Պոկեր

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսում» առանց լիցենզիայի կազմակերպել են «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր

83
(Թարմացված է 15:08 10.04.2019)
Ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 650 մլն դրամի տուգանք։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊԵԿ–ը բացահայտել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր:

Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:

Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է` առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի:

ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ:

83
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ-ը կոչ է անում «Սպայկային» մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը
Վարչապետի զայրույթը, ՊԵԿ-ն ու «Առինջ մոլը». եթե՝ «գնա, դիմում գրի», ապա ի՞նչն է փոխվել
ՊԵԿ–ը մտել է «Առինջ մոլ». շուրջ 40 տեսուչ 7 ժամ ստուգում են ֆինանսական փաստաթղթերը