00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործազրկության կատալիզատոր, թե տոտալիզատորների վախճան. ի՞նչ կտա խստացումը

Բաժանորդագրվել
Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագիծն իր մեջ ռիսկեր է պարունակում և կարող է բացասական հետևանքների հանգեցնել, կարծում է բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծի ընդունումից հետո ավելի քան 2500 մարդ գործազուրկ կդառնա, իսկ բյուջետային մուտքերը զգալիորեն կկրճատվեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց Digigame (բուքմեյքերական ընկերության) ընկերության ֆինանսական տնօրեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արտակ Առաքելյանը։

Պետությանը հասցվող վնասը թվերով

Այսօր Հայաստանում նման գործունեություն է ծավալում չորս ընկերություն, իսկ օրենքի խստացման դեպքում թիվը կարող է ավելի նվազել։ Օրինագծով նախատեսվում է Երևանում և մարզերում (բացառությամբ 4 քաղաքների) փակել ավելի քան 500 բուքմեյքերական կետ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ընկերություն ստիպված է լինելու 100-130 կետ փակել։ Նախագծի շրջանառության մեջ դրվելուց անմիջապես հետո ընկերություններից մեկն արդեն իսկ փակվել է:

Букмекерская контора - Sputnik Արմենիա
Պայքար տնաքանդ խաղամոլության դեմ, թե տնտեսության բախտի փորձարկում. նոր օրինագծի ճակատագիրը

«Այսօր յուրաքանչյուր կետում աշխատում է առնվազն 4 մարդ (որոշ տեղերում նույնիսկ 5-6), այսինքն, նվազագույն հաշվարկներով, դրանք փակելուց հետո գործազուրկ է մնալու 2100 մարդ։ Հաշվի առնելով, որ միջին աշխատավարձը 150 հազար դրամ է կազմում, ապա տարեկան բյուջե շուրջ 1 մլրդ դրամ չի մտնելու որպես եկամտահարկ, և սա առանց կուտակային կենսաթոշակային վճարներն ու ԶՈւ օգտին գանձվող գումարների», – կարծում է Առաքելյանը։

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև տեխնիկական և ադմինիստրատիվ աշխատողներին, ինչպես նաև  մարքեթինգի աշխատակիցներին, որոնք սպասարկում են այդ ընկերությունները։ Նրանց ընդհանուր թիվը գերազանցում է 600–ը։  Նրանք բոլորը աշխատավարձ են ստանում և հարկ վճարում։ Այս աշխատակիցներից յուրաքանչյուրը սպառող է, և նրանց ծախսերի կրճատումը կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։

«Պետությունը վնասներ կկրի` եկամտահարկի և շահութահարկի դիմաց չվճարված հարկերի տեսքով, որոնք վճարում են ընկերությունների կողմից վարձակալվող տարածքների սեփականատերերը։ Խոսքը ամսական առնվազն 10 մլն դրամի մասին է։ Բացի այդ, կկրճատվեն նաև արտաքին գովազդի համար ու մունիցիպալ տուրքերի մասով վճարվող գումարները», – նշեց ֆինանսական տնօրենը։

Հատկացված գոտիները շահավետ այլընտրանք չե՞ն

Այդ օրինագծի փոփոխությունների համաձայն` խաղային ավտոմատները և այլ մոլախաղերը, այդ թվում տոտալիզատորները, ինչպես նաև բուքմեյքերական կետերը կարող են գործել միայն կոնկրետ գոտիներում. դրանք Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում կլինեն։

Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Նոր կառավարությունն այս ամիսների ընթացքում ունեցել է ակնհայտ ձախողումներ»

Առաքելյանը նկատեց, որ Ջերմուկում արտոնագիր ստանալու համար պետք է վճարել 80 մլն դրամ, Մեղրիում` 30 մլն դրամ, Սևանում` 120 մլն դրամ։ Այս քաղաքաներից ոչ մեկում խաղատներ չկան։

Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա արտոնագիր ստանալու  համար այստեղ խաղատները պետք է 150 մլն դրամ վճարեն։ Այստեղ այժմ ընդամենը երեք նման հաստատություն է գործում։

«Եթե արտոնագրի համար 30 մլն դրամ վճարելու պայմաններում խաղատան գործունեությունը շահավետ չէ, ապա ինչպես կարող է բուքմեյքերական ընկերության գործունեությունը եկամտաբեր լինել, այն արտոնագրով, որի դիմաց պետք է շուրջ 500 մլն դրամ վճարել», – զարմանում է տնտեսագետը։

Նրա խոսքով` նոր կանոնների համաձայն, բուքմեյքերական գրասենյակները պետք է վճարեն համացանցում գործունեություն ծավալելու համար, սակայն այնտեղ արդեն անհավասար պայմաններ են լինելու։

Արտասահմանյան ընկերությունները, որոնք ամբողջ աշխարհում մոտ 50 հազար դոլար են վճարում արտոնագրի համար, կզբաղեցնեն հայկական շուկան, և տեղի գրասենյակները չեն կարողանա մրցակցել նրանց հետ։

Խաղամոլներն ու հասարակական սպառնալիքը

Առաքելյանի խոսքով` Հայաստանում, ընդհանուր առմամբ, խաղում է բնակչության շուրջ 2-3%–ը։ Միջին խաղադրույքը մոտ 2 հազար դրամ է կազմում։

«Մենք դեմ ենք փոփոխություններին, ոչ թե այն պատճառով, որ վնասներ կկրենք, այլ այն պատճառով, որ դրանք կվնասեն ոլորտին ընդհանուր առմամբ և կհանգեցնեն վերահսկողության կորստի», – ասաց նա։

Նրա կարծիքով` օրինագծի ընդունման պարագայում նկուղներում և բակերում գաղտնի կետեր կհայտնվեն, որտեղ մարդիկ կխաղան ոչ միայն գումարի, այլև տարատեսակ խոստումների և նույնիսկ ընտանիքի անդամների վրա։

Ավելին, ընկերության ֆինանսական տնօրենը ժխտում է խաղադրույքը մաս–մաս վճարելու հնարավորությունը ընկերության մասնաճյուղերում, ինչպես պնդում էր օրենքի համահեղինակ և պատգամավոր Սիփան Փաշինյանը։

Տնտեսագետի խոսքով` նման բան չի կարող լինել ոչ միայն այն պատճառով, որ դա արգելված է ընկերության կանոնակարգով, այլև այն պատճառով, որ մասնաճյուղերը պարտքեր կկուտակեն գլխամասի առաջ։

Строительные работы - Sputnik Արմենիա
Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...

«Մենք ենք առաջարկել փոփոխություն կատարել օրենքում, որի համաձայն ընտանիքի անդամները հնարավորություն կունենան դատական որոշման ճանապարհով մարդուն խաղամոլ ճանաչել և արգելել նրան խաղատներ մտնել։ Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունը և ինքներս փորձում ենք չվնասել հասարակությանը», – նշեց Առաքելյանը։

Այս համատեքստում նա ավելացրեց, որ ընկերությունը գրեթե բացառում է անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց խաղալու հնարավորությունը  ինչպես բուքմեյքերական կետերում, այնպես էլ համացանցում։

Հիշեցնենք, որ վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագիծը, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում, հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Նախագծի հեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Նրանց կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։

Լրահոս
0