Գրավատների աշխատողների բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի մոտ

Գտնել լուծում, որը կբավարարի ոչ միայն գրավատներին, այլև գազավորված ըմպելիք արտադրողներին

43
Ալեն Սիմոնյանը հանդիպել է մասնագետի հետ` քննարկելու գրավատների պետտուրքի բարձրացման հետ կապված խնդրիրը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Գրավատների հետ կապված խնդիրը դեռ ուսումնասիրվում է։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ այսօր կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները, որոնց անհանգստացրել էր պետական տուրքի նախատեսվող` շուրջ 60 անգամ թանկացումը։

Ալեն Սիմոնյանը նույնպես եկել էր կառավարության մոտ և հայտնել, որ այսօր կհանդիպի մասնագետների հետ` խնդրի հետ կապված մանրամասներին տեղեկանալու, հարցը քննարկելու համար։

Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումը կայացել է, սակայն խնդրի վերաբերյալ դեռ քննարկման կարիք կա։ Ուզում ենք լուծում գտնել ոչ միայն գրավատների, այլ նաև գազավորված ըմպելիք արտադրողների խնդրի համար։ Գրավատների առումով համոզված չեմ, բայց գազավորված ըմպելիք արտադրողների հետ կապված կարծում եմ` Ազգային ժողովում հարցը քննարկման դնելու դեպքում շատ հնարավոր է, որ լուծում գտնենք»,–ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էին, որ նախագծով պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը:

43
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Լիմոնադե Ջոյին թանկացնում են. ակցիզային «գազեր» գազավորված ըմպելիքների վրա
Գազավորված ըմպելիքները կթանկանան, Հայաստանում տեղ կբացվի թուրքական արտադրանքի համար
Ի՞նչ են որոշել գազավորված ըմպելիք արտադրողները և ֆիննախի ներկայացուցիչները