավորվում։ Հնգամյա ծրագրման վերաբերյալ առաջարկությունը հնչեցրել է  հայկական կողմը Մոսկվայում ապրիլի 4–ին կայացած Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում։

«Դա կօգնի Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին ավելի հստակ ծրագրել ծախսերը, իսկ «Գազպրոմին» ու «Գազպրոմ Արմենիային»` իր եկամուտը միջին ժամկետի հեռանկարներում։ Նման կայունությունը, մեր կարծիքով, երկու կողմի համար էլ շահավետ է» , – ասաց Մելքոնյանը։

Կողմերը պայմանավորվել են սկսել քննարկումը մինչ հուլիսի 1–ը։

Հիշեցնենք`այժմ Հայաստանի համար ռուսական գազի գինն արձանագրվում է ամեն տարի բանակցությունների արդյունքով։

2018 թվականին ռուսական գազի սպառումը Հայաստանում գերազանցել է 2,5 միլիարդ խորանարդ մետրը։

88
թեգերը:
Ռուսաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Հայաստան, գազ, գազի սակագին
Ըստ թեմայի
Ինձ երկու կիլո գազ տվեք, բայց շատ տաք չլինի, ՀԴՄ–ն էլ չմոռանաք. լիցքավորման նոր մշակույթ
ԱԺ–ն որոշեց` «Քաղաքացու օրը» կնշվի, գազը կվաճառվի կիլոգրամներով
Թեժ վեճեր սառը ավտոգազի մասին. այն կթանկանա՞ Հայաստանում
Հայաստանում նավթ ու գազ չկա, բայց աշխատավարձներն ավելի բարձր են. ղազախստանցին դժգոհ է