00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը. «168 ժամ»

© Sputnik / Asatur YesayantsДепутат Самвел Алексанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Депутат Самвел Алексанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«168 ժամ» թերթն անդրադարձել է Հայաստանում մենաշնորհների վերացման մասին բարձր օղակների հայտարարություններին և սեփական տեսակետը ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 5 Մարտ — Sputnik. «168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ վերջ է տրվել մենաշնորհներին, շուկան այլևս ազատ է։ Փետրվարի սկզբներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, և հայտնվել 19-րդ հորիզոնականում»:

Թերթը մեջբերել է վարչապետի գրառումը, որտեղ նա նշել էր, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի հետ քննարկել են մենաշնորհային բենզինի, բանանի, շաքարավազի հարցերը

«Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,- գրել էր վարչապետը:

Թերթը հիշեցրել է, որ նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի կարկառուն մենաշնորհատերերից մեկը համարվում էր բոլորին քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանը։

«168 ժամ»-ը նրան պատկանող ընկերությունների օրինակով փորձել է դիտարկել շուկայում փոփոխությունները։ Պատկերը զարմանալի էր՝ Ալեքսանյանը գրեթե չի զիջել դիրքերը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան ստացված վիճակագրությունը փաստում է, որ, եթե մի շուկայում նրա մասնաբաժինը նվազել է, ապա մյուսում ավելացել է։

Այսպես. շաքարավազի շուկայում 2017 թ. գործել է 85 տնտեսվարող, և Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմել է 97 %, 2018 թ. այս շուկայի խաղացողների թիվը կրճատվել է 10-ով, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դարձել է 92 %։ Շուկայի կենտրոնացվածությունը, կարելի է ասել, նվազել է, սակայն խիստ աննշան չափով, և Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը։

Ցորենի շուկայում տնտեսվարողների թիվը 2017 և 2018 թվականներին նույնն է եղել՝ 84, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինն ավելացել է՝ 49 %-ից դառնալով 53%։

Բուսական յուղի շուկայում նշված ժամանակահատվածում մասնակիցների թիվն ավելացել է՝ 77 տնտեսվարողների փոխարեն՝ գործել է 91-ը, «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 27%-ից դարձել է 22%։

Բրնձի շուկայում 2017-ի 58-ի փոխարեն՝ 2018 թ. գործունեություն է ծավալել 69 ընկերություն, և «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 21%-ից նվազել է 17%։

Կարագի շուկայում տնտեսվարողների թիվը չի փոփոխվել՝ 44 ընկերություն, սակայն «Ալեքս Հոլդինգի» հետ միաժամանակ՝ 2018-ին կարագ է սկսել ներմուծել Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս երկուսի մասնաբաժինը շուկայում 2017-ի 56%-ի փոխարեն՝ 2018-ին դարձել է 46%։

Ի դեպ, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն բոլորովին նոր է, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի վերջին։

Կարելի է արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանի կյանքում «տնտեսական հեղափոխություն» դեռևս չի եղել»,–արձանագրել է թերթը:

Լրահոս
0