Երևան

Արտագաղթի գումարները մեր քաղաքացիները ծախսում են Հայաստանում տնավորվելու վրա. Փաշինյան

190
Ցուցանիշները փաստում են այն մասին, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Շինարարության ոլորտում շատ հետաքրքրիր պրոցեսներ են տեղի ունենում. ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսներին ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Այս մասին Ազգային ժողովում, կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` լրջագույն աճ է նկատվում նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում` այս տարվա հունվար ամսին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարը` փետրվարի նկատմամբ` 100 տոկոսով։ «Երկրի հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով` 70 մլրդ դրամով։ Անցած տարվա մայիսից մինչև այժմ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն ունեն ապագայի նկատմամբ։ Սա նշանակում է, որ այն գումարները, որ նրանք կարող էին ծախսել արտագաղթի վրա, նրանք ծախսում են Հայաստանում տնավորվելու վրա»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս ցուցանիշները փաստում են, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` եկել ենք այն համոզման, որ 2019–ի պետբյուջեն կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով։ Նրա խոսքով` այդ գումարները մտադիր են ծախսել տարբեր ուղղություններով։ Առաջին հերթին, ըստ Փաշինյանի, մտադիր են 2019–ի հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը. խոսքը մոտ 38 000 ուսուցչի մասին է։

190
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քաղաքացին մեծ եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ. հիփոթեքի խնդիրը
Կառավարությունը նվազեցնում է հիփոթեքի տոկոսները
Եկեք օգնենք զինվորականներին հիփոթեքի հարցում, ոչ թե բնակարանի վարձակալության. Փաշինյան