Հակոբ Արշակյան. ՏԿՏՏ նախարար

Մինչև մայիսի 1-ը. նախարարը ֆիքսեց աջ ղեկով մեքենաներ ներմուծելու վերջնաժամկետը

70
Հնարավոր կլինի՞ աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծել և տեղում փոխել ղեկի դիրքը։ Այս հարցն առանձին կքննարկվի։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաները հնարավոր կլինի Հայաստան ներմուծել մինչև մայիսի 1-ը. այս ժամկետն այլևս չի փոխվի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքն ընդունվեց մարտի 1-ին։ Ի սկզբանե «աջ ղեկով մեքենաները» ուզում էին արգելել ապրիլի 1-ից, այնուհետև ժամկետը հետաձգեցին մինչև մայիսի 1-ը։ «Ղեկը աջ» նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ լրացուցիչ մեկ ամիս է պետք, որպեսի արդեն գնված մեքենաները հասցնեն Հայաստան։

«Նոր հետաձգումները բացառում եմ», – ընդգծեց Արշակյանը։

«Աջ ղեկով» նոր մեքենաներ ներմուծել չեն թույլատրի։ Իսկ արդյո՞ք դրանք թույլ կտան ներկրել ղեկի դիրքը փոխելու պայմանով։ Նախարարը հայտարարեց, որ այդ հարցը կառավարությունում լրացուցիչ կքննարկվի։

Մինչև մայիսի 1 ժամկետը գործում է այն մեքենաների համար, որի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը։

70
թեգերը:
Երևան, Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
ԱԺ–ն աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման մասին վերջնական որոշում ընդունեց
Կանաչ լույս`ոչ բոլոր աջ ղեկով ավտոմեքենաների համար. Կառավարությունը խոստանում է խիստ լինել
Նախարարը հորդորում է զերծ մնալ ղեկը փոխելուց ու որպես ձախ ղեկով ավտոմեքենա ներմուծելուց
Հարցը չեն լուծել. աջ ղեկով մեքենաների վարորդները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել